Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 22-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.12.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.11.30-2020.12.13 Պաշտոնական հրապարակման օրը 08.12.2020
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
30.11.2020
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
30.11.2020
Дата вступления в силу
18.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

30 նոյեմբերի 2020 թ.

թիվ 22-Ն

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի ԹԻՎ 20-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի մարտի 20-ի ««Կազմակերպության հաշվարկների վիճակի վերաբերյալ» Ձև 6-Ֆ (եռամյակային) վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 08-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 20-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելված 1-ի`

1) վիճակագրական հաշվետվության դիմային մասում «մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը» բառերը փոխարինել «I, II և III եռամսյակների համար` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը, IV եռամսյակի համար` ոչ ուշ, քան հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 30-ը» բառերով,

2) «2. Դեբիտորական և կրեդիտորական պարտքերն ըստ երկրների» բաժնի 908 ծածկագրով տողի անվանման «Միացյալ Թագավորություն» բառերը փոխարինել «Չեխիայի Հանրապետություն» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախագահ

Ս. Մնացականյան 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 դեկտեմբերի 2020 թվական: