Գլխավոր տեղեկություն
Номер
N 398-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.07.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
16.07.2020
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
16.07.2020
Дата вступления в силу
17.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հուլիսի 2020 թվականի N 398-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԳԱՆՁԱՏԱՆ ՇԵՆՔԻ ՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 04703401) իրականացվող՝ 464,830,100 դրամ ընդհանուր արժողությամբ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գանձատան շենքի նորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

3. Սույն որոշման դրույթները տարածվում են 2018 թվականի հունվարի 8-ից ծագած (ծագող) իրավահարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2020 թ. հուլիսի 16

Երևան

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

հուլիսի 16-ի N 398-Ա

որոշման

 

 Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԳԱՆՁԱՏԱՆ ՇԵՆՔԻ ՆՈՐՈԳՈՒՄ

1.

Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գանձատան շենքի մասնակի նորոգման, օդորակման և օդափոխության համակարգի կառուցման աշխատանքները:

 2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակները

Օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից

3.

Բարեգործը (բարեգործները)

Հայկական բարեգործական ընդհանուր միություն

4.

Ծրագիրը կատարողը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, ՀՎՀՀ 04703401

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, հոգևոր

6.

Ծրագրի բյուջեն

 464.830.100 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, միաբանություն և հավատացյալ ժողովուրդ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

08 հունվար, 2018 թ.- 01 հոկտեմբեր, 2022 թ.

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գանձատան շենքի մասնակի նորոգման, օդորակման և օդափոխության համակարգի կառուցման աշխատանքները: Կապալառուին հանձնարարվող աշխատանքների արժեքը՝ համաձայն հաստատված նախահաշվի, կազմում է 328.418.290 դրամ, իսկ սույն պայմանագրով սահմանված աշխատանքներն իրականացնելու համար կապալառուին է տրամադրվելու 136.411.820 դրամ արժողությամբ նյութեր և սարքավորումներ: Ընդհանուր գումարը կազմում է 464.830.100 դրամ :

Աշխատանքներն իրականացվելու են «Միհրշին» ՍՊԸ-ի կողմից (ՀՎՀՀ 00930335 ):

10.

Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը

Նախատեսվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գանձատան շենքի մասնակի նորոգման, օդորակման և օդափոխության համակարգի կառուցման աշխատանքները: Կապալառուին հանձնարարվող աշխատանքների արժեքը՝ համաձայն հաստատված նախահաշվի, կազմում է 328.418.290 դրամ, ինչպես նաև նախատեսվում է ներմուծում 136.411.820 դրամ արժողությամբ նյութերի և սարքավորումների: Ընդհանուր գումարը կազմում է 464.830.100 դրամ :

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Այլ ծախսեր նախատեսված չեն:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ

Էջմիածնի քաղաքապետարանի հետ

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրություն

Նախատեսվում է տեխնիկական հսկողություն՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ֆինանսական և ճարտարապետաշինական բաժնի հետ, ինչպես նաև ՀՀ բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի կողմից: Ծրագրի ավարտից հետո կտրվի ամփոփ տեղեկություն:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան