ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 փետրվարի 2022 թվականի N 113-Ա
ԳՈՀԱՐ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերը, ինչպես նաև 2015 թվականի մարտի 26-ից 27-ը Բելգիայի Թագավորության Բրյուսել քաղաքում կայացած` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կիրառմանը նվիրված բարձր մակարդակի համաժողովի հռչակագրի C 1 կետի (j) ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2022 թվականի փետրվարի 16-ից մինչև դեկտեմբերի 31-ը Գոհար Սիմոնյանին գործուղել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն:
2. Գոհար Սիմոնյանի գործուղման ծախսերը հաշվարկել՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 738-Ն որոշմամբ խորհրդականի ծառայության հետ կապված ծախսերի փոխհատուցման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման N 7 հավելվածի 55-րդ տողի 3-րդ սյունակում նշված` բնակարանի վարձակալության համար տրամադրվող հավելավճարի չափերը:
3. Գոհար Սիմոնյանի՝ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով «1128 Օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության կազմակերպում և իրականացում» ծրագրի «11001 Օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության իրականացում» միջոցառման շրջանակներում հատկացված միջոցների հաշվին։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
03.02.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |