ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 161-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետը`
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության արդյունաբերական զարգացման կազմակերպության միջև ստորագրված՝ 2022-2026 թվականների ներառական և կայուն արդյունաբերական զարգացման «Երկրի ծրագրային փաստաթղթի» իրականացմանն աջակցելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի:
2․ «Երկրի ծրագրային փաստաթղթի» իրականացման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբին՝ հանդիպել ըստ անհրաժեշտության՝ ծրագրով նախանշված ուղղություններով իրականացվող աշխատանքները դիտանցելու նպատակով։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
07.02.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 161-Ա որոշման |
ԿԱԶՄ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
ՀՀ էկոնոմիկայի նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)
ՀՀ արտաքին գործերի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ էկոնոմիկայի նախարարի՝ համապատասխան ոլորտները համակարգող տեղակալներ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ ֆինանսների նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի վարչության պետ (աշխատանքային խմբի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
07.02.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |