Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 20-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (16.10.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2009.03.02/10(328) Հոդ.105
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
27.01.2009
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
04.02.2009
Дата вступления в силу
12.03.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 փետրվարի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 05009077

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

27 հունվարի 2009 թ.

թիվ 20-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄՆԻՆ ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 11-րդ հոդվածները, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 66 հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ, 20-րդ, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

(նախաբանը փոփ. 02.12.14 թիվ 335-Ն)

1. Հաստատել «Իրավաբանական անձանց կողմից իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին ներկայացվող իրական շահառուների վերաբերյալ հայտարարության օրինակելի ձևը»՝ համաձայն Հավելված 1-ի (կցվում է):

2. Հաստատել «Իրավաբանական անձանց կողմից իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին իրական շահառուների վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու կարգը և ժամկետները»՝ համաձայն Հավելված 2-ի (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2009 թ. փետրվարի 4

ք. Երևան

                                                                                                                                                               Հավելված 1

                                                                                                                                                   ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

                                                                                                                                                        2009 թվականի հունվարի 27-ի

                                                                                                                                                       թիվ 20-Ն որոշման

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ N

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

1.1 Իրավաբանական անձը ներկայացնելու իրավասություն ունեցող անձ

ա) ------------------------------------------------

անուն, հայրանուն, ազգանուն

 

բ) -————————————-------------

ծննդյան ամսաթիվ (օր, ամիս, տարի)

գ) ————————————----------- 

քաղաքացիություն

 

դ) ------------------------------------------------

բնակության վայր (երկիր, քաղաք, փողոց, շենք, տուն/բնակարան)

ե) ————————————-----------

անձը հաստատող փաստաթղթի սերիան/համարը, տրամադրման ամսաթիվը

   

զ) իրավաբանական անձը ներկայացնելու իրավասությունը ըստ՝

 

լիազորագրի

կանոնադրության

այլ —————————————---

 

1.2 Իրական շահառու

ա) ------------------------------------------------

անուն, հայրանուն, ազգանուն

 

բ) -————————————-------------

ծննդյան ամսաթիվ (օր, ամիս, տարի)

(լրացնել առկայության դեպքում)

գ) ————————————----------- 

քաղաքացիություն

(լրացնել առկայության դեպքում)

 

դ) -------------------------------------------------

բնակության վայր (երկիր, քաղաք, փողոց, շենք, տուն/բնակարան)

(լրացնել առկայության դեպքում)

ե) ————————————-----------

անձը հաստատող փաստաթղթի սերիան/համարը, տրամադրման ամսաթիվը

(լրացնել առկայության դեպքում)

   

 

2. Սույն հայտարարության 1.2-րդ կետում նշված անձը իրավաբանական անձի իրական շահառու է հանդիսանում հետևյալ հիմքերից որևէ մեկով՝

 

ա) ուղղակի կամ անուղղակի տիրապետում է տվյալ իրավաբանական անձի՝ ձայնի իրավունք տվող բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայերի) 20 և ավելի տոկոսին կամ ուղղակի կամ անուղղակի կերպով ունի 20 և ավելի տոկոս մասնակցություն իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում,

բ) տվյալ իրավաբանական անձի նկատմամբ իրականացնում է իրական (փաստացի) վերահսկողություն այլ միջոցներով,

գ) հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի ընդհանուր կամ ընթացիկ ղեկավարումն իրականացնող պաշտոնատար անձ:

 

Տեղեկացված եմ, որ իրավաբանական անձի իրական շահառուի վերաբերյալ տվյալներ չներկայացնելը, սխալ (այդ թվում՝ կեղծ կամ ոչ արժանահավատ) կամ թերի տվյալներ ներկայացնելը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

 

—————————————

Ամիս/ամսաթիվ

—————————————

Ստորագրություն

(հավելվածը փոփ. 02.12.14 թիվ 335-Ն, խմբ. 13.09.16 թիվ 144-Ն, խմբ. 28.09.21 թիվ 144-Ն)

 

Հավելված 2

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

 2009 թվականի հունվարի 27-ի

թիվ 20-Ն որոշման

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄՆԻՆ ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

1. Սույն կարգով սահմանվում են իրավաբանական անձանց կողմից իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին իրական շահառուի վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու կարգը և ժամկետները:

2. Հավելված 1-ով սահմանված «Իրավաբանական անձանց կողմից իրավաբանական անձանց գրանցող մարմնին իրական շահառուների վերաբերյալ հայտարարության օրինակելի ձևը» (այսուհետ` հայտարարություն) իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին իրավաբանական անձի կողմից ներկայացվում է իրավաբանական անձանց պետական գրանցման, կանոնադրական կապիտալը (բաժնեհավաք կապիտալը և այլն) կամ հիմնադիրների, մասնակիցների, անդամների, փայատերերի, բաժնետերերի կազմը փոփոխելու դեպքում:

3. Սույն կարգի 2-րդ կետով սահմանված դեպքերում հայտարարությունը ներկայացվում է «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 34-րդ, 39-րդ և 40-րդ հոդվածներով նախատեսված դիմումը տրամադրելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում՝ թղթային եղանակով:

(3-րդ կետը խմբ. 28.09.21 թիվ 144-Ն)

4. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի համաձայն՝ հայտարարության մեջ իբրև իրական շահառու կարող է նշվել այն ֆիզիկական անձը, որը.

1) ուղղակի կամ անուղղակի տիրապետում է տվյալ իրավաբանական անձի՝ ձայնի իրավունք տվող բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայերի) 20 և ավելի տոկոսին կամ ուղղակի կամ անուղղակի կերպով ունի 20 և ավելի տոկոս մասնակցություն իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում,

2) տվյալ իրավաբանական անձի նկատմամբ իրականացնում է իրական (փաստացի) վերահսկողություն այլ միջոցներով,

3) հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի ընդհանուր կամ ընթացիկ ղեկավարումն իրականացնող պաշտոնատար անձ:

(4-րդ կետը խմբ. 28.09.21 թիվ 144-Ն)

5. Հայտարարության 1.1-ին կետի «ա»-ից «զ» ենթակետերում իրավաբանական անձը ներկայացնելու իրավասություն ունեցող անձի կողմից լրացվում է իրավաբանական անձը ներկայացնելու իրավասություն ունեցող անձի անուն, հայրանուն, ազգանունը, ծննդյան ամսաթիվը, բնակության վայրը և քաղաքացիությունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, ինչպես նաև իրավաբանական անձը ներկայացնելու իրավասության հիմքը:

(5-րդ կետը խմբ. 28.09.21 թիվ 144-Ն)

6. Հայտարարության 1.2-րդ կետի «ա»-ից «ե» ենթակետերում իրավաբանական անձը ներկայացնելու իրավասություն ունեցող անձի կողմից լրացվում են իրավաբանական անձի իրական շահառուի անուն, հայրանուն, ազգանունը, ծննդյան ամսաթիվը, բնակության վայրը և քաղաքացիությունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները՝ համապատասխան տեղեկատվության առկայության դեպքում:

(6-րդ կետը խմբ. 28.09.21 թիվ 144-Ն)

7. (կետն ուժը կորցրել է 28.09.21 թիվ 144-Ն )

8. Հայտարարության 2-րդ կետում իրավաբանական անձը ներկայացնելու իրավասություն ունեցող անձի կողմից լրացվում է սույն կարգի 4-րդ կետի համաձայն իրավաբանական անձի իրական շահառու հանդիսանալու հիմքը: Ընդ որում, սույն կարգի 4-րդ կետի 3-րդ ենթակետի հիմքով իրավաբանական անձի իրական շահառուի վերաբերյալ տվյալներ ներկայացվում են միայն այն դեպքում, երբ առկա չէ սույն կարգի 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի հիմքերից որևէ մեկով իրավաբանական անձի իրական շահառու հանդիսացող անձ: 

(8-րդ կետը լրաց. 28.09.21 թիվ 144-Ն)

9. Միևնույն իրավաբանական անձին վերաբերող յուրաքանչյուր հայտարարության վրա իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնի կողմից դրվում է հերթական համար:

10. Երկու կամ ավելի իրական շահառուների առկայության դեպքում հայտարարության մեջ լրացվում են համապատասխան թվով իրական շահառուների տվյալները` յուրաքանչյուրի համար օգտագործելով նույն հայտարարության ձևը` հերթական համարով:

11. Հայտարարության դարձերեսին պետք է նշված լինեն սույն հավելվածով սահմանված` հայտարարություն ներկայացնելու կարգը և ժամկետները:

(հավելվածը փոփ. 02.12.14 թիվ 335-Ն, խմբ. 13.09.16 թիվ 144-Ն, խմբ., փոփ., լրաց. 28.09.21 թիվ 144-Ն)