Գլխավոր տեղեկություն
Номер
N 633-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (20.02.2021-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
13.10.2020
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
13.10.2020
Дата вступления в силу
14.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հոկտեմբերի 2020 թվականի N 633-Ա

 

«ՀԱԼՈ ԹՐԱՍԹ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Միացյալ Թագավորության «Հալո Թրասթ» ընկերության կողմից որպես աջակցություն Արցախի Հանրապետությունում իրականացվելիք հումանիտար ականազերծմանը՝ կազմակերպության հայկական մասնաճյուղի հասցեով ուղարկված ապրանքների (9,340 կգ ընդհանուր քաշով, 195,231.91 ֆունտ ստերլինգին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ներառյալ 3,950 ֆունտ ստերլինգ փոխադրման ծախսերը, ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:

(1-ին կետը փոփ. 19.02.21 N 127-Ա)

2. «Հալո Թրասթ» ընկերության հայկական մասնաճյուղին` նշված բեռի ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2020 թ. հոկտեմբերի 13

Երևան


 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

հոկտեմբերի 13-ի N 633-Ա

որոշման

ԲԵՌԻ ՑԱՆԿ

Հ/Հ

Անվանում

Քաշ (կգ․)

Քանակ

Միավորի արժեք (Ֆունտ

ստերլինգ)

Գումար (ֆունտ

ստերլինգ)

բրուտտո

նետտո

1

Մետաղական բեռնարկղ (կոնտեյներ, 40՚՚)

3680

3,680

1

2,250.00

2,250.00

2

Եռակցման էլեկտրոդներ պատվածքով, ոչթանկարժեք մետաղից միջուկով, աղեղային եռակցման համար esab ok - 3տուփ (156 հատով)

16

15.7

3

130.33

391.00

3

Օդի կոմպրեսոր անիվների վրա, քարշակվող (օդի ծախսը՝ 1 րոպեում 0.39մ3) nuair b3800

125

109

1

1,082.00

1,082.00

4

Աղեղային եռակցման սարք պատվածքով էլեկտրոդով աշխատող, գեներատորի հետ միասին, ձեռքով եռակցման համար sincro ea200ac

145

140

1

1,425.00

1,425.00

5

Թրթուրավոր ինքնագնաց հեռակառավարվող զրահապատ ականազերծիչ armtrac 20t

2130

2130

1

135,000.00

135,000.00

6

Կուլտիվատոր-ականազերծիչ հանգույց (flail) armtrac 20t թրթուրավոր ինքնագնաց հեռակառավարվող զրահապատ ականազերծիչի

480

480

1

9,404.00

9,404.00

7

Կուլտիվատոր-ականազերծիչ հանգույց (mine comb) armtrac 20t թրթուրավոր ինքնագնաց հեռակառավարվող զրահապատ ականազերծիչի

600

600

1

14,750.00

14,750.00

8

Թրթուրներ armtrac 20t ինքնագնաց հեռակառավարվող զրահապատ ականազերծիչի

205

120

2

560.00

1,120.00

9

Օդի ֆիլտր armtrac 20t թրթուրավոր ինքնագնաց հեռակառավարվող զրահապատ ականազերծիչի ներքին այրման դիզելային շարժիչի

1.8

1.5

5

13.60

68.00

10

Օդի ֆիլտր armtrac 20t թրթուրավոր ինքնագնաց հեռակառավարվող զրահապատ ականազերծիչի ներքին այրման դիզելային շարժիչի

4.5

4

5

19.90

99.50

11

Յուղի ֆիլտր armtrac 20t թրթուրավոր ինքնագնաց հեռակառավարվող զրահապատ ականազերծիչի ներքին այրման դիզելային շարժիչի

0.4

0.3

3

15.00

45.00

12

Վառելիքի ֆիլտր armtrac 20t թրթուրավոր ինքնագնաց հեռակառավարվող զրահապատ ականազերծիչի ներքին այրման դիզելային շարժիչի

2.8

2.5

5

23.00

115.00

13

Մետաղական մասեր կուլտիվատոր-ականազերծիչ հանգույցի

16.5

16

10

32.30

323.00

14

Մետաղական մասեր կուլտիվատոր-ականազերծիչ հանգույցի

10

10

10

30.00

300.00

15

Մետաղական մասեր կուլտիվատոր-ականազերծիչ հանգույցի

15.3

15

50

11.50

575.00

16

Մետաղական մասեր կուլտիվատոր-ականազերծիչ հանգույցի

18.5

18

33

5.80

191.40

17

Մետաղական մասեր կուլտիվատոր-ականազերծիչ հանգույցի

29.2

29

33

6.00

198.00

18

Զրահապատման մետաղական վահանների հավաքածու land rover

ա/մ-ի համար

1,860

1,680

3

7981.67

23,945.01

ԸՆԴԱՄԵՆԸ

9,340.0

9,051.0

   

191,281.9

(հավելվածը խմբ. 19.02.21 N 127-Ա)

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.02.2021, N 127-Ա 20.02.2021, N 633-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան