Գլխավոր տեղեկություն
Номер
N 789-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.12.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
09.12.2020
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
09.12.2020
Дата вступления в силу
10.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

         

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

       

9 դեկտեմբերի 2020 թվականի N 789-Ա

       

«ՀՈՎԱՐԴ ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

    

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Լիբանանի «Հովարդ Կարագյոզյան» հաստատության կողմից Արցախի Հանրապետությունում պատերազմական գործողություններից տուժած, ինչպես նաև Արցախի Հանրապետության պաշտպանությանը մասնակցող անձանց աջակցելու նպատակով «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ստացված բեռի (քնապարկեր, դիմակներ, գուլպաներ, սվիտերներ և անձրևի համար նախատեսված համազգեստներ, 4 արկղ, 70.8 կգ ընդհանուր քաշով, 697 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,298,960 լիբանանյան ֆունտ, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:

2. «Հովարդ Կարագյոզյան» բժշկական, բարեգործական հասարակական կազմակերպությանը` նշված բեռի բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ:

       

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2020 թ. դեկտեմբերի 9

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան