Գլխավոր տեղեկություն
Номер
N 34-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.06.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.05.30-2022.06.12 Պաշտոնական հրապարակման օրը 01.06.2022
Принят
Տաշիր համայնքի ավագանի
Дата принятия
26.05.2022
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
26.05.2022
Дата вступления в силу
02.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ

 

ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մայիսի 2022 թվականի N 34-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 94-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝

 

Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝

 

1․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2021 թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 94-Ն որոշման NN 1-6 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 1-6 հավելվածների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Կողմ-9

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՄԻՇԱ

ԳԱԼՍՏՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ՄԱՐԴՈՅԱՆ ՀԱՅԿ

ՄԱՐԴՈՅԱՆ ՍՈՒՍԱՆ

ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՌԵՎԱԶՅԱՆ ՀԱՅԿԱՆՈՒՇ

ՍՈՂՈՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ

Դեմ-0

Ձեռնպահ-0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

Է. ԱՐՇԱԿՅԱՆ

 

2022 մայիսի 26

ք. Տաշիր

 

Հավելվածներ 1-6

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 հունիսի 2022 թվական: