Գլխավոր տեղեկություն
Номер
N 80-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (15.08.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.01.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.01.2020
Дата вступления в силу
31.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունվարի 2020 թվականի N 80-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ս. ԱՎԴԱԼԲԵԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԲԺՇԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՍՏԵՂԾՎԱԾ «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԲԺՇԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ, ՍՏԵՂԾՎԱԾ «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԲԺՇԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ս. ԱՎԴԱԼԲԵԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 13.08.20 N 1333-Ա)

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասը, 64–րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերը, 111-րդ հոդվածի 5-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը, 18-րդ հոդվածի 1-ին մասը, 20-րդ հոդվածը, 36-րդ հոդվածը և 43-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական գիտաբժշկական գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն, պետական գրանցման համարը՝ 264.140.01712) վերակազմավորման ձևով վերակազմակերպել 100 տոկոս պետական մասնակցությամբ «Հանրապետական գիտաբժշկական գրադարան» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ նաև ընկերություն):

1.1. Կազմակերպությանն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով պատկանող՝ Երևանի Ռուբինյանց փողոցի N 29/3 հասցեում գտնվող՝ 723.9 քառ. մետր մակերեսով գրադարանի շենքը և 24.7 քառ. մետր մակերեսով պարիսպը, դրանց զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ 0.2728 հա հողամասը հետ վերցնել, լուծելով կազմակերպության հետ կնքված տվյալ գույքի վերաբերյալ անհատույց օգտագործման պայմանագիրը, և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ամբողջությամբ ներդնել ընկերության կանոնադրական կապիտալում` լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով՝ 196 539 330 դրամով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը։

(1-ին կետը լրաց. 13.08.20 N 1333-Ա)

2. Սահմանել, որ՝

1) կազմակերպության իրավահաջորդն ընկերությունն է, և վերջինիս են անցնում վերակազմակերպված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան.

2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են կազմակերպության միջոցների հաշվին.

3) ընկերությունը պարտավոր է վերակազմակերպման մասին գրավոր տեղեկացնել վերակազմակերպվող կազմակերպությունների պարտատերերին:

3. Ընկերությանը պատկանող գույքի հաշվին ձևավորված պետական սեփականություն հանդիսացող 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ութամսյա ժամկետում հաստատել՝

ա. վերակազմավորման կարգը և պայմանները, փոխանցման ակտը,

բ. բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքները, կանոնադրական կապիտալի չափը,

գ. ընկերության կանոնադրությունը.

2) ձևավորել ընկերության գործադիր մարմին և վերստուգող հանձնաժողով.

3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո իննամսյա ժամկետում ապահովել՝

ա. ընկերության պետական գրանցումը,

բ. կազմակերպության գործունեության դադարեցման պետական գրանցումը.

3.1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ութամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխումը՝ համաձայն սույն որոշման 1.1-ին կետի և դրանով պայմանավորված կանոնադրության փոփոխության հաստատումը․

3.2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո իննամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1.1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, գույքային իրավունքների պետական գրանցումը։

(4-րդ կետը փոփ., լրաց. 13.08.20 N 1333-Ա)

5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կողմից տեղաբաշխված 5000 դրամ անվանական արժեքով հասարակ (սովորական) անվանական բաժնետոմսերի անվանական արժեքի երկու անգամ փոքրացմամբ նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:

6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝

1) հաստատել ընկերության կանոնադրական կապիտալի նոր չափը, ապահովել դրան համապատասխան Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ փոփոխությունների և լրացումների կատարումը.

2) կազմակերպել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցմամբ պայմանավորված փոփոխությունների պետական գրանցումների գործընթացը՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

7. «Հանրապետական գիտաբժշկական գրադարան» և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունները միացման ձևով վերակազմակերպել` «Հանրապետական գիտաբժշկական գրադարան» փակ բաժնետիրական ընկերությունը միացնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը (պետական գրանցման համարը՝ 264.140.01712):

8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ «Հանրապետական գիտաբժշկական գրադարան» փակ բաժնետիրական ընկերության պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում՝

1) հաստատել միացման պայմանագիրը, փոխանցման ակտը, միացման կարգը և պայմանները, բաժնետոմսերի փոխարկման կարգը, ապահովել դրան համապատասխան Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափի ավելացումը և կանոնադրության մեջ փոփոխությունների և լրացումների կատարումը.

2) կազմակերպել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության վերակազմակերպմամբ պայմանավորված փոփոխությունների և «Հանրապետական գիտաբժշկական գրադարան» փակ բաժնետիրական ընկերության գործունեության դադարման պետական գրանցումների գործընթացը՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

3) (ենթակետն ուժը կորցրել է 13.08.20 N 1333-Ա)

(8-րդ կետը փոփ. 13.08.20 N 1333-Ա)

9. Սահմանել, որ ընկերությունը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը միացնելուց հետո միացած ընկերության իրավունքները և պարտականություններն անցնելու են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ փոխանցման ակտին համապատասխան:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

    

2020 թ. հունվարի 30

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.08.2020, N 1333-Ա 15.08.2020, N 80-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան