Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 2-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.07.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.01.25-2021.02.07 Պաշտոնական հրապարակման օրը 26.01.2021
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
19.01.2021
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
21.01.2021
Дата вступления в силу
01.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 19 հունվարի 2021 թվականի

թիվ 2-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵՐԵՔ ՀԱՐՅՈՒՐ ՀԱԶԱՐ ԴՐԱՄԸ ՉԳԵՐԱԶԱՆՑՈՂ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՎԱՐԿՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով նպաստել պատասխանատու վարկավորման իրականացմանը, հիմք ընդունելով «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 41-րդ հոդվածը և «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը Որոշում է.

1. Հաստատել «Երեք հարյուր հազար դրամը չգերազանցող սպառողական կրեդիտների տրամադրման ընթացքում սպառողների վարկունակության գնահատման կանոնների վերաբերյալ» կարգը՝ համաձայն սույն որոշման Հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան

 

  2021 թ. հունվարի 21

Երևան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

 2021 թվականի հունվարի 19-ի

 թիվ 2-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԵՐԵՔ ՀԱՐՅՈՒՐ ՀԱԶԱՐ ԴՐԱՄԸ ՉԳԵՐԱԶԱՆՑՈՂ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՎԱՐԿՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների (այսուհետ՝ ֆինանսական կազմակերպություններ) կողմից վարկավորման գործընթացում սպառողների վարկունակության գնահատման կանոնները:

2. Սույն կարգը տարածվում է ֆինանսական կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձ սպառողներին (այսուհետ՝ սպառող) տրամադրվող այն սպառողական կրեդիտների (այսուհետ՝ նաև վարկ) վրա, որոնց կրեդիտավորման պայմանագրով կամ կրեդիտավորման պայմանագրին կից համաձայնագրով տրամադրվող կրեդիտի գումարը չի գերազանցում 300.000 ՀՀ դրամը:

3. Ֆինանսական կազմակերպությունը յուրաքանչյուր ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը հաշվարկում է այդ ամսվան նախորդող 12 ամսյա ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա վերջին օրվա դրությամբ մինչև 300 000 ՀՀ դրամ պայմանագրային գումարով կրեդիտների պորտֆելում չաշխատող (այդ թվում՝ հսկվող և վերջին 12 ամիսների ընթացքում անհուսալի դասակարգված) կրեդիտների և այդ պորտֆելի ընդհանուր կրեդիտների (ներառյալ` վերջին 12 ամիսների ընթացքում անհուսալի դասակարգված կրեդիտները) հարաբերակցության միջին ցուցանիշը, հետևյալ բանաձևով․

 

Ներմուծեք նկարագրությունը_21169

 

որտեղ՝

ՉԱn - հաշվարկի ամսվան նախորդող n-րդ ամսվա վերջին օրվա դրությամբ մինչև 300 000 ՀՀ դրամ պայմանագրային գումարով կրեդիտների պորտֆելում չաշխատող (այդ թվում՝ հսկվող և վերջին 12 ամիսների ընթացքում անհուսալի դասակարգված) կրեդիտների համախառն հաշվեկշռային արժեքի (հետհաշվեկշռային մնացորդի) հանրագումարն է (ըստ ծավալի ցուցանիշը հաշվելու դեպքում) կամ քանակն է (ըստ քանակի ցուցանիշը հաշվելու դեպքում),

Պn - հաշվարկի ամսվան նախորդող n-րդ ամսվա վերջին օրվա դրությամբ մինչև 300 000 ՀՀ դրամ պայմանագրային գումարով կրեդիտների պորտֆելի կրեդիտների (ներառյալ` վերջին 12 ամիսների ընթացքում անհուսալի դասակարգված կրեդիտները) համախառն հաշվեկշռային արժեքի (հետհաշվեկշռային մնացորդի) հանրագումարն է (ըստ ծավալի ցուցանիշը հաշվելու դեպքում) կամ քանակն է (ըստ քանակի ցուցանիշը հաշվելու դեպքում):

4. Այն դեպքում, երբ սույն կարգի 3-րդ կետով սահմանված հարաբերակցությունն ըստ քանակի և(կամ) ըստ ծավալի գերազանցում է 20%-ը, ապա ֆինանսական կազմակերպությունը.

1) տվյալ ցուցանիշը հաշվարկելու պահին հաջորդող 12 ամիսների ընթացքում սույն կարգի 2-րդ կետով սահմանված կրեդիտը տրամադրում է սույն կարգի համաձայն սպառողի համար հաշվարկվող վարկունակության գնահատման (scoring) համակարգի գնահատականի կամ սպառողի պարտավորության և եկամտի սահմանային հարաբերակցության (այսուհետ՝ ՊԵՀ) ցուցանիշի սահմանաչափը բավարարվելու դեպքում, և

2) ապահովում է սույն կարգի 2-րդ կետով սահմանված կրեդիտի գծով սույն կարգի 18-19-րդ կետերով սահմանված պահանջների իրականացումը:

5. Այն դեպքում, երբ սույն կարգի 3-րդ կետով սահմանված հարաբերակցությունն ըստ քանակի և ըստ ծավալի չի գերազանցում 20%-ը, ապա ֆինանսական կազմակերպությունը սույն կարգի 2-րդ կետով սահմանված սպառողական կրեդիտավորումն իրականացնում է իր ներքին ընթացակարգերի համաձայն՝ հիմք ընդունելով ֆինանսական կազմակերպության կողմից մշակված՝ սպառողների վարկունակության գնահատման ներքին իրավական ակտերի պահանջները:

6. Այն դեպքում, երբ սույն կարգի 3-րդ կետի համաձայն հաշվարկված հարաբերակցությունն ըստ քանակի և/կամ ըստ ծավալի գերազանցում է 20%-ը, ապա ֆինանսական կազմակերպությունը մինչև տվյալ ամսվա 10-րդ աշխատանքային օրը այդ տեղեկատվությունը ներկայացնում է Կենտրոնական բանկ՝ համաձայն սույն կարգի Հավելված 1-ով սահմանված ձևի:

7. Ֆինանսական կազմակերպությունը սույն կարգի 6-րդ կետով սահմանված տեղեկատվությունը չի ներկայացնում այն 12 ամիսների համար, որոնց ընթացքում կիրառում է սույն կարգի 4-րդ կետի համաձայն սահմանված սահմանաչափերը:

 

ԳԼՈՒԽ 2. ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՎԱՐԿՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐ

 

8. Այն դեպքում, երբ ֆինանսական կազմակերպությունը կրեդիտավորումն իրականացնում է գնահատումների (scoring) համակարգով ձևավորված գնահատականների հիման վրա, ապա կրեդիտը տրամադրվում է, եթե սպառողի գնահատականը (score) գերազանցում է հետևյալ ցուցանիշը.

 

Գ = Հնարավոր նվազագույն գնահատական + (Հնարավոր առավելագույն գնահատական - Հնարավոր նվազագույն գնահատական)*50%:

 

9. Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանումը (այսուհետ՝ Վերահսկողության ստորաբաժանում) ֆինանսական կազմակերպությունից կարող է պահանջել ներկայացնել ֆինանսական կազմակերպության ներքին գնահատումների համակարգի արդյունավետությունը հիմնավորող վերլուծություններ և հաշվարկներ, որն առնվազն կներառի գնահատումների համակարգի հետստուգումը (backtesting): Ընդ որում՝ ֆինանսական կազմակերպության կողմից Կենտրոնական բանկին ներկայացված վերլուծությունների և հաշվարկների ուսումնասիրության արդյունքում Վերահսկողության ստորաբաժանումը ֆինանսական կազմակերպությունից կարող է պահանջել դադարեցնել ներքին գնահատման համակարգով սույն կարգի 2-րդ կետով սահմանված կրեդիտների տրամադրումը և/կամ Վերահսկողության ստորաբաժանման կողմից սահմանված ժամկետում վերանայել ներքին գնահատումների համակարգը՝ ներկայացնելով փոփոխությունները և դրանց հիմնավորումները:

 

ԳԼՈՒԽ 3. ՍՊԱՌՈՂԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵԿԱՄՏԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

10. Այն դեպքում, երբ ֆինանսական կազմակերպությունը սույն կարգի 2-րդ կետով սահմանված կրեդիտը տրամադրում է հիմք ընդունելով ՊԵՀ ցուցանիշը, ապա կրեդիտը տրամադրվում է, եթե այն տրամադրելու մասին որոշում կայացնելիս սույն կարգի 11-րդ կետով սահմանված բանաձևով հաշվարկված ՊԵՀ ցուցանիշը չի գերազանցում 50%-ը:

11. ՊԵՀ ցուցանիշը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

Ներմուծեք նկարագրությունը_21170

 

որտեղ`

սպառողի պարտավորությունների ամսական գումար՝ սպառողի բոլոր, ներառյալ՝ նոր վարկային պայմանագրով տրամադրվելիք վարկային պարտավորությունների գծով իրականացման ենթակա ամսական վճարների հանրագումարն է,

սպառողի ամսական եկամուտ՝ սպառողի տնօրինվող (հարկերը և պարտադիր այլ վճարները նվազեցնելուց հետո) եկամուտն է և ներառում է՝

1) աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարները (համապատասխան փաստաթղթով հիմնավորված),

2) անշարժ գույքի կամ այլ ակտիվի վարձակալության դիմաց ստացված եկամուտները (համապատասխան փաստաթղթով հիմնավորված),

3) սպառողի կողմից ստացվող, ֆինանսական կազմակերպության ներքին իրավական ակտերով սահմանված պահանջներին բավարարող այլ փաստաթղթավորված և(կամ) կայուն եկամուտը: Ընդ որում՝ Վերահսկողության ստորաբաժանումը ֆինանսական կազմակերպությունից կարող է պահանջել ներկայացնել ֆինանսական կազմակերպության կողմից փաստաթղթավորված եկամուտ համարվող եկամուտների ցանկը, ինչպես նաև եկամուտների կայունությունը հավաստող վերլուծություններ կամ հաշվարկներ: Ֆինանսական կազմակերպության կողմից Կենտրոնական բանկին ներկայացված եկամուտների ցանկի, վերլուծությունների և հաշվարկների ուսումնասիրության արդյունքում Կենտրոնական բանկը ֆինանսական կազմակերպությունից կարող է պահանջել որոշ եկամուտներ չներառել ՊԵՀ-ի հաշվարկում:

12. Սույն կարգի 11-րդ կետով սահմանված յուրաքանչյուր պարտավորության գծով ամսական հավասարաչափ գումարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

Ներմուծեք նկարագրությունը_21171

 

որտեղ՝

D-ն վարկի մեծությունն է, արտարժույթով արտահայտված վարկերի դեպքում հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած հաշվարկային փոխարժեքը,

rt –ն վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքն է, այլ վարկատուների կողմից տրամադրված վարկի (վարկերի) դեպքում հիմք է ընդունվում այդ վարկի (վարկերի) անվանական տոկոսադրույքը,

n-ը վարկի մարմանը մնացած ամիսների քանակն է։

13. Եթե սույն կարգի 2-րդ կետով սահմանված կրեդիտը տրամադրվում է 24 ամսից ավել ժամկետով, ապա սույն կարգի 12-րդ կետով սահմանված ամսական վճարը հաշվարկվում է առավելագույնը 24 ամիս ժամկետայնության ենթադրությամբ:

14. Վարկային գծի առկայության կամ տրամադրման դեպքում սույն կարգի 12-րդ կետով սահմանված ամսական վճարը հաշվարկվում է այն ենթադրությամբ, որ պայմանագրով նախատեսված վարկային սահմանաչափի ամբողջ գումարը սպառողի կողմից օգտագործվել է: Ընդ որում, ամսական վճարը չի կարող վարկային սահմանաչափով նախատեսվող ամբողջ գումարի 3%-ից (ամսական հաշվարկով) փոքր լինել:

15. Այն վարկային գծերի համար, որոնց վարկային պայմանագրով սահմանված ժամկետը գերազանցում է 5 տարին կամ անժամկետ են, սույն կարգի 12-րդ կետով սահմանված ամսական վճարը հաշվարկվում է առավելագույնը 5 տարի ժամկետայնության ենթադրությամբ, բացառությամբ սույն կարգի 2-րդ կետով սահմանված պայմաններին բավարարող վարկային գծերի, որոնք կարգավորվում են սույն կարգի 13-14-րդ կետերով:

16. Այն դեպքում, երբ վարկի տրամադրման պահին անձը հանդիսանում է այլ վարկի համավարկառու, ապա վարկային պարտավորությունների սույն կարգի 12-րդ կետով սահմանված ամսական վճարը հաշվարկվում է այն ենթադրությամբ, որ տվյալ անձը հանդիսանում է տվյալ վարկի (որտեղ նա համավարկառու է) միակ վարկառուն:

17. Այն դեպքում, երբ նոր վարկը տրամադրվում է երկու կամ ավելի անձանց (համավարկառուներ), ապա համավարկառուների սույն կարգի 11-րդ կետով սահմանված պարտավորությունների ամսական գումարները և եկամուտները պետք է գնահատվեն միասին։

18. Սույն կարգի 4-րդ կետի համաձայն՝ կրեդիտի տրամադրման դեպքում, եթե սպառողի համար հասկանալի է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հուլիսի 28-ի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ով սահմանված Անհատական թերթիկում (այսուհետ՝ Անհատական թերթիկ) ներառված տեղեկատվությունը և նա համաձայն է Անհատական թերթիկի բովանդակությանը, ապա կրեդիտավորողը սպառողին ուղղորդում է, որպեսզի վերջինս Անհատական թերթիկի շարունակությամբ ձեռագրով (էլեկտրոնային եղանակով պայմանագիր կնքելու դեպքում՝ էլեկտրոնային եղանակով տպագրելու միջոցով) լրացնի հետևյալ տեքստը.

«Ես՝ (անուն, ազգանուն/անվանում) վերցնելով ------------ ------ գումարի կրեդիտը պարտավորվում եմ սահմանված ժամկետում մարել ---------- ----- գումար և գիտակցում եմ, որ ստանձնած պարտավորությունը ժամանակին և պատշաճ չկատարելու դեպքում վճարելու եմ տույժ/տուգանքներ և վատանալու է իմ վարկային պատմությունը, հնարավոր է նաև զրկվեմ իմ սեփական գույքից»:

19. Այն դեպքում, երբ սպառողն ի վիճակի չէ ապահովել սույն կարգի 18-րդ կետով նախատեսված ձեռագրով նշում կատարելու պահանջը, ապա կրեդիտավորողը պարտավոր է ապահովել այդ պահանջի կատարումը այլ եղանակներով՝ (օրինակ՝ տեսաձայնագրություն) պահպանելով փաստն արձանագրող հիմքերը պայմանագրի ժամկետը լրանալուց հետո առնվազն հինգ տարի:

 

Հավելված 1

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

Տեղեկացնում ենք, որ _____________ թվականի _______ ամսվան նախորդող 12 ամիսների ընթացքում     (Ֆինանսական կազմակերպության անունը)___ մինչև 300 000 ՀՀ դրամ սպառողական կրեդիտների պորտֆելում չաշխատող (այդ թվում՝ հսկվող և անհուսալի (մինչև 1 տարի) դասակարգված) կրեդիտների և այդ պորտֆելի ընդհանուր կրեդիտների հարաբերակցությունն ըստ քանակի ______ % է, իսկ ըստ ծավալի՝ ______ %:

 

 

        ՖԿ գործադիր տնօրենի անունը, ազգանունը        

        Ստորագրություն             

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունվարի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան