Գլխավոր տեղեկություն
Номер
N 2174-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.12.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.12.27-2022.01.09 Պաշտոնական հրապարակման օրը 27.12.2021
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.12.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.12.2021
Дата вступления в силу
28.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 2021 թվականի N 2174-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1528-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Երևան քաղաքի գլխավոր պողոտայի` Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» N 1528-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետում «3 տարի» բառերը փոխարինել «4 տարի» բառերով:

2. Լիազորել Երևանի քաղաքապետին «Ի ԷՄ ՍԻ» փակ բաժնետիրական ընկերության հետ 2018 թվականի դեկտեմբերի 14-ին կնքված պայմանագրում կատարել սույն որոշումից բխող փոփոխություն:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

27.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 դեկտեմբերի 2021 թվական: