ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2001 թվականի մայիսի 2-ին
ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ 2001 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների կուտակման համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված գանձապետական հատուկ հաշվից 2001 թվականին ներգրավել մինչև 20 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ստորագրված Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված պետական վարկերի վերաձևակերպման համաձայնագրով ժամկետանց պարտավորությունների մարման նպատակով:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքով սահմանվող ծախսը ձևակերպել որպես Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին օրենքի հավելված:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Երևան |
