ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1296-Ա
ԶԱՐԵՀ ՋՈՆ ՍԻՆԱՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին 2021 թվականի նոյեմբերի 18-26-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (նոյեմբերի 18-21-ը՝ Մոսկվա, նոյեմբերի 21-ին՝ Տվեր, նոյեմբերի 21-24-ը՝ Սանկտ-Պետերբուրգ, նոյեմբերի 24-26-ը՝ Պերմ) հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների, գործարար շրջանակների, մշակույթի գործիչների, լրագրողների հետ հանդիպելու և հետագա համագործակցության արդյունքները և հետագա ուղիները քննարկելու նպատակով:
2. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանի՝ գործուղման ավիատոմսերի (Երևան-Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ-Պերմ, Պերմ-Երևան), գիշերակացի և օրապահիկի հետ կապված ծախսերը, ինչպես նաև «COVID19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հայաստան-Սփյուռք գործակցության» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառման արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
12.11.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |