ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հուլիսի 2020 թվականի N 1228-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 1140-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Վարդենիս քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 1140-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 3-րդ կետի «ա» ենթակետում «199,75» թիվը փոխարինել «199,705» թվով.
2) N 4 հավելվածում՝
ա. «Բնակավայրերի» տողում 128.91 թիվը փոխարինել «128.865» թվով,
բ. «Ընդամենը» տողում «199,75» թիվը փոխարինել «199,705» թվով.
3) N 6 հավելվածում 18-րդ էջում՝
ա. «Բնակավայրերի» 214-009 տողի «չմասնավորեցվող» սյունակում «0.76» թիվը փոխարինել «0.715» թվով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2 տողով.
« |
|
»: |
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերությամբ լրացվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում կառուցված համապատասխան շինությունների օրինականացման գործընթացի ավարտից հետո 3 ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախաձեռնել նշված հողամասերը բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողերի գործառնական նշանակության չմասնավորեցվող հողերի կազմ վերադարձնելու գործընթաց:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հուլիսի 24 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հուլիսի 2020 թվական: