ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
24 նոյեմբերի 2020 թ. |
N 289-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 186-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և 75-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի մասին» N 186-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի.
1) եկամուտների գումարը ավելացնել 119,686.2 հազար դրամով,
2) ծախսերի գումարը ավելացնել 119,686.2 հազար դրամով,
2. Որոշման NN 1, 2, 3, 6 և 7 հավելվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1-5 հավելվածների:
3. Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացնել 119,686.2 հազար դրամ՝ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող նորակառույց բազմաբնակարան շենքերից՝ բնակիչներին նվիրաբերված բնակարանների եկամտային հարկի պարտավորությունների մարման նպատակով՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ հարկեր» հոդվածով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Երևանի քաղաքապետի |
Հ. ՍԱՐԳՍՅԱՆ |
24 նոյեմբերի 2020 թ. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 դեկտեմբերի 2020 թվական: