ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2020 թվականի N 832-Ա
«ԱՐՄԵՆԻԱՆ ԼԱՅԹՀԱՈՒՍ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀՈՒՅՍԻ ՃՐԱԳ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 247,300 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ «Հույսի ճրագ» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
2020 թ. դեկտեմբերի 24 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. դեկտեմբերի 24-ի N 832–Ա որոշման |
«Հույսի Ճրագ» ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Նյութական և ֆինանսական օգնություն՝ հասարակության սոցիալապես անապահով շերտերին: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում ՀՀ օրենքով սահմանված կարգով նախատեսվում է օգտվել հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
ԱՄՆ-ի քաղաքացիներ, Կալիֆորնիա նահանգի Սիլ Բիչ քաղաքի բնակիչներ, ամերիկահայ բարեգործներ՝ տեր և տիկին Ղազարյանները և նրանց ընտանիքը՝ |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամ, իրավաբանական հասցե՝ ք. Երևան, Չարենցի 58-5, գործող հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Պտղունք, Վարդանանց 1, հեռ.՝ 043 500 503, 0 դրամ սակագնով, թեժ գիծ՝ 20-80, ՀՎՀՀ՝ 01557357 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ-ի ամբողջ տարածք, բնագավառը՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
247300 (երկու հարյուր քառասունյոթ հազար երեք հարյուր) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
1. ՀՀ մարզերի սոցիալապես անապահով կարիքավոր ընտանիքներ և հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես նաև հիմնադրամի շահառու ընտանիքներ, ովքեր դիմում են գրասենյակ այցելությամբ՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր. |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2021 թ. հունվարի 1-ից մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. նյութական օգնության տրամադրում (հագուստ, կոշիկ, պայուսակ, գրենական պիտույքներ, անկողնային պարագաներ, հիգիենայի և կենցաղային պարագաներ, էլեկտրական և պարզ անվասայլակ, քայլակ, հենակ և այլն) ՀՀ մարզերի սոցիալապես անապահով կարիքավոր ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող անձանց և հիմնադրամի շահառու ընտանիքներին 120500 (հարյուր քսան հազար հինգ հարյուր) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ. |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
2021 թ. հունվարի 1-ից մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ը նախատեսվում է ՝ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսեր |
2021 թ. հունվարի 1-ից մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ը կազմակերպչական ծախսերի հանրագումարը կազմում է 44000 (քառասունչորս հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, որից՝ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Ծրագրերի իրականացման վերաբերյալ հաշվետվության ներկայացում հիմնադիր-գործադիր տնօրենին և հոգաբարձուների խորհրդին |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|