ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2001 թվականի մարտի 20-ին
«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2.
Օրենքի 5-րդ հոդվածում`
ա) երկրորդ պարբերությունում «մշակումը,» բառը փոխարինել «հաստատումը,» բառով.
բ) վեցերորդ պարբերությունից հանել «ինչպես նաև այդ բնագավառում պետական ստանդարտների մշակումն ու հաստատումը,» բառերը.
գ) յոթերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«- մթնոլորտային օդի պահպանության կարգի սահմանումը,»:
Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածում «մարմիններին» բառը փոխարինել «մարմին» բառով:
Հոդված 4. Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «պետական կառավարման տեղական մարմինները, ինչպես նաև» բառերը, իսկ «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «օրենքով» բառով:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|