ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հուլիսի 2020 թվականի N 831-Ա
«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541- Ն որոշման 1-ին կետի հիման վրա՝
1. Հաստատել «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի մայիսի 6-ի N ՀՕ-267-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հուլիսի 23 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2020 թ. հուլիսի 23-ի N 831-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N ՀՕ-267-Ն ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Միջոցառման անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման |
Իրավական ակտի նախագիծը |
Իրավական ակտն ընդունելու առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական հիմքը |
1. |
«Նախադպրոցական ուսումնական հաստա-տության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
2020 թ. դեկտեմբերի |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդված, 1-ին մաս, 2-րդ կետ |
2. |
«Նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշներն ու իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
2020 թ. դեկտեմբերի |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդված, 1-ին մաս, 6-րդ կետ |
3 |
«Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
2020 թ. դեկտեմբերի |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդված, 3-րդ մաս և 23-րդ հոդված, 1-ին մաս, 3-րդ կետ |
4 |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի N 201-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
2021 թ. հունվարի |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդված, 2-րդ մաս և 23-րդ հոդված, 1-ին մաս, 5-րդ կետ |
5 |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
2021 թ. հունվարի |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդված, 6-րդ մաս |
6 |
«Պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
2021 թ. փետրվարի |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդված, 1-ին մաս, 9-րդ կետ |
7. |
«Նախադպրոցական ուսումնական հաստատությունների` պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգը, այդ թվում՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ ֆինանսավորման բարձրացված չափաքանակը և չափաքանակի սանդղակը` ըստ երեխայի կարիքի ծանրության աստիճանի սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
2021 թ. փետրվարի |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդված, 1-ին մաս, 7-րդ կետ և 28-րդ հոդված, 4-րդ մաս |
8. |
«Առանձին կատեգորիայի նախադպրոցական ուսումնական հաստատությունների և ուսումնական հաստատությունների առանձին խմբերի ծախսերի ուղղիչ գործակիցները և նորմատիվները տվյալ ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ից մինչև օգոստոսի 31-ը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
2021 թ. փետրվարի |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդված, 1-ին մաս, 8-րդ կետ |
9. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
2020 թ. նոյեմբերի |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդված, 1-ին մաս, 4-րդ կետ |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
24.02.2021, N 164-Ա | 25.02.2021, N 831-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|