ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 469-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Ամերիքերս» (AmeriCares) հիմնադրամի կողմից ԱՄՆ-ի «Հայաստան-Արցախ» հիմնադրամի միջոցով, որպես օժանդակություն, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հասցեով ուղարկված դեղերի և բժշկական նշանակության ապրանքների (28 տեղ՝ 1,302 արկղ, 9,742.9 կգ ընդհանուր քաշով, 688,201.57 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 5,913 ԱՄՆ-ի դոլար, մաքսային ձևակերպումները կատարվելու են «Արարատյան» մաքսատուն-վարչությունում, բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի) ներմուծման ծրագիրը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Երևան |
11.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետիN 469-Ա որոշման |
ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԸ
NN ը/կ |
Դոնորը |
Նկարագրու- թյունը |
Ստացողը |
Կոդը |
Արկղը |
Քաշը (lbs) |
Արժեքը (ԱՄՆ-ի դոլար) |
1. |
Հայաստան - Արցախ հիմնադրամ (AmeriCares) |
Դեղեր |
Թորոսյան Ա. - Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
SC 206-01 |
92 |
660 |
427,938.62 |
2. |
Հայաստան - Արցախ հիմնադրամ (AmeriCares) |
Դեղեր |
Դավթյան Շ.- «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամ |
SC 206-02 |
25 |
215 |
15,222.30 |
3. |
Հայաստան - Արցախ հիմնադրամ (AmeriCares) |
ԲՆԱ |
Թորոսյան Ա. - Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
SC 206-03 |
208 |
2,455 |
41,468.09 |
4. |
Հայաստան - Արցախ հիմնադրամ (AmeriCares) |
ԲՆԱ |
Դավթյան Շ.- «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամ |
SC 206-04 |
72 |
1,313 |
18,025.04 |
5. |
Հայաստան - Արցախ հիմնադրամ (AmeriCares) |
ԲՆԱ |
Հովակիմյան Ա.- «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն |
SC 206-05 |
12 |
888 |
42,016.77 |
6. |
Հայաստան - Արցախ հիմնադրամ (AmeriCares) |
ԲՆԱ |
Աղաջանովա Ե.-«Մուրացան» բժշկական կենտրոն |
SC 206-06 |
260 |
2,573 |
62,778.88 |
7. |
Հայաստան - Արցախ հիմնադրամ (AmeriCares) |
ԲՆԱ |
Աբրահամյան Ռ. - Վերարտադրողական Առողջության, Պերինատալոգիայի, Մանկաբարձության և Գինեկոլոգիայի Հանրապետական Ինստիտուտ |
SC 206-07 |
81 |
607 |
9,427.24 |
8. |
Հայաստան - Արցախ հիմնադրամ (AmeriCares) |
Հիգիենիկ պարագաներ |
Սարգսյան Բ. - Հայ Օգնության Ֆոնդ |
SC 206-08 |
224 |
6,149 |
15,866.73 |
9. |
Հայաստան - Արցախ հիմնադրամ (AmeriCares) |
Հիգիենիկ պարագաներ |
Գալստյան Տ. - «Մեծն Ներսես» բարեգործական կազմակերպություն |
SC 206-09 |
225 |
4,603 |
35,511.92 |
10. |
Հայաստան - Արցախ հիմնադրամ (AmeriCares) |
Հիգիենիկ պարագաներ |
Բալխյան Անի - «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպություն |
SC 206-10 |
103 |
2,017 |
19,945.98 |
Ընդամենը |
1,302 |
21,480 |
688,201.57 |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
11.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
