Գլխավոր տեղեկություն
Номер
N 1632-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.10.04-2021.10.17 Պաշտոնական հրապարակման օրը 05.10.2021
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.09.2021
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
04.10.2021
Дата вступления в силу
01.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 սեպտեմբերի 2021 թվականի N 1632-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ժա» և «ժբ» կետերի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի «Պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը, տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը, պետական գրանցման և պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկերը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի, պետական հաշվառման ազգային ու միջազգային վկայագրերի և «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրի ձևերը, «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը, հաշվառման համարանիշերին ներկայացվող պահանջները, ինչպես նաև տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման ու հատկացման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1853-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1041-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1251-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 15-րդ ենթակետով.

«15) ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային հարթակում հասարակ գրավոր գործարքի կատարմամբ միաժամանակ տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում և պետական հաշվառում կատարելու կարգը՝ համաձայն N 15 հավելվածի:».

2) որոշումը լրացնել N 15 հավելվածով՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ին:

   

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Ս. Պապիկյան

   

Երևան

 

04.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

սեպտեմբերի 30-ի N 1632-Ն որոշման

   

«Հավելված N 15

ՀՀ կառավարության 2010 թվականի

սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման

   

Կ Ա Ր Գ

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ ՀԱՍԱՐԱԿ ԳՐԱՎՈՐ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  

1. Սույն կարգով կարգավորվում են առանց Ճանապարհային ոստիկանության իրավասու ստորաբաժանում ներկայանալու Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային՝ www.roadpolice.am հարթակում (այսուհետ՝ հարթակ) հասարակ գրավոր գործարքի (այսուհետ՝ գործարք) կատարմամբ միաժամանակ տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում և պետական հաշվառում (այսուհետ՝ գրանցում և հաշվառում) կատարելու հետ կապված հարաբերությունները:

2. Հարթակում գործարքի կատարումը և դրանից ծագող տրանսպորտային միջոցի գրանցումը և հաշվառումը հասանելի է միայն ֆիզիկական անձանց պատկանող՝ Հայաստանի Հանրապետությունում այդ գործողության պահի դրությամբ հաշվառված տրանսպորտային միջոցների համար։

   

2. ՀԱՐԹԱԿՈՒՄ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

  

3. Միաժամանակ տրանսպորտային միջոցի գրանցում և հաշվառում կատարելու գործողության՝ տրանսպորտային միջոցի պետական գրանցման գործողության վրա տարածվում են սույն որոշման N 14 հավելվածի՝ հարթակում տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար սահմանված կարգավորումները՝ սույն կարգով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ։

4. Սույն որոշման N 14 հավելվածի 11-րդ կետով սահմանված կարգով ձեռք բերողի էջում (այսուհետ՝ էջ) տրանսպորտային միջոցի պետական գրանցման գործողության նախագիծը պատրաստ լինելու մասին հաղորդագրությունն ստանալուց հետո ձեռք բերողը «Միաժամանակ հաշվառում» դաշտն ակտիվացնելու միջոցով կարող է անցում կատարել ձեռք բերվող տրանսպորտային միջոցի հաշվառման գործողությանը ևս կամ ղեկավարվել սույն որոշման N 14 հավելվածի 12-րդ կետի կարգավորումներով։

5. Ակտիվացնելով «Միաժամանակ հաշվառում» դաշտը՝ համակարգն ինքնաշխատ եղանակով պատրաստում է նաև ձեռք բերվող տրանսպորտային միջոցի պետական հաշվառման նախագիծը։

6. Միաժամանակ տրանսպորտային միջոցի գրանցման և հաշվառման գործողության նախագծի պատրաստ լինելու մասին հաղորդագրություն է ուղարկվում ձեռք բերողի էջին։

7. Ձեռք բերողը հաղորդագրությունն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում հարթակի միջոցով՝

1) կատարում է օրենքով սահմանված տուրքերի և վճարների վճարում (բացառությամբ ավտոմոբիլի հաշվառման համարանիշ հատկացնելու համար վճարման ենթակա պետական տուրքի և (կամ) ցանկալի համարանիշ ստանալու համար վճարման ենթակա օրենսդրությամբ հաստատագրված լրացուցիչ գումարի վճարումը հավաստող փաստաթղթերի, եթե ներկայացվում է հերթական կամ ցանկալի հաշվառման համարանիշերը գործարքի կողմերի համաձայնությամբ չփոխարինելու մասին հայտարարություն).

2) ներկայացնում է տրանսպորտային միջոցի համարակիր ագրեգատների և թափքի (խցիկի) գույնի փոփոխություն կատարված չլինելու մասին սեփականա տիրոջ հայտարարությունը.

3) ներկայացնում է ապացույց ձեռք բերվող տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը և հաշվառման համարանիշերը (բացառությամբ այն դեպքերի, երբ դրա փոխարեն հարթակի միջոցով ներկայացվում է հերթական կամ ցանկալի հաշվառման համարանիշերը գործարքի կողմերի համաձայնությամբ չփոխարինելու մասին հայտարարություն) պատվիրված փոստով, այդ թվում՝ ստանալու մասին ծանուցմամբ Ճանապարհային ոստիկանություն առաքելու մասին։

8. Հերթական կամ ցանկալի հաշվառման համարանիշերը գործարքի կողմերի համաձայնությամբ չփոխարինելու մասին հայտարարություն ներկայացնելու դեպքում հաշվառման նոր համարանիշեր չեն հատկացվում:

9. Տրանսպորտային միջոցի գույքահարկի պարտավորությունների կատարման համար սահմանված վճարումը կատարվում է գույքահարկի միասնական համակարգում կամ այդ համակարգի հետ վճարումների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումն ապահովող ցանկացած այլ եղանակով։

10. Սույն կարգով նախատեսված՝ կողմերի համաձայնությամբ ձեռք բերվող տրանսպորտային միջոցի հերթական կամ ցանկալի հաշվառման համարանիշերը գործարքի կողմերի համաձայնությամբ չփոխարինելու հետ կապված կարգավորումները չեն գործում և հաշվառման գործողությունը ենթակա է մերժման (բացառությամբ, երբ ձեռք բերողը համաձայնություն է տալիս այն փոխանակելու մասին), եթե ձեռք բերվող տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերը չեն համապատասխանում (հին նմուշի են) այդ պահի դրությամբ գործող սույն որոշման N 11 հավելվածով սահմանված հաշվառման համարանիշերի ձևերին։

11. Տրանսպորտային միջոցը համարվում է հաշվառված, եթե հարթակում տեղեկատվություն է ստացվում սույն կարգի 7-րդ և 9-րդ կետերով սահմանված գործողությունների կատարված լինելու մասին և բացակայում են ինչպես սույն կարգով, այնպես էլ սույն որոշման N 2 հավելվածի 10-րդ կետով նախատեսված՝ տրանսպորտային միջոցի գրանցումը և հաշվառումը մերժելու հիմքերը։

12. Ձեռք բերված տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը, իսկ հերթական կամ ցանկալի հաշվառման համարանիշերը գործարքի կողմերի համաձայնությամբ չփոխարինելու մասին հայտարարություն ներկայացված չլինելու դեպքում նաև հաշվառման համարանիշերը, պատվիրված փոստով, այդ թվում` ստանալու մասին ծանուցմամբ առաքվում են ձեռք բերողին սույն կարգի 7-րդ և 9-րդ կետերով սահմանված գործողությունները կատարված լինելու մասին հավաստումներն ստացվելուց հետո 5-օրյա ժամկետում, եթե հաշվառման վկայագիրը, իսկ հերթական կամ ցանկալի հաշվառման համարանիշերը գործարքի կողմերի համաձայնությամբ չփոխարինելու մասին հայտարարություն ներկայացված չլինելու դեպքում նաև հաշվառման համարանիշերը, էլեկտրոնային թվային ստորագրության դիմաց առձեռն չեն ստացվել ձեռք բերողի կողմից (կամ նրա ներկայացուցչի)։ Առաքանին վերադարձվելու դեպքում, դրա մասին հաղորդագրություն է ուղարկվում ձեռք բերողի էջին՝ նշելով, որ փաստաթղթերը ձեռք բերողի (կամ նրա ներկայացուցչի) էլեկտրոնային թվային ստորագրության դիմաց հնարավոր է ստանալ Ճանապարհային ոստիկանության վարչական մասից։

13. Տրանսպորտային միջոցի պետական հաշվառման գործողության կատարումը մերժելու մասին ձեռք բերողի էջին անմիջապես ուղարկվում է հաղորդագրություն։

14. Տրանսպորտային միջոցի պետական հաշվառման գործողության կատարումը մերժելու մասին որոշումը կայացնելուց հետո այն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հանձնվում է վարչական ակտի հասցեատիրոջը:»:

    

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

     

04.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

  

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հոկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան