ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 25-ին
«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մարտի 7-ի ՀՕ-148 օրենքի 11-16-րդ, 18-րդ, 19-րդ և 44-46-րդ հոդվածները:
Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով`
«8. Հիմք ընդունելով սույն օրենքի 21-րդ հոդվածը` հանձնաժողովը հաստատում է սակագների հաշվարկի համար անհրաժեշտ ցուցանիշների (շահութաբերության, մաշվածության, սեփական կարիքների, կորուստների, վառելիքի տեսակարար ծախսի և այլն) սահմանային (թույլատրելի) մեծությունները տոկոսային կամ բացարձակ մեծությամբ կամ հաստատում է դրանց հաշվարկման մեթոդիկաները:»:
Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`
«Ջերմային էներգիայի արտադրության, փոխադրման և բաշխման գործունեությունները չեն կարգավորվում (չեն լիցենզավորվում և սակագներ չեն սահմանվում), եթե այդ համակարգերի դրվածքային հզորությունը չի գերազանցում 5.8 ՄՎտ:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
|
Ռ. Քոչարյան |
|