Գլխավոր տեղեկություն
Номер
N 768-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.12.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
07.12.2020
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
07.12.2020
Дата вступления в силу
08.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

       

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

7 դեկտեմբերի 2020 թվականի N 768-Ա

  

«ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ (ՍԼԱՎՈՆԱԿԱՆ) ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

           

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Ռուսաստանի Դաշնությունից՝ «Վ. Փափազյանի անվան մշակույթի և բարեգթության հայկական ընկերակցություն» սլավոնական շրջանային հասարակական կազմակերպության միջոցներով, Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված բնակիչներին անհատույց բաշխելու նպատակով, «Ռուս-հայկական (սլավոնական) համալսարան» բարձրագույն մասնագիտական կրթության պետական ուսումնական հաստատության հասցեով ուղարկված սննդամթերքի (բրինձ՝ 800 տեղ (պարկ), 40,080 կգ ընդհանուր քաշով, 1,400,000 ռուբլուն համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ԵՏՄ բեռ) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:

2. «Ռուս-հայկական (սլավոնական) համալսարան» բարձրագույն մասնագիտական կրթության պետական ուսումնական հաստատության՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

          

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

   

2020 թ. դեկտեմբերի 7

Երևան

         

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան