ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 759-Ա
«ՖՈՔԸՍ ՕՆ ՉԻԼԴՐԵՆ ՆԱՈՒ, ԻՆԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «Կահույքի տրամադրում Հայաստանի Հանրապետության մարզային համայնքներին» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 01.12.21 N 935-Ա)
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 36,062.680 դրամ ընդհանուր արժողությամբ՝ «Կահույքի տրամադրում Հայաստանի Հանրապետության մարզային համայնքներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 01.12.21 N 935-Ա)
2. Սահմանել, որ «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ՝ 00130776) «Վարդանյան» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 04427644) 2021 թվականի հուլիսի 12-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կահույքի մատակարարում՝ 36,062.680 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
(2-րդ կետը փոփ. 01.12.21 N 935-Ա)
3. «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Պապիկյան |
Երևան |
16.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 759-Ա որոշման |
ԿԱՀՈՒՅՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
Ծ Ր Ա Գ Ի Ր
1. |
Ծրագրի նպատակը |
Համապատասխան կահույքի տրամադրում ՀՀ մարզային համայնքներին, Արցախի Հանրապետությունից տեղահանված քաղաքացիներին՝ սոցիալական աջակցության նպատակով (կահույքի տեսակը, քանակը և արժեքը՝ համաձայն պայմանագրի): |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ.» բարեգործական կազմա-կերպություն, 6850 Քենդի պողոտա, սենյակ 102, Ռեսեդա, Կալիֆորնիա 91355, Լոս Անջելես |
4. |
Ծրագրի կատարողը |
«Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ.» ԲԿ հայաստանյան մասնաճյուղ, ք. Երևան, Վ. Համբարձումյան 2 շ, 37 բն, ՀՎՀՀ՝ 00130776 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ Տավուշի մարզ՝ Այրում քաղաքային համայնք, Ներքին Կարմիրաղբյուր գյուղական համայնք, Արարատի մարզ՝ Հովտաշատ գյուղական համայնք, Արմավիրի մարզ՝ Արմավիր գյուղական համայնք, Էջմիածին քաղաքային համայնք, Մյասնիկյան գյուղական համայնք, Գեղարքունիքի մարզ՝ Լանջաղբյուր գյուղական համայնք, Ակունք գյուղական համայնք, Սևան քաղաքային համայնք, Մեծ Մասրիկ գյուղական համայնք, Գավառ քաղաքային համայնք, Շիրակի մարզ՝ Մարմաշեն գյուղական համայնք, Ջաջուռ գյուղական համայնք, Քեթի գյուղական համայնք: Սոցիալական բնագավառ |
6. |
Ծրագրի բյուջեն |
36,062,680 ՀՀ դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
ՀՀ Տավուշի մարզ՝ Այրում քաղաքային համայնքի երաժշտական դպրոց, Ներքին Կարմիրաղբյուր գյուղական համայնքի արցախցիների տներ, Արարատի մարզ՝ Հովտաշատ գյուղական համայնքի մանկապարտեզ, Արմավիրի մարզ՝ Արմավիր գյուղական համայնքի մանկապարտեզ, Էջմիածին քաղաքային համայնքի թիվ 10 մանկապարտեզ, Մյասնիկյան գյուղական համայնքի մանկապարտեզ, Գեղարքունիքի մարզ՝ Լանջաղբյուր գյուղական համայնքի մանկապարտեզ, Ակունք գյուղական համայնքի մանկապարտեզ, Սևան քաղաքային համայնքի Զարթոնք մանկապարտեզ, Մեծ Մասրիկ գյուղական համայնքի արցախցիների տներ, Գավառի Պետական համալսարան, Շիրակի մարզ՝ Մարմաշեն գյուղական համայնքի մանկապարտեզ, Ջաջուռ գյուղական համայնքի մանկապարտեզ, Քեթի գյուղական համայնքի մանկապարտեզ: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
12.08.2021 թ. – 25.11.2021 թ. |
9. |
Միջոցառումների նկարա- գրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1 փուլ - 12.08.2021թ. - 31.08.2021թ. կահույքի պատվիրում և պատրաստում, 25,243,800 ՀՀ դրամ 2 փուլ - 01.09.2021թ. - 30.09.2021թ. կահույքի տեղադրում, 10,818,880 ՀՀ դրամ 3 փուլ - 01.10.2021թ. - 01.11.2021թ. կահույքի հանձնումը համայնքին 4 փուլ - 01. 11.2021թ.- 25.11.2021թ. ընդունման–հանձնման ակտերի ստորագրում |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Պայմանագրերը կնքված՝ 12․07․2021 թ. «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ.» ԲԿ-ի և «Վարդանյան» ՍՊԸ-ի միջև - կահույքի մատակարարման արժեքը՝ 36.062.680 ՀՀ դրամ` 1. Մանկական երկհարկանի մահճակալ - 239 հատ - 13,381,400 դրամ 2. Ներքնակ - 399 հատ - 2,106,720 դրամ 3. Խաղային կենտրոն - 40հատ - 978,000 դրամ 4. Պահարան - 176 հատ - 4,829,700 դրամ 5. Ճաշասեղան - 96 հատ - 2,148,000 դրամ 6. Մանկական աթոռակ - 320 հատ - 2,256,000 դրամ 7. Նստարան - 20 հատ - 227,000 դրամ 8. Աշխատասեղան - 19 հատ - 755,100 դրամ 9. Աթոռ - 96 հատ - 1,984,000 դրամ 10. Գրատախտակ - 14 հատ - 298,960 դրամ 11. Գրասեղան - 9 հատ - 254,000 դրամ 12. Դասասեղան - 70 հատ - 2,562,000 դրամ 13. Գրապահարան - 10 հատ - 565,000 դրամ 14. Խոհանոց - 14 հատ - 1,907,500 դրամ 15. Դարակաշար - 10 հատ - 185,650 դրամ 16. Բազմոց - 5 հատ - 1,070,000 դրամ 17. Կողապահարան - 11 հատ - 154,650 դրամ 18. Բար - մեկ հատ - 17,000 հատ Բեռնափոխադրումը՝ 382,000 դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակեր- պական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառա- վարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Համագործակցություն է նախատեսվում տեղական ինքնակառավարման մարմինների հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետու- թյան նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Ս. Պապիկյան |
16.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |