ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 295-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի N 223-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից ձեռք բերված ներքոհիշյալ ապրանքները ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի մարտի 17-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Գյուղական համայնքների զարգացում» համալիր ծրագրի մասին» N 223-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում՝
1) Մանկական խաղահրապարակ՝117 տեղ, 2,480 կգ ընդհանուր քաշով, 10,990 դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 2,242,550 դրամ, Արարատյան մաքսատուն-վարչություն.
2) տեսաձայնագրման սարքավորումներ՝ 4 տեղ, 12.2 կգ ընդհանուր քաշով, 6,051.60 դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 83,500 դրամ, Արևմտյան մաքսատուն-վարչություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Երևան |
08.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |