Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 81
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (01.08.2021-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата принятия
29.06.2021
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
29.06.2021
Дата вступления в силу
01.08.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հունիսի 2021 թվականի

թիվ 81

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում մեկ աղբյուրից կամ միակ մատակարարից (կատարողից, կապալառուից) գնումների իրականացման մասով Ղրղզստանի Հանրապետության կողմից պարտականությունների կատարման մոնիթորինգի արդյունքների մասին տեղեկատվությունը՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 43-րդ կետի 4-րդ ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Ծանուցել Ղրղզստանի Հանրապետությանը՝ «Գնումների կարգավորման կարգի մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի թիվ 25 հավելված) 10-րդ կետը՝ Ղրղզստանի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերով մեկ աղբյուրից կամ միակ մատակարարից (կատարողից, կապալառուից) գնումներ իրականացնելու այն դեպքերի սահմանումը չթույլատրելու մասով կատարելու անհրաժեշտության մասին, որոնք նախատեսված չեն «Գնումների կարգավորման կարգի մասին» արձանագրության թիվ 3 հավելվածով («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի թիվ 25 հավելված)։

2. Խնդրանքով դիմել Ղրղզստանի Հանրապետության կառավարությանը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում՝ ապահովել Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում խոչընդոտի վերացումը և ձեռնարկված միջոցների մասին տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի նախագահի ժ/պ՝

 

Վ. Նազարենկո

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: