Գլխավոր տեղեկություն
Номер
N 1265-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.08.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.07.27-2020.08.09 Պաշտոնական հրապարակման օրը 03.08.2020
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.07.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.07.2020
Дата вступления в силу
04.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հուլիսի 2020 թվականի N 1265-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 593-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» N 593-Ն որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հուլիսի 31

Երևան

 

 Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

հուլիսի 30-ի N 1265-Ն որոշման

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 23-ի N 593-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Դ. Տոնոյան

- ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)

Օ. Գասպարյան

- ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Ա. Ավթանդիլյան

- ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ

Վ. Ղազարյան

- ՀՀ ոստիկանության պետ

Ա. Քյարամյան

- ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն

Ա. Դավթյան

- ՀՀ գլխավոր դատախազ (համաձայնությամբ)

Ա. Հարությունյան

- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

Հ. Արշակյան

- ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

Ա. Թորոսյան

- ՀՀ առողջապահության նախարար

Զ. Մնացականյան

- ՀՀ արտաքին գործերի նախարար

Ս. Պապիկյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

Ա. Սարգսյան

- ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության զորակոչի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)»:

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի
ՏԵՂԱԿԱԼ

Ծ. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 օգոստոսի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան