ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 սեպտեմբերի 2020 թվականի N 1448-Ա
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը և «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի շրջանակներում ձեռք բերված շտապ բժշկական օգնության կահավորված, թթվածնի կենտրոնացված համակարգով և ավտոմատ պատգարակով համալրված ավտոմեքենաները և սույն որոշման N 2 հավելվածով հաստատված շտապ բժշկական օգնության ավտոմեքենաների օժանդակ բժշկական սարքավորումները և պարագաները Հայաստանի Հանրապետության մարզային բժշկական կազմակերպությունների շտապ բժշկական օգնության ծառայությունների բարելավման նպատակով բացառապես բժշկական օգնության ծառայությունների մատուցման համար օգտագործելու, դրանք տեխնիկական փաստաթղթերին համապատասխան շահագործելու, պահպանելու և սպասարկելու պայմանով նվիրաբերել Հայաստանի Հանրապետության մարզերում գործող բժշկական կազմակերպություններին՝ համաձայն N 1 հավելվածի։
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի շրջանակներում ձեռք բերված շտապ բժշկական օգնության յուրաքանչյուր ավտոմեքենայում առկա օժանդակ բժշկական սարքավորումների և պարագաների ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի։
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում ապահովել սույն որոշմամբ սահմանված շտապ բժշկական օգնության ավտոմեքենաների և օժանդակ բժշկական սարքավորումների և պարագաների (այսուհետ՝ գույք) հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ նվիրաբերության մասին պայմանագրեր կնքելով նվիրառու հանդիսացող բժշկական կազմակերպությունների հետ.
2) սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված նվիրաբերության պայմանագրերում նախատեսել դրույթներ նվիրաբերված գույքը բացառապես բժշկական օգնության ծառայությունների մատուցման նպատակով օգտագործելու, դրանք տեխնիկական փաստաթղթերին համապատասխան շահագործելու, պահպանելու, սպասարկելու, սույն ենթակետում նշված պայմանները չպահպանելու դեպքում` նվիրաբերության վերացման հնարավորության մասին։
4. Սահմանել, որ շտապ բժշկական օգնության ավտոմեքենաների նվիրաբերության պայմանագրից բխող իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ նվիրաբերության պայմանագրով որպես նվիրառու հանդիսացող բժշկական կազմակերպության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. սեպտեմբերի 4 Երևան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 3-ի N 1448-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՒՄ ԵՆ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ
Ապրանքի անվանումը |
Մակնիշը և համառոտ բնութագիրը |
Ձեռքբերման տարեթիվը |
Միավորի սկզբնական արժեքը` դրամ |
Ստացող կազմակերպություն |
Քանակը |
Նույնականացման համարը |
Շտապ օգնության ավտոմեքենա գծային տիպի |
ՈՒԱԶ 396223-02 Բ դասի |
2020 թ․ |
14,200,000 (*21) |
ՀՀ Արարատի մարզ, «Վեդու բժշկական կենտրոն» ՓԲԸ |
1 |
XTT396223M1200111 |
ՀՀ Վայոց ձոր, «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ |
1 |
XTT396223M1200112 | ||||
ՀՀ Կոտայքի մարզ, «Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ |
1 |
XTT396223M1200124 | ||||
ՀՀ Արագածոտնի մարզ, «Ծաղկահովտի առողջության կենտրոն» ՓԲԸ |
1 |
XTT396223M1200126 | ||||
ՀՀ Արագածոտնի մարզ, «Ապարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ |
1 |
XTT396223M1200127 | ||||
ՀՀ Շիրակի մարզ, «Արթիկի բժշկական կենտրոն» ՊՓԲԸ |
1 |
XTT396223M1200128 | ||||
ՀՀ Շիրակի մարզ, «Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ |
1 |
XTT396223M1200050 | ||||
ՀՀ Շիրակի մարզ, «Ամասիայի առողջության կենտրոն» ՓԲԸ |
1 |
XTT396223M1200110 | ||||
ՀՀ Լոռու մարզ, «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ |
1 |
XTT396223M1200125 | ||||
ՀՀ Լոռու մարզ, «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ |
1 |
XTT396223M1200030 | ||||
ՀՀ Գեղարքունիքի մարզ, «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ |
1 |
XTT396223M1200031 | ||||
ՀՀ Գեղարքունիքի մարզ, «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ |
1 |
XTT396223M1200035 | ||||
ՀՀ Գեղարքունիքի մարզ, «Ճամբարակի առողջության կենտրոն» ՓԲԸ |
1 |
XTT396223M1200032 | ||||
ՀՀ Սյունիքի մարզ, «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ |
1 |
XTT396223M1200033 | ||||
ՀՀ Սյունիքի մարզ, «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ |
1 |
XTT396223M1200034 | ||||
ՀՀ Սյունիքի մարզ, «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ |
1 |
XTT396223M1200036 | ||||
ՀՀ Տավուշի մարզ, «Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ |
1 |
XTT396223M1200048 | ||||
ՀՀ Տավուշի մարզ, «Իջևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ |
1 |
XTT396223M1200049 | ||||
ՀՀ Տավուշի մարզ, «Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ |
1 |
XTT396223M1200107 | ||||
ՀՀ Տավուշի մարզ, «Այգեձորի առողջության կենտրոն» ՊՈԱԿ |
1 |
XTT396223M1200108 | ||||
ՀՀ Տավուշի մարզ, «Արծվաբերդի առողջության կենտրոն» ՓԲԸ |
1 |
XTT396223M1200109 | ||||
Ընդամենը |
298,200,000 |
21 |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 3-ի N 1448-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՇՏԱՊ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՕԺԱՆԴԱԿ ԲԺՇԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ
NN ը/կ |
Բժշկական սարքավորման կամ պարագայի անվանումը |
Քանակը*21 |
1. |
Դյուրակիր թթվածնային համակարգ-հավաքածու (ինհալյատոր) |
1 |
2. |
Անշարժացման բեկակալների հավաքածու |
1 |
3. |
Դյուրակիր բժշկական թթվածնային բալոններ |
2 |
4. |
Ծննդօգնության պայուսակ |
1 |
5. |
Առաջին բուժօգնության պայուսակ |
1 |
6. |
Բժշկական պայուսակ՝ դեղերի համար (դատարկ) |
1 |
7. |
Շարժական էլեկտրասրտագրիչ |
1 |
8. |
Ինֆուզիոն հավաքածու-պոմպ |
1 |
9. |
Դեֆիբրիլյատոր-մոնիթոր |
1 |
10. |
Պատգարակ |
1 |
11. |
Պուլս-օքսիմետր |
1 |
12. |
Տոնոմետր |
1 |
13. |
Ֆոնենդոսկոպ |
1 |
14. |
Գլյուկոմետր |
1 |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|