Գլխավոր տեղեկություն
Номер
N 1017-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.12.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
30.12.2021
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
30.12.2021
Дата вступления в силу
31.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1017-Ա

 

«ԱՌԴԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՉԻՆՉԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ 34 ՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 52,200,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինչին բնակավայրում 34 տների մասնակի նորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

30.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 1017-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինչին բնակավայրում 34 տների մասնակի նորոգում»

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինչին բնակավայրում 34 ընտանիքի տների տանիքների հիմնանորոգում, նոր պատուհանների և մուտքի դռների տեղադրում: Համայնքի բնակարանային պայմանների բարելավում:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ակնկալվում է բարեգործի խրախուսում և նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

«ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամ: Երևան, Կարապետ Ուլնեցու 14: ԱՄՆ-ի «Հայ օգնության և աջակցման ընկերակցություն (ARDA)» շահույթ չհետապնդող

կազմակերպություն:

4.

Ծրագիրը կատարողը

«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամ (Երևան, Պարույր Սևակի 9, ՀՎՀՀ` 00057312):

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ: Քաղաքաշինության բնագավառ:

6.

Ծրագրի բյուջեն

52,200,000 դրամ:

7.

Բարեգործությունն ստացողը

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինչին բնակավայրի սոցիալապես անապահով 34 ընտանիքներ: Ընտանիքների ընտրությունը կատարվել է

«ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի ընտանիքների ընտրության հանձնախմբի առաջարկությամբ՝ համայնքի ղեկավարների կողմից, ինչպես նաև

համագործակցելով միասնական սոցիալական ծառայության հետ:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2022 թվականի հունվարի 10-ից մինչև դեկտեմբերի 30-ը:

9.

Միջոցառումների նկարագրությունը և

ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Շինարարական նյութերի տրամադրում և աշխատանքների իրականացում՝ 10.01.2022 թ.- 30.12.2022 թ., 52,200,000 դրամ:

10.

Ձեռք բերվող ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Մետաղապլաստե պատուհաններ՝ 494 քմ -12,350,000 դրամ

Տանիքի թիթեղ՝ 5430 քմ - 25,400,000 դրամ

Փայտանյութ՝ 38 խմ - 7,220,000

Մուտքի դռներ՝ 34 հատ - 2,380,000 դրամ

Այլ շինարարական նյութեր, գործիքներ՝ 2,650,000 դրամ

Շինարարական աշխատանքների իրականացում՝ 2,200,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի իրականացման համար կազմակերպչական ծախսեր չեն նախատեսվում:

Ծրագիրն իրականացվելու է հիմնադրամի ընդհանուր ծախսերի հաշվին:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և

այլ կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդի համայնքապետարան, միասնական սոցիալական ծառայություն:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվի տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

30.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ