ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունիսի 2021 թվականի N 995-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 1018-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 194-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 638-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 2-ի «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը բյուջետային վարկ տրամադրելու և կանոնադրական կապիտալն ավելացնելու մասին» N 1018-Ն որոշման նախաբանը «Ղեկավարվելով» բառից հետո լրացնել «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի և» բառերով, իսկ որոշման 1-ին կետում «17 տարի» բառերը փոխարինել «19 տարի» բառերով, «2021 թվականից» բառերը՝ «2023 թվականից» բառերով։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը բյուջետային վարկ տրամադրելու մասին» N 194-Ն որոշման 1-ին կետում «17 տարի» բառերը փոխարինել «19 տարի» բառերով, իսկ «2021 թվականի» բառերը՝ «2023 թվականի» բառերով։
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 2-ի N 1018-Ն, 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը գումար հատկացնելու և «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը բյուջետային վարկ տրամադրելու մասին» N 638-Ն որոշման 5-րդ կետում «12 տարի» բառերը փոխարինել «14 տարի» բառերով, իսկ «2021 թվականից» բառերը՝ «2023 թվականից» բառերով։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Երևան |
17.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|