Գլխավոր տեղեկություն
Номер
N 526-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (12.02.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.04.05-2021.04.18 Պաշտոնական հրապարակման օրը 09.04.2021
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.04.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.04.2021
Дата вступления в силу
10.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 ապրիլի 2021 թվականի N 526-Ն

 

«ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ, «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության՝ «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության 2021 թվականի ընթացքում երկարատև` 141 օր կանգառով պայմանավորված դրամական հոսքերի պակասուրդը մեղմելու նպատակով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 112-րդ և 113-րդ հոդվածները, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ և 36-րդ հոդվածները, «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության՝ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը 2,007.14 մլն դրամով վճարել ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:

2. «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմuերի մարման միջոցով` Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով` համապատաuխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո չորսամսյա ժամկետում՝

1) իրականացնել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը հասարակ (սովորական) բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացմամբ՝ 2,007.14 մլն դրամի չափով.

2) Հայաuտանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Հայկական ատոմային էլեկտրակայան» և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալների փոփոխումը և դրանով պայմանավորված կանոնադրությունների փոփոխությունների պետական գրանցումը:

4. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված՝ ընկերությունների կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելիս առաջացող պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ ընկերությունների միջոցների հաշվին` յուրաքանչյուրն իր մասով:

5. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 3 հավելվածի NN 1, 1.1.1 աղյուսակներում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման N 1 հավելվածում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

09.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2021 թվականի
ապրիլի 8-ի N 526-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

ապրիլի 8-ի N 526-Ն որոշման

(հավելվածը խմբ. 23.12.21 N 2172-Ն)

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2021 թվականի

ապրիլի 8-ի N 526-Ն որոշման

(հավելվածը խմբ. 23.12.21 N 2172-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 ապրիլի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.12.2021, N 2172-Ն 12.02.2022, N 526-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան