ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հունիսի 2022 թվականի N 844-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1119-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներին, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողներին դրամական օգնություններ տալու կարգը, չափերը և պայմանները սահմանելու մասին» N 1119-Ն որոշման (այսուհետև՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման ամբողջ տեքստից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը.
2) որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«5) երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կամ ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ հաստիքների կրճատման, այդ թվում` ստորաբաժանման լուծարման կապակցությամբ ծառայությունից արձակվելիս՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողներին տրվող դրամական օգնության չափերը` համաձայն N 5 հավելվածի.».
3) որոշման N 9 հավելվածի 2-րդ կետը «ղեկավարին» բառից հետո լրացնել
«՝ օրենքով սահմանված դեպքի ծագման օրվանից վեց ամսվա ընթացքում» բառերով.
4) որոշման N 9 հավելվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «(ծնողների համար նշելով համատեղ բնակվելու փաստը)» բառերը.
5) որոշման N 9 հավելվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետը «բուժում ստացած լինելու մասին տեղեկանքը» բառերից հետո լրացնել «(դեպքի ծագման օրը հաշվարկել հիվանդանոցային պայմաններում բուժում ստանալու վերջին օրվանից)» բառերով.
6) որոշման N 9 հավելվածի 3-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4) զինծառայողի (քրեակատարողական ծառայողի և փրկարար ծառայության ծառայողի) ընտանիքի անդամի մահվան դեպքում՝ մահվան վկայականի և ազգակցական կապը հավաստող փաստաթղթի (ծննդյան կամ ամուսնության վկայական) պատճենները:».
7) ուժը կորցրած ճանաչել որոշման N 5.1 հավելվածը և N 9 հավելվածի 4-րդ կետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
09.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|