ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հուլիսի 2021 թվականի N 1095-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱԴԱԽԼՈ-ԲԱԳՐԱՏԱՇԵՆ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ՝ ԴԵԲԵԴ ԳԵՏԻ ՎՐԱ ՆՈՐ ԿԱՄՐՋԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 2 հավելվածի 24-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 24-ի N 1564-Ա որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա նոր կամրջի շինարարության նախագծանախահաշվային փաստաթղթերի հատուկ համալիր փորձաքննության ամփոփ եզրակացությանը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
01.07.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 1-ի N 1095-Ա որոշման |
ԱՄՓՈՓ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱԴԱԽԼՈ-ԲԱԳՐԱՏԱՇԵՆ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ՝ ԴԵԲԵԴ ԳԵՏԻ ՎՐԱ ՆՈՐ ԿԱՄՐՋԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
9 փետրվարի 2021 թ.
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբետ գետի վրա նոր կամրջի շինարարության նախագծանախահաշվային փաստաթղթերի հատուկ համալիր փորձաքննության իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 24-ի N 1564-Ա որոշմամբ ձևավորվել է միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողով:
2. Հատուկ համալիր փորձաքննության ենթակա նախագծանախահաշվային փաստաթղթերի վերաբերյալ ստացվել են հանձնաժողովի անդամների դիտողություններն ու առաջարկությունները, որի ամփոփման արդյունքներով կազմվել է հանձնաժողովի եզրակացությունը։
3. Նախագծային առաջադրանքում պատվիրատուի կողմից սահմանվել են հետևյալ շինարարական նորմերն ու ստանդարտները`
1) ՍՆիՊ 2.05.03-84 «Կամուրջներ և խողովակներ» շինարարական նորմեր.
2) ՀՀՇՆ IV-11.05.02-99 «Ավտոմոբիլային ճանապարհներ» շինարարական նորմեր.
3) ՀՀՇՆ II-6.02-2006 «Սեյսմակայուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարական նորմեր.
4) կամրջի շինարարության մեջ ուղղակի օգտագործվող պողպատի ստանդարտ 15HSND (15ХСНД), ոչ ուղղակի օգտագործվող պողպատի ստանդարտ VST3SP.
5) AASHTO Պետական նշանակության ավտոմայրուղիների և տրանսպորտի պատասխանատուների ամերիկյան ասոցիացիայի ստանդարտներ.
6) Eurocode ստանդարտներ:
II. ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
4. Նախագծի մշակման համար հիմք են հանդիսացել հետևյալ իրավական ակտերն ու փաստաթղթերը՝
1) Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2012 թվականի դեկտեմբերի 23-ին կնքված՝ թիվ 43826 վարկային համաձայնագիրը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում Դեբետ գետի վրա նոր կամրջի կառուցման վերաբերյալ համաձայնագիր՝ կնքված 2014 թվականի դեկտեմբերի 24-ին.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշումը.
4) Բագրատաշենի կամրջի նախագծման և շինարարության #CW-SBB_01 պայմանագիր՝ կնքված երկու պատվիրատուների՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության և կապալառու հանդիսացող Ariana Tunnel Dam Co. ընկերության միջև:
5. Նախագծի վերաբերյալ տրված են հետևյալ փորձաքննական եզրակացությունները, որոնք հանդիսանում են սույն եզրակացության բաղկացուցիչ մասը՝
1) Բագրատաշենի անցման կետի տարածքում կառուցվող կամրջի կառուցման նախագծային փաստաթղթերի պետական համալիր փորձաքննության 14.09.2020 թ. թիվ 125 եզրակացությունը.
2) Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի դրական եզրակացությունը (26.11.2019 թ.-ի N ԲՓ000103).
3) «Հայաստանի Հանրապետության նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ-ի դրական եզրակացությունները (12.02.2020 թ.-ի N17/ՓՊ-200Փ, 16.09.2019 թ.-ի N 7/ՓՊ-207Փ).
4) Վրաստանի Build Expert LTD. ընկերության կողմից նախագծի ինժեներական գեոլոգիական փորձաքննության թիվ N FT-641/11/19-I641/3 եզրակացությունը:
III. ՆԱԽԱԳԾԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ
6. Կամրջային անցումը նախատեսվում է իրականացնել երկաթբետոնե էստակադայով հիմնական կամրջից, և Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հին անցակետի տարածքում իրականացվելու է լիցք՝ 2 թունելային անցումներով: Երկու առանձին կամուրջներ երկու ուղություններով իրարից 1 մ հեռավորությամբ, որոնց երթևեկելի մասն ընդունվում է 0.85+2x3.25+1=8.35 մ, երկկողմանի մայթերով` դեպի դուրս 2.4 մ և դեպի ներս 1.1 մ լայնքով: Երկու կամուրջների ընդհանուր լայնքը կազմում է 24.7 մ, յուրաքանչյուրինը՝ 11.85 մ: Կամուրջն ունենալու է 5 թռիչք, 158.69 մ ընդհանուր երկարություն, 1.78% երկայնական (դեպի վրացական կողմ) և 2% լայնական թեքություն: Թռիչքներն իրականացվելու են նախալարված երկաթբետոնե հեծաններով: Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հին անցակետի տարածքում լիցքն իրականացվելու է բետոնե հենապատերով: Թունելային անցումների լայնքը լինելու է 13.14 մ և 12.91 մ, իսկ բարձրությունը՝ 5 մ: Կամուրջն ունենալու է արտաքին լուսավորություն և ջրահեռացման համակարգ:
IV. ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
7. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից նախագծի ազդակիր տարածքի որոշ հատվածների վերաբերյալ վերհանվել են անհամապատասխանություններ՝ իրավունքի պետական գրանցման վկայականներում գրանցված և գործող էլեկտրոնային կադաստրային քարտեզներում եղած տվյալների միջև։ Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից առաջարկվել է նախագծով նախատեսված գործընթացն սկսելուց առաջ կատարել անհրաժեշտ ուղղման աշխատանքներ:
8. «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի կողմից պարզաբանվել է, որ հայտնաբերված անհամապատասխանությունների մասով անհրաժեշտ ուղղում կատարելու իրավասություն ունեն միայն հողամասերի սեփականատերերը, ուստի ծրագրի օտարման գոտու սահմաններում գտնվող հողերի օտարման գործընթացի շրջանակներում ձեռքբերողը՝ ի դեմս «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի, անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի ազդեցության ենթակա հողամասերի սեփականատերերին ի հայտ եկած կադաստրային անհամապատասխանությունների՝ օրենքով սահմանված կարգով ուղղում կատարելու գործընթացում:
V. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
9. Հանձնաժողովը՝
1) ուսումնասիրելով և քննության առնելով Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբետ գետի վրա նոր կամրջի շինարարության ծրագրի մանրամասն նախագիծը,
2) հաշվի առնելով հանձնաժողովի բոլոր անդամների կողմից նախագծանախահաշվային փաստաթղթերի վերաբերյալ ներկայացված գրավոր կարծիքները՝
3) հիմք ընդունելով՝
ա. կամրջի նախագծանախահաշվային փաստաթղթերի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ-ի դրական եզրակացությունները (12.02.2020 թ.-ի N17/ՓՊ-200Փ, 16.09.2019 թ.-ի N 7/ՓՊ-207Փ ), և
բ. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի դրական եզրակացությունը (26.11.2019 թ.-ի N ԲՓ 000103),
գ. Բագրատաշենի անցման կետի տարածքում` Դեբետ գետի վրա կառուցվող նոր կամրջի կառուցման նախագծային փաստաթղթերի պետական համալիր փորձաքննության 14.09.2020 թ. թիվ 125 եզրակացությունը՝
1. Երաշխավորում է, որ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբետ գետի վրա նոր կամրջի կառուցման մանրամասն նախագծային փաստաթղթերը նախագծողի տեխնիկական առաջադրանքի շրջանակներում համապատասխանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին:
2. Միաժամանակ, առաջարկում է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ին նախագծի իրականացման նպատակով հանրության գերակա շահ ճանաչված հողամասերի օտարման գործընթացում հաշվի առնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի դիտողություններն ու առաջարկությունները։
Հանձնաժողովի նախագահ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ |
Ք. Ղալեչյան |
Հանձնաժողովի անդամներ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ֆինանսատնտեսական վարչության պետ, հանձնաժողովի անդամ |
Մ. Մարգարյան |
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գործերի կառավարման վարչության շինարարական ծրագրերի համակարգման բաժնի պետ, հանձնաժողովի անդամ | Ն. Մնոյան |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության շինարարության քաղաքականության և գնագոյացման մեթոդաբանության բաժնի պետ |
Գ. Ծատուրյան |
ՀՀ կադաստրի կոմիտեի գեոդեզիայի և քարտեզագրության վարչության գեոդեզիայի բաժնի գլխավոր մասնագետ, հանձնաժողովի անդամ |
Ժ. Մարգարյան |
ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակից, հանձնաժողովի անդամ | Ա. Մկրտչյան |
ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակից, հանձնաժողովի անդամ | Մ. Մայիլյան |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահի տեղակալ, հանձնաժողովի անդամ | Կ. Դաղբաշյան |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառուցվածքների սեյսմակայունության վարչության պետ, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) |
Զ. Խլղաթյան |
ՀՀ առողջապահության նախարարության «ՀՎԿ ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետի տեղակալ, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) |
Հ. Հովհաննիսյան |
«Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ճանապարհային ենթակառուցվածքների առաջատար ինժեներ, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) | Ա. Սանոյան |
ՀՀ Տավուշի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) | Տ. Մուշեղյան |
ՀՀ Տավուշի մարզի Այրումի համայնքի ղեկավարի խորհրդական, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) | Ա. Մակյան |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
01.07.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|