Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 154-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.04.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.10.18-2021.10.31 Պաշտոնական հրապարակման օրը 21.10.2021
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
12.10.2021
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
18.10.2021
Дата вступления в силу
21.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

12 հոկտեմբերի 2021 թվականի

թիվ 154-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի ԹԻՎ 102-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով բարելավել բանկերի կողմից իրացվելիության ռիսկի կառավարման և գնահատման նկատմամբ պահանջները,

հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 20-րդ հոդվածի «իբ» ենթակետը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի «ե» ենթակետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը Որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի ապրիլի 16-ի ««Բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները» Կանոնակարգ 4-ը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 71-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 102-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի ներքին հuկողության իրականացման նվազագույն պայմանները» Կանոնակարգ 4-ում կատարել հետևյալ լրացումները.

1) Կանոնակարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 73.3-րդ կետով.

«73.3. Բանկի իրացվելիության ռիսկի գծով իրականացվող սթրես-թեստը պետք է արտացոլի նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի (այսուհետ՝ Կանոնակարգ 2) Հավելված 12-ի 24-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված ներգրավված միջոցների վաղաժամկետ մարման հավանականության գնահատումը և գնահատման հիմքում ընկած ենթադրությունների հիմնավորումները։»:

2) Կանոնակարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 95.1-րդ կետով․

«95.1. Բանկն ապահովում է իրացվելիության ռիսկի գնահատման ներքին կանոնակարգում, մասնավորապես՝ բանկի ներքին իրավական ակտերով առնվազն սահմանվում են այսուհետ՝ Կանոնակարգ 2-ի Հավելված 12-ով սահմանված բարձր իրացվելի ակտիվների հաշվարկում ընդգրկվող արժեթղթերի 30-օրյա սթրեսային իրավիճակում գնի նվազման կամ արժեթղթի սահմանաչափի ճշգրտման գնահատման համար կիրառվող մոդելների մեթոդաբանությունը, մոդելի վալիդացիայի գործընթացը և սկզբունքները, գործընթացի վերանայման ընթացակարգը և գործընթացի հիմնական պատասխանատուները:»։

3) Կանոնակարգի 96-րդ կետում.

ա) 2-րդ ենթակետում «իրացվելիությունը» բառից հետո լրացնել «, ներառյալ բանկի իրացվելիության ծածկույթի նորմատիվի դինամիկան» բառերը,

բ) 3-րդ ենթակետում «պահանջը» բառից հետո լրացնել «և զուտ կայուն ֆինանսավորման նորմատիվի դինամիկան» բառերը:

2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս անց։

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան

 

2021 թ. հոկտեմբերի 18

 Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հոկտեմբերի 2021 թվական: