Գլխավոր տեղեկություն
Номер
N 1598-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.10.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում 03.10.2020
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.09.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.10.2020
Дата вступления в силу
04.10.2020

 

01.10.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 սեպտեմբերի 2020 թվականի N 1598-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվելիք ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման տարեկան ծրագիրը և միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի, և այն սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

 

01.10.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

սեպտեմբերի 29-ի N 1598-Լ որոշման

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Ֆիզիկական կուլտուրան և սպորտը հայ ժողովրդի մշակույթի անբաժանելի մասն են: Սոցիալական գործոնների ընդհանուր համակարգում դրանք հասարակության կողմից օգտագործվում են մարդու հոգևոր և ֆիզիկական բազմակողմանի զարգացման, առողջության ամրապնդման, հիվանդությունների կանխարգելման, առողջ ապրելակերպի ձևավորման, բնակչության ակտիվ հանգստի կազմակերպման գործընթացում:

2. Սոցիալ-տնտեսական իրավիճակով պայմանավորված` բնակչության շրջանում նկատվում է ֆիզիկական զարգացման և պատրաստականության, կյանքի տևողության ցուցանիշների անկում: Դրան զուգահեռ ավելանում են հիվանդությունների, հաշմանդամության ցուցանիշները: Նշվածը վկայում է, որ կան համալիր հիմնախնդիրներ, որոնց շարքում նաև` լուծման կարիք ունեցող ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խնդիրները:

3. Ծրագրում և միջոցառումներ ցանկում նախանշված են հիմնական գերակայությունները, կոնկրետ միջոցառումներն ու դրանց կատարման ժամկետները, իրագործման ուղիներն ու ակնկալվող արդյունքները, ֆինանսավորման աղբյուրն ու չափը:

 

2. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

4. Ֆիզիկական կուլտուրան և սպորտը յուրատեսակ միջոց են առողջության պահպանման և ամրապնդման համար, որոնք խթանում են համընդհանուր մարդկային արժեքների համակարգի ձևավորման և անհատի բարոյակամային որակների զարգացումը: Նշվածը իրականացնելու համար անհրաժեշտ է համակցված միջոցառումների համակարգ, որը պայմաններ կստեղծի մարդկանց առօրյա կյանքում ֆիզիկական կուլտուրայի արմատավորման և բնակչության առողջության մակարդակի բարձրացման համար:

5. Ծրագիրը նախատեսված է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական քաղաքականության իրականացման համար:

 

3. ԾՐԱԳՐԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

6. Բնակչության ֆիզիկական զարգացումը և ֆիզիկական պատրաստականությունը, որոնք ներառում են դպրոցականների, սովորողների, զինծառայողների ֆիզիկական պատրաստականությունը, ըստ բնակության վայրի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը, հաշմանդամություն ունեցող անձանց ֆիզիկական և հոգևոր վերականգնումը:

7. Սպորտի զարգացումը, որը ներառում է մանկապատանեկան սպորտը և մարզական հերթափոխի պատրաստումը, ինչպես նաև ազգային ավանդական մարզաձևերի զարգացումը և տարածումը, այդ թվում նաև՝ հաշմանդամային սպորտը:

8. Բարձրագույն նվաճումների սպորտը: Օլիմպիական գաղափարների տարածումը: Դոպինգի դեմ պայքարի հսկողության ուժեղացումը: Մարզական արդյունքների բարելավումը:

9. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նյութատեխնիկական բազայի ցանցի զարգացումն ու ամրապնդումը, ինչպես նաև բուժսպասարկման կատարելագործումը:

 

4. ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

10. Ծրագրի նպատակը՝ սոցիալ-տնտեսական նոր պայմաններում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին», «Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների հիմնադրույթների համաձայն հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը և նրա արդյունավետ գործունեության համար պայմանների ստեղծումն է 2021 թվականի ընթացքում:

11. Ծրագրի խնդիրներն են`

1) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման սոցիալական առաջնայնության ապահովման համար իրավական և տնտեսական մեխանիզմի մշակումն ու իրագործումը,

2) բնակչության ֆիզիկական դաստիարակության համակարգի արդյունավետ գործունեության բարձրացման և զարգացման համար պայմանների ստեղծումը,

3) բնակչության առողջացման, ֆիզիկական զարգացման և ֆիզիկական պատրաստականության մակարդակի բարձրացումը,

4) օլիմպիական և պարալիմպիկ խաղերին, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին և այլ խոշոր միջազգային մրցաշարերին մասնակցելու համար մարզիկների և մարզաձևերի ազգային հավաքական թիմերի արդյունավետ նախապատրաստման և մասնակցության ապահովումը,

5) կադրերի պատրաստման համակարգի կատարելագործումը և ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի նյութատեխնիկական բազայի զարգացումը,

6) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում միջազգային կապերի ընդլայնումը,

7) ոլորտի գործունեության և զարգացման կառավարման համակարգի կատարելագործումը:

 

5. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

12. Ակնկալվող արդյունքներն են`

1) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նկատմամբ բնակչության վերաբերմունքի ձևավորումը,

2) բնակչության առողջության ամրապնդումը, անհատի ներդաշնակ զարգացումը, աշխատունակության բարձրացումը և երկարակեցության ապահովումը,

3) բարձրակարգ մարզիկների պատրաuտումը, միջազգային մրցաuպարեզներում Հայաuտանի Հանրապետության հավաքական թիմերի և մարզիկների մաuնակցության ապահովումը, ինչպես նաև օլիմպիական և պարալիմպիկ խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում հայ մարզիկների կողմից բարձր նվաճումների հասնելը,

4) հայրենիքի պաշտպանությանը պատրաuտ երիտաuարդության ֆիզիկական պատրաuտականության ապահովումը:

13. Ծրագիրը նախատեսում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման միջոցառումների ու գործունեության հիմնական ուղիները:

 

6. ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

 

14. Ֆինանսավորման հիմնական աղբյուրը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն է:

 

Ց Ա Ն Կ

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

N

Ծրագրի և միջոցառման անվանումը

Նպատակը և ակնկալվող արդյունքը

Հիմնախնդիրները

Ժամկետը

Ֆինան-սավորման չափը (հազար դրամ)

Ֆինան-սավորման աղբյուրը

Կատարողը

1

«Մեծ նվաճումների սպորտ» «ՀՀ առաջնություններին և միջազգային միջոցառումներին մասնակցության ապահովման համար մարզիկների նախապատրաստում և առաջնությունների անցկացում»

ՀՀ առաջնությունների անցկացման ապահովում: Համաշխարհային պատանեկան օլիմպիական խաղերին, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին ու վարկանիշային միջազգային մրցաշարերին լավագույն ձևով նախապատրաստվելու նպատակով ուսումնամարզական հավաքների կազմակերպում: Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մրցանակային տեղեր գրավելով՝ ՀՀ մարզական հեղինակության բարձրացման ապահովում: ՀՀ առաջնությունների քանակի ավելացում, օլիմպիական խաղերին, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին, վարկանիշային միջազգային մրցաշարերին լավագույն ձևով մասնակցելու նպատակով ուսումնամարզական հավաքների քանակի ավելացում, միջազգային տարբեր պաշտոնական և ոչ պաշտոնական մրցաշարերին մասնակցության ավելացում։

Օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մրցանակային տեղեր գրավում և Հայաստանի մարզական միջազգային հեղինակության բարձրացում։

Տարվա ընթացքում

1,198,073.9

ՀՀ պետական բյուջե

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

2

«Մեծ նվաճումների սպորտ» «ՀՀ հավաքական թիմերին մարզահագուստով և մարզահանդերձանքով ապահովում»

Եվրոպայի, աշխարհի առաջնություններին մասնակցող Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի անդամներին մարզահագուստով և մարզահանդերձանքով ապահովում: ՀՀ հավաքական թիմերի Եվրոպայի, աշխարհի առաջնություններին պատշաճ ձևով ներկայացում։

Հանրապետության հավաքական թիմերին մարզահագուստով և մարզահանդերձանքով ապահովում։

1-ին եռամսյակ

81,840.0

ՀՀ պետական բյուջե

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

3

«Մեծ նվաճումների սպորտ» «Ադապտիվ սպորտին առնչվող ծառայություններ»

Հաշմանդամային սպորտի զարգացման խթանում, ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվելու, առողջ կենսակերպի գաղափարի արմատավորում, սոցիալական հավասարության խթանում, մարմնակրթական և այլ ընդհանուր հետագա գործունեության զարգացում և իրագործում, հաշմանդամների տարբեր խմբերի անձանց հասարակություն ինտեգրման գործընթացի խթանում, հաշմանդամների շրջանում բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավում, ինչպես նաև հաշմանդամների միջազգային մարզական կազմակերպություններում հաշմանդամային սպորտով զբաղվող հասարակական կազմակերպությունների ինտեգրման գործընթացի խթանում:

Հաշմանդամություն ունեցող անձանց ֆիզիկական պատրաստվածության բարձրացում, առողջության ամրապնդում, առողջ ապրելակերպի արմատավորում, զանգվածային-մարզական և ֆիզկուլտուրայինառողջարարական աշխատանքների օրացուցային պլանի կենսագործման ապահովում, ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվելու համար հնարավորությունների ընձեռում, սոցիալական հավասարության և հաշմանդամների տարբեր խմբերի հասարակությանը ինտեգրման գործընթացի խթանում` հաշմանդամություն ունեցող անձանց համար բարենպաստ պայմանների ստեղծում հասարակության մեջ նրանց ներառումն ապահովելու (ամբողջական դարձնելու) համար, հաշմանդամների շրջանում բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավում, հաշմանդամային սպորտի զարգացում, պարապողների մարզական վարպետության կատարելագործում:

Հաշմանդամների ինտեգրում հասարակությանը։

Տարվա ընթացքում

104,080.2

ՀՀ պետական բյուջե

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

4

«Մեծ նվաճումների սպորտ»

«Հայաստանի Հանրապետությունում հակադոպինգային ծրագրերի մշակում և

իրականացում»

Հակադոպինգային ուսումնասիրությունների ուղղությամբ տարվող աշխատանքների բարելավում։

Մասնագիտական խոր գիտական հետազոտությունների արդյունքում մարզիկների ֆունկցիոնալ հնարավորությունների

հայտնաբերում։

Տարվա ընթացքում

54,623.7

ՀՀ պետական բյուջե

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

5

«Մեծ նվաճումների սպորտ»

«Աջակցություն hայկական կոխ ըմբշամարտ մարզաձևի

զարգացմանը»

Մատաղ սերնդի ֆիզիկական դաստիարակության ամրապնդում, առողջ ապրելակերպի դաստիարակում, ազգային մարզաձևերի պահպանում:

Հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևի պահպանում, տարածում և զարգացում:

Տարվա ընթացքում

13,022.2

ՀՀ պետական բյուջե

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

6

«Մեծ նվաճումների սպորտ»

«Նավամոդելային սպորտի զարգացում»

Նավամոդելային սպորտի զարգացում, նավամոդելային սպորտի 2021թ. աշխարհի առաջնությանը մասնակցություն, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին ՀՀ ազգային հավաքականի (համալրված նաև աշխարհի և Եվրոպայի չեմպիոններով) մասնակցություն, ներկայացում և փորձի փոխանակում։

ՀՀ ազգային հավաքականի մասնակցություն աշխարհի և Եվրոպայի առաջնություններին: Մարզական արդյունքների

բարելավում։

2-րդ եռամսյակ

5,075.1

ՀՀ պետական բյուջե

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

7

«Մեծ նվաճումների սպորտ» Շախմատիստների պատրաստման ծառայություններ»

Հայաստանում շախմատի զարգացմանն ու ծավալմանը նպաստում, շախմատային դպրոցների, ակումբների և խմբակների նյութատեխնիկական ապահովման ընդլայնում, շախմատային կյանքի տարածմանն ու լուսաբանմանը աջակցում, միջազգային նմանատիպ կազմակերպությունների հետ գործունեության կազմակերպում։

ՀՀ տարածքում շախմատի զարգացում, տաղանդավոր երեխաների բացահայտում, կրթում, մարզիչների վերապատրաստում, շախմատի մասսայականացում ՀՀ-

ում և ԱՀ-ում։

Տարվա ընթացքում

163,438.5

ՀՀ պետական բյուջե

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

8

«Մեծ նվաճումների սպորտ» «Ամառային օլիմպիական խաղերին Հայաստանի մարզական պատվիրակության նախապատրաստման և մասնակցության

ապահովում»

2021 թվականի Տոկիոյի 32-րդ Օլիմպիական խաղերին Հայաստանի մարզական պատվիրակության մասնակցությանն ապահովում։

Հայաստանի մարզիկների մասնակցության ապահովում 32-րդ Օլիմպիական խաղերին։

1-ին եռամսյակ

94,774.7

ՀՀ պետական բյուջե

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

9

«Մեծ նվաճումների սպորտ» «Եվրոպայի երիտասարդական օլիմպիական փառատոներին մասնակցության

ապահովում»

Հայաստանի մարզիկների մասնակցության ապահովում 2021 թ. Եվրոպայի երիտասարդական ձմեռային օլիմպիական փառատոնին, երիտասարդ խոստումնալից մարզիկների բացահայտում, օլիմպիական գաղափարների տարածում, մրցակցական փորձի ձեռքբերում։

Հայաստանի մարզիկների մասնակցության ապահովում 2021 թ. Եվրոպայի երիտասարդական ձմեռային օլիմպիական

փառատոնին։

3-րդ եռամսյակ

27,678.1

ՀՀ պետական բյուջե

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

10

«Մեծ նվաճումների սպորտ»

«Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերին Հայաստանի մարզական պատվիրակության մասնակցության ապահովում»

Հայաստանի մարզիկների մասնակցության ապահովում 2022 թ. Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերին, երիտասարդ խոստումնալից մարզիկների բացահայտում, օլիմպիական գաղափարների տարածում, մրցակցական փորձի ձեռքբերում։

Հայաստանի մարզական պատվիրակության Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերին մասնակցության ապահովում (Հայաստանի մասնակցության ապահովման կանխավճարի վճարում)։

1-ին եռամսյակ

571.2

ՀՀ պետական բյուջե

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

11

«Մեծ նվաճումների սպորտ»

«Միջազգային մարզական միջոցառումների հաղթողներին և մրցանակակիրներին դրամական մրցա-

նակների հանձնում»

Դրամական պարգևներ շնորհելու միջոցով մարզիչների և մարզիկների նյութական խրախուսում և սոցիալական վիճակի բարելավում, օլիմպիական խաղերին, աշխարհի, Եվրոպայի առաջնություններին և միջազգային մրցաշարերին հաղթողների և մրցանակակիրների նյութական խրախուսում ըստ արդյունքների։

Միջազգային մրցումներին մասնակցության արդյունքների բարելավում։

4-րդ եռամսյակ

150,000.0

ՀՀ պետական բյուջե

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

12

«Մեծ նվաճումների սպորտ» «ՀՀ հավաքական թիմերի գլխավոր և ավագ մարզիչների վարձատրություն և աշխարհի չեմպիոններին, օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի մրցանակակիրներին պատվովճարի

հատկացում»

Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզումների արդյունավետության բարձրացում, Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիչների աշխատավարձերի վճարում, վերջիններիս սոցիալական պայմանների բարելավում և մարզական արդյունքների բարձրացում:

ՀՀ հավաքական թիմերի գլխավոր և ավագ մարզիչների վարձատրություն և աշխարհի չեմպիոններին, օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի մրցանակակիրների սոցիալական պայմանների բարելավում։

Տարվա ընթացքում

147,118.8

ՀՀ պետական բյուջե

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

13

«Մեծ նվաճումների սպորտ»

«Օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած ՀՀ հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին անվանա-

կան թոշակի հատկացում»

Օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, միջազգային մրցումներում մրցանակային տեղերի նվաճում, անձնական արդյունքների բարելավում: Օլիմպիական խաղերի մասնակցության համար վարկանիշների ձեռքբերում, աշխարհի, Եվրոպայի և ՀՀ ռեկորդների բարելավում:

Շահառուների սոցիալական պայմանների բարելավում։

Տարվա ընթացքում

157,000.0

ՀՀ պետական բյուջե

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

14

«Մեծ նվաճումների սպորտ» «ՀՀ «Տարվա լավագույն մարզիկներ» մրցույթի կազմակերպում, անցկացում և հաղթող ճանաչված մար-

զիկների պարգևատրում»

ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի կազմակերպում, անցկացում և հաղթող ճանաչված մարզիկների պարգևատրում։

Շահառուների սոցիալական պայմանների բարելավում։

4-րդ եռամսյակ

51,500.0

ՀՀ պետական բյուջե

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

15

«Մեծ նվաճումների սպորտ» «2021 թվականի ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստվելու նպատակով վարկանիշ ձեռք բերած մարզիկներին, ինչպես նաև օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիչներին ու բժիշկներին և/կամ մերսողներին ֆինանսական աջակցության

տրամադրում»

2021 թվականի ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստվելու նպատակով՝ գործող մարզիկ հանդիսացող օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների հաղթողներին և մրցանակակիրներին, 2021 թվականի ամառային օլիմպիական խաղերին մասնակցության վարկանիշ ձեռք բերած մարզիկներին, ինչպես նաև օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիչներին ու բժիշկներին և/կամ մերսողներին սպորտային նպաստի տրամադրում։

Շահառուների սոցիալական պայմանների բարելավում։

1-ին, 2-րդ, և 3-րդ

եռամսյակներ

324,800.0

ՀՀ պետական բյուջե

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

16

«Մասսայական սպորտ»

«ՀՀ մարզերում և ԱՀում հանրապետական մարզական փառատոների անցկացում»

Ֆիզկուլտուրայի և սպորտի մասսայականացում Հայաստանի Հանրապետության մարզերում և Արցախում, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների դերի բարձրացում։

Բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովում, առողջ ապրելակերպի արմատավորում, երիտասարդությանը մարզական խմբակներում ընդգրկում, համայնքներում ֆիզկուլտուրայի օրերի անցկացման ավանդույթի վերականգնում, անհատի ներդաշնակ զարգացում և աշխատունակության բարձրացում, առողջ ապրե-

լակերպի ձևավորում։

3-րդ եռամսյակ

9,208.3

ՀՀ պետական բյուջե

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

17

«Մասսայական սպորտ»

««Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի կազմակերպում և անցկացում»

Անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացում, բնակչության առողջության ամրապնդում, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացում, բնակչության ակտիվ հանգստի կազմակերպում:

Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ֆիզկուլտուրայի և սպորտի ուղղությամբ կատարվող աշխատանքների խթանում, բնակչության շրջանում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի քարոզում, բնակչության ֆիզիկական դաստիարակության, ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար նպաստավոր պայմանների ստեղծում, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով ընտանեկան կապերի ամրապնդում և առողջ կենսակերպի գաղափարների արմատավորում, հաշմանդամային սպորտի զարգացման խթանում, սոցիալական հավասարության խթանում, հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում բարոյահոգեբանական մթնոլորտի

բարելավում։

2-րդ և 3-րդ եռամսյակներ

35,721.7

ՀՀ պետական բյուջե

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

18

«Մասսայական սպորտ»

«Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի անցկացում»

Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության կենցաղում առողջ ապրելակերպի արմատավորում, հայրենիքի պաշտպանությանը պատրաստ և Հայաստանի Հանրապետության ազգային բանակում ծառայելու համար ֆիզիկապես կոփված երիտասարդների դաստիարակում։

Ավագ տարիքի դպրոցականների ֆիզիկական պատրաստականության մոնիտորինգի անցկացում, դպրոցականների և երիտասարդության շրջանում իրականացվող ռազմահայրենասիրական դաստիարակության և զանգվածային մարզական աշխատանքների հետագա բարելավում։

3-րդ և 4-րդ եռամսյակ

6,897.2

ՀՀ պետական բյուջե

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

19

«Մասսայական սպորտ»

««Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթի անցկացում»

Հաշմանդամություն ունեցող անձանց առողջության ամրապնդում, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացում, հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ հանգստի կազմակերպում։

Հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի քարոզում, հաշմանդամային սպորտի մասսայականացում, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով առողջ կենսակերպի գաղափարների արմատավորում և հասարակությանը նրանց լիարժեք ինտեգրում, ակտիվ կենuակերպը հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում արմատավորելու նպատակով զանգվածային լրատվամիջոցների հետ աշխատանքի

կազմակերպում։

3-րդ եռամսյակ

11,881.0

ՀՀ պետական բյուջե

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

20

«Մասսայական սպորտ»

««Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» մրցույթի անցկացում»

Անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացում, նախադպրոցական տարիքի երեխաների առողջության ամրապնդում, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացում, նախադպրոցական տարիքի երեխաների շրջանում տարբեր մարզաձևերով մարզվելու կողմնորոշման ձևավորում։

Ֆիզիկական վարժությունների միջոցով նախադպրոցական տարիքի երեխաների շրջանում շարժողական ունակությունների ձևավորում, առողջության ամրապնդում, առողջ ապրելակերպի գաղափարի ձևավորում, նախադպրոցական տարիքի երեխաների շրջանում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի քարոզչություն, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի կարևորում, նախադպրոցական տարիքի երեխաների համար ֆիզիկական դաստիարակության, ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար նպաստավոր պայմանների ստեղծում, նախադպրոցական հաստատություններում և նախակրթարաններում (այսուհետ` Հաստատություն) ֆիզկուլտուրային, առողջարարական և զանգվածային մարզական աշխատանքների կազմակերպման աշխատանքների

խթանում։

2-րդ եռամսյակ

18,920.5

ՀՀ պետական բյուջե

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

21

«Մասսայական սպորտ»

«Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթի անցկացում»

Հայաստանի Հանրապետությունում գործող բնակչության սոցիալական պաշտպանության երեխաների ընդհանուր տիպի, երեխաների խնամքի և պաշտպանության հաստատությունների (այսուհետ` հաստատություն) երեխաների շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի մասսայականացում։

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հնարավորությունների օգտագործում հաստատությունների երեխաների դաստիարակության և առողջության ամրապնդման գործընթացում, հաստատություններում

«Ֆիզիկական կուլտուրա» առարկայի դերի կարևորում, ֆիզկուլտուրային, առողջարարական և զանգվածային մարզական աշխատանքների

կազմակերպում։

2-րդ եռամսյակ

5,193.0

ՀՀ պետական բյուջե

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

22

«Մասսայական սպորտ»

«Հանրապետական ուսանողական մարզական խաղերի անցկացում»

Ուսանողության շրջանում առողջ ապրելակերպի արմատավորում, ֆիզիկապես կոփված երիտասարդների դաստիարակում, որը կնպաստի բարձրագույն ուսումնական հաստատություններում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացմանը, ուսանողների բազմակողմանի և ներդաշնակ զարգացմանը, առողջ ապրելակերպի ձևավորմանը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով առողջ կենսակերպի արմատավորմանը, ազատ ժամանցի արդյունավետ կազմակերպմանը։

Ուսանողների շրջանում ֆիզիկական պատրաստվածության բարելավում, նրանց աշխատունակության բարձրացում, առողջության ամրապնդում,առողջ կենսակերպի արմատավորում և մարզական-մասսայական միջոցառումներին ուսանողության

ներգրավում։

2-րդ եռամսյակ

22,001.3

ՀՀ պետական բյուջե

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

23

«Մասսայական սպորտ» «ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և ԱՀ հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադայի անցկացում»

Հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտների շրջանում առողջ ապրելակերպի արմատավորում, ֆիզիկապես կոփված երիտասարդների դաստիարակում։

Աշակերտների շրջանում ֆիզիկական պատրաստվածության բարելավում, նրանց աշխատունակության բարձրացում, առողջության ամրապնդում, առողջ կենսակերպի արմատավորում և մարզական-մասսայական միջոցառումներին բարձր դասարանների աշակերտների ներգրավում։

1-ին և 4-րդ եռամսյակներ

47,575.9

ՀՀ պետական բյուջե

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

24

«Մասսայական սպորտ» «ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և ԱՀ հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 47-րդ դասարանների աշակերտների միջև

«Սպորտլանդիա» մարզական միջոցառման անցկացում»

Անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացում, դպրոցահասակ երեխաների առողջության ամրապնդում, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացում, դպրոցական տարիքի երեխաների շրջանում տարբեր մարզաձևերով մարզվելու կողմնորոշման ձևավորում:

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով դպրոցահասակ երեխաների առողջության ամրապնդում, նրանց ֆիզիկական որակների բարելավում, դպրոցական տարիքի երեխաների շրջանում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի քարոզչություն, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի կարևորում,դպրոցական տարիքի երեխաների համար ֆիզիկական դաստիարակության, ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար նպաստավոր պայմանների ստեղծում, հանրակրթական դպրոցներում ֆիզկուլտուրային, առողջարարական և զանգվածային մարզական աշխատանքների

կազմակերպման խթանում։

1-ին և 2-րդ եռամսյակ

26,255.9

ՀՀ պետական բյուջե

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

25

«Մասսայական սպորտ» «ՀՀ գյուղական մարզական խաղերի անցկացում»

Բնակչության առողջության ամրապնդում, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացում, մարզերի գյուղական բնակչության ակտիվ հանգստի կազմակերպում։

Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ֆիզկուլտուրայի և սպորտի ուղղությամբ կատարվող աշխատանքների խթանում, բնակչության շրջանում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի քարոզում, մարզերում գյուղական բնակչության ֆիզիկական դաստիարակության, ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար նպաստավոր պայմանների ստեղծում, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով առողջ կենսակերպի գաղափարների

արմատավորում։

3-րդ եռամսյակ

4,399.1

ՀՀ պետական բյուջե

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

26

«Մասսայական սպորտ»

«Պետական մարմինների աշխատողների միջև հրաձգության հանրապետական մրցույթի անցկացում»

Աշխատակիցների շրջանում ֆիզկուլտուրայինառողջարարական ու մարզական աշխատանքների ակտիվացում, հրաձգություն մարզաձևի նկատմամբ հետաքրքրության սերմանում, զենքի ճիշտ օգտագործման, դրա հետ ճիշտ վարվելու, արագ կողմնորոշվելու ունակությունների և հմտությունների զարգացում, հրաձգություն մարզաձևի մասսայականացում աշխատակիցների շրջանում, որը կնպաստի պետական մարմիններում աշխատակիցների շրջանում հրաձգություն մարզաձևի նկատմամբ հետաքրքրության սերմանելուն, զենքի ճիշտ օգտագործման, դրա հետ ճիշտ վարվելու, արագ կողմնորոշվելու ունակությունների և հմտությունների զարգացմանը, աշխատակիցների շրջանում հրաձգություն

մարզաձևի մասսայականացմանը:

Աշխատակիցների շրջանում տարվող ֆիզկուլտուրայինառողջարարական ու մարզական աշխատանքների աշխուժացումը, նրանց ֆիզիկական պատրաստականության բարելավում, աշխատակիցների շրջանում սպորտի մասսայականացում։

1-ին եռամսյակ

1,389.6

ՀՀ պետական բյուջե

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

27

«Մասսայական սպորտ»

«Տարեցների հանրապետական խաղերի անցկացում»

Տարեց բնակչության առողջության ամրապնդում, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացում, տեղերում բնակչության ակտիվ հանգստի կազմակերպում։

Տարեց բնակչության շրջանում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի քարոզում, սոցիալական հավասարության խթանում, սպորտի մասսայականացում, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով առողջ կենսակերպի գաղափարների արմատավորում և հասարակությանը նրանց

լիարժեք ինտեգրում։

3-րդ եռամսյակ

7,164.0

ՀՀ պետական բյուջե

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

28

«Մասսայական սպորտ»

«Համաշխարհային ունիվերսիադային Հայաստանի ուսանողական մարզական պատվիրակության մասնակցության ապահովում»

ՀՀ համալսարանական մարզական պատվիրակությունները ունիվերսիադաներին ներկայանում են ՀՀ ուսանող լավագույն մարզիկներով և հավաքական թիմերի մարզիչներով: ՀՀ համալսարանական մարզական պատվիրակությունների մասնակցություն համալսարանական սպորտի միջազգային ֆեդերացիայի /ՖԻՍՈՒ/ կողմից կազմակերպվող կրթական սեմինարներին, վեհաժողովին և կոնֆերանսին, ներկայացնելով ՀՀ-ում համալսարանական սպորտի առկա վիճակը և զարգացման հեռանկարները:

2021թ.30-րդ ձմեռային և 31-րդ ամառային համաշխարհային ունիվերսիադաներին ՀՀ ուսանողական մարզական պատվիրակության մասնակցության նախապատրաստում և ապահովում։

2-րդ և 4 –րդ եռամսյակ

34350.0

ՀՀ պետական բյուջե

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան