ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբերի 2021 թվականի N 2116-Ա
ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 57-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին Հայաստանի Հանրապետության 1415 ուսումնական հաստատություններին ինտերնետ կապով ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2019 թվականի դեկտեմբերի 30-ին կնքված պետության կարիքների համար ծառայությունների մատուցման N ՀՀՎԱ-ԲՄԾՁԲ-20/1-1 պետական գնման պայմանագրում կատարել փոփոխություն՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 2-րդ և 4-րդ ենթակետերի պահանջները՝ դրանցով նախատեսված ծառայությունների մատուցման վերջնաժամկետը երկարաձգելով մինչև 2022 թվականի հունիսի 30-ը ներառյալ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
23.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|