ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մայիսի 2021 թվականի N 805-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 24-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաuտանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի oպտիմալացման ծրագրերը հաuտատելու մաuին» N 1911-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) որոշման N 8 հավելվածի` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «II. Գորիսի տարածաշրջան» բաժնի 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետերով․
«Սահմանել, որ՝
1) «Շինուհայրի առողջության առաջնային պահպանման կենտրոն» և «Տաթևի առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների (պետական գրանցման համարները՝ 60.210.868692 և, համապատասխանաբար, 60.210.863034) իրավահաջորդը «Տաթևի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է և վերջինիս են անցնում միաձուլված իրավաբանական անձանց իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտերին համապատասխան.
2) «Տաթևի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության նպատակն է բնակչության առողջության առաջնային պահպանումը։ «Տաթևի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան է՝
ա․ բնակչության առողջության պահպանումը,
բ․ բարելավումը, առողջ ապրելակերպի քարոզչությունը,
գ․ հիվանդությունների կանխարգելումը,
դ․ պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելը.
3) «Տաթևի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակը. բժշկական օգնություն և սպասարկում (բացի պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման).
4) Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետն է.
5) «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ» «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին:».
2) որոշման N 9 հավելվածի` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «I. Գյումրի քաղաք» բաժնի՝
ա. 5․1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ․
«Միացման ձևով վերակազմակերպել «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը (պետական գրանցման համարը՝ 222.120.00717)՝ այն միացնելով «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (պետական գրանցման համարը՝ 222.120.741814)։ «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդը «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունն է։ Վերակազմակերպումից հետո «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ինֆեկցիոն բաժանմունքը՝ 40 մահճակալ հզորությամբ, կշարունակի գործել «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը միացված նախկին «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության շենքում։»,
բ․ 8-րդ կետում ներկայացված աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
« |
|
»: |
2. Հայաuտանի Հանրապետության Սյունիքի մարզպետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել «Տաթևի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը, միաձուլման մասին պայմանագիրը, փոխանցման ակտերն ու սեփականության իրավունքով նրան հանձնվող և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված գործընթացի ավարտից հետո երկամսյա ժամկետում ապահովել «Տաթևի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը՝ կազմակերպության միջոցների հաշվին.
3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված գործընթացների ավարտից հետո, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել հաշվետվություններ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված աշխատանքների իրականացման մասին:
3. Հայաuտանի Հանրապետության Շիրակի մարզպետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-ամսյա ժամկետում ավարտել սույն որոշմամբ նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առողջապահական համակարգի օպտիմալացման ծրագրից բխող` սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված աշխատանքների իրականացումը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել հաշվետվություններ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված աշխատանքների իրականացման մասին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
20.05.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 մայիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|