ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մայիսի 2022 թվականի N 720-Ա
ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից որպես հումանիտար օգնություն Հայաստանի Հանրապետության կառավարությանը փոխանցված գույքը՝ համաձայն հավելվածի, որպես նվիրատվություն ընդունել և ամրացնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, սահմանված կարգով, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հաշվեկշռում հաշվառումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
19.05.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 19-ի N 720-Ա որոշման |
ԳՈՒՅՔԻ ՑԱՆԿ
N |
Անվանումը |
Նույնականացման համարը |
Ընդհանուր բրուտտո քաշը (կգ) |
Տեղերի քանակը |
Քանակը |
1. |
Հատուկ ավտոմեքենաներ ՈՒԱԶ, ТР ТС 018/2011, արտադրող՝ «Ուլյանովսկի ավտոմոբիլային գործարան» ՍՊԸ |
XTT316300M1005277 |
5000,00 |
2 |
2 |
XTT316300M1005380 | |||||
2. |
Վթարափրկարարական հավաքածու, հիդրոդինամիկ ТУ 4145-009-75259307-2010 ТУ 4145-016-75259307-2010 արտադրող՝ «Պրոստոր» ՍՊԸ |
- |
2268,00 |
16 |
8 |
Ընդամենը՝ |
7268,00 |
18 |
|||
1. |
Հատուկ ավտոմեքենաներ ՈՒԱԶ, ТР ТС 018/2011, արտադրող՝ «Ուլյանովսկի ավտոմոբիլային գործարան» ՍՊԸ |
XTT316300M1005279 XTT316300M1005281 XTT316300M1005282 |
7500,00 |
3 |
3 |
2. |
Վթարափրկարարական հավաքածու, հիդրոդինամիկ սկզբունքով աշխատող ТУ 4145-016-75259307-2010 արտադրող՝ «Պրոստոր» ՍՊԸ |
- |
1386,00 |
10 |
5 |
Ընդամենը՝ |
8886,00 |
13 |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
19.05.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |