ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունվարի 2018 թվականի |
թիվ 10 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 284 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 5-ին կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի դեկտեմբերի 2-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ որոշումների ընդունման կարգի մասին» թիվ 284 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հունվարի 23-ի թիվ 10 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 284 որոշման մեջ կատարվող
1. Անվանման մեջ «ընդունման» բառը փոխարինել «նախապատրաստման» բառով:
2. Նախաբանում «Մաքսային միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 7-րդ կետին» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 5-րդ կետին» բառերով:
3. 1-ին կետում «ընդունման» բառը փոխարինել «նախապատրաստման» բառով:
4. 3-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:
5. Նշված որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ որոշումների ընդունման կարգում՝
ա) անվանման մեջ «ընդունման» բառը փոխարինել «նախապատրաստման» բառով:
բ) տեքստում՝
«համաձայնեցում» բառը համապատասխան հոլովով փոխարինել համապատասխան հոլովով «քննարկում» բառով.
«(չեղյալ հայտարարելու)» բառերը հանել.
գ) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն կարգը մշակվել է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 22-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան և սահմանում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ որոշումների նախապատրաստման կանոնները (այսուհետ համապատասխանաբար՝ Հանձնաժողով, Հանձնաժողովի՝ դասակարգման մասին որոշումներ, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ)՝ ներառյալ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից (այսուհետ համապատասխանաբար՝ մաքսային մարմիններ, անդամ պետություններ) այդպիսի որոշումներ ընդունելու մասին առաջարկությունները Հանձնաժողով ներկայացնելու, Հանձնաժողովի կողմից դրանք քննարկելու, Օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությանը համապատասխան նախապատրաստված՝ Հանձնաժողովի՝ դասակարգման մասին որոշումների նախագծերը մաքսային մարմինների կողմից համաձայնեցման կանոնները:».
դ) 3-րդ կետում «անդամ պետությունների» և «(այսուհետ՝ մաքսային մարմիններ)» բառերը հանել.
ե) III բաժնի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«III. Դիմումների և Հանձնաժողովի՝ դասակարգման մասին որոշումների նախագծերի քննարկումը».
զ) 7-րդ կետի առաջին նախադասության մեջ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի մարտի 26–ի թիվ 58 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին փաստաթղթաշրջանառության կանոններին» բառերը փոխարինել «Հանձնաժողովի կողմից հաստատվող՝ Հանձնաժողովի ներքին փաստաթղթաշրջանառության կանոններին» բառերով.
է) 9-րդ կետի առաջին պարբերության մեջ՝
«մաքսային մարմնի կողմից» բառերը լրացնել «Էլեկտրոնային փոստով և թղթային կրիչի վրա» բառերով.
«համապատասխան հարցումն ստանալու օրվանից» բառերը փոխարինել «ստացված հարցման գրանցման օրվանից» բառերով.
ը) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 91 կետով՝
«91. Սույն կարգի 5-րդ կամ 6-րդ կետով նախատեսված փաստաթղթերի կցմամբ դիմումը մաքսային մարմնից ստանալուց հետո դեպարտամենտն ապահովում է Հանձնաժողովի՝ դասակարգման մասին որոշման նախագծի լրամշակումը (անհրաժեշտության դեպքում):
Մաքսային մարմինների կողմից ներկայացված փաստաթղթերի քննարկման արդյունքներով դեպարտամենտը նախապատրաստում և մաքսային մարմինների քննարկմանն է ուղարկում Հանձնաժողովի՝ դասակարգման մասին որոշման նախագիծը:».
թ) 10-րդ կետում «ստացման օրվանից» բառերը փոխարինել «ստացված հարցման գրանցման օրվանից» բառերով, «տեղեկատվություն դրա համաձայնեցման վերաբերյալ (առանց դիտողությունների կամ դիտողություններով)» բառերը փոխարինել «էլեկտրոնային փոստով և թղթային կրիչով դիրքորոշումների շարադրմամբ փաստաթղթերը կամ քննարկվող հարցի մասով դիտողություններ և առաջարկություններ (առկայության դեպքում)» բառերով.
ժ) 11-րդ կետի երկրորդ պարբերության մեջ «այդ նախագիծը սահմանված կարգով քննարկման է ներկայացվում Հանձնաժողովի կոլեգիայի նիստում» բառերը փոխարինել «Հանձնաժողովը շարունակում է նախագծի մասով աշխատանքը» բառերով.
ժա) 13-րդ կետի երկրորդ պարբերությունը ճանաչել ուժը կորցրած.
ժբ) լրացնել հետևյալ բովանդակությամբ III1 բաժնով՝
«III1. Հանձնաժողովի նախաձեռնությամբ Հանձնաժողովի՝ դասակարգման մասին որոշումների նախապատրաստումը
131. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան՝ ապրանքների դասակարգման վերաբերյալ մաքսային մարմինների ընդունած նախնական որոշումներում, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան՝ ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ մաքսային մարմինների կողմից Օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան ընդունված որոշումներում կամ պարզաբանումներում Հանձնաժողովի կողմից ապրանքների տարբերվող դասակարգում հայտնաբերելու դեպքում, Հանձնաժողովն ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ որոշումներն ընդունում է սեփական նախաձեռնությամբ (այսուհետ՝ Հանձնաժողովի նախաձեռնությամբ դասակարգման մասին որոշումներ):
Հանձնաժողովի նախաձեռնությամբ Հանձնաժողովի կողմից դասակարգման մասին որոշման ընդունման համար դեպարտամենտը մաքսային մարմիններից պահանջում է համապատասխան որոշումների և (կամ) պարզաբանումների ընդունման համար հիմք հանդիսացած փաստաթղթերը, որոնք մաքսային մարմինների կողմից ներկայացվում են էլեկտրոնային փոստով կամ թղթային կրիչով ոչ ուշ, քան մաքսային մարմնում հարցումը գրանցելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում:
132. Եթե պահանջվող փաստաթղթերը մաքսային մարմնի կողմից չեն ներկայացվում սույն կարգի 131 կետով սահմանված ժամկետում, ապա դեպարտամենտն իրականացնում է Հանձնաժողովի նախաձեռնությամբ դասակարգման մասին որոշման նախագծի նախապատրաստումն առկա տեղեկատվության հիման վրա:
Դեպարտամենտը բոլոր անդամ պետությունների մաքսային մարմիններ է ուղարկում Հանձնաժողովի նախաձեռնությամբ դասակարգման մասին որոշման նախագիծը համաձայնեցման համար՝ սույն կարգի 5-րդ կետի «բ» և «դ» ենթակետերով նախատեսված փաստաթղթերի կցմամբ:
133 . Մաքսային մարմինները ոչ ուշ, քան Հանձնաժողովի նախաձեռնությամբ դասակարգման մասին որոշման ստացված նախագիծը գրանցելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում էլեկտրոնային փոստով կամ թղթային կրիչով Հանձնաժողով են ներկայացնում որոշման այդպիսի նախագծի համաձայնեցման մասին նամակ կամ քննարկվող հարցի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ (առկայութան դեպքում):
134. Մաքսային մարմինների կողմից Հանձնաժողովի նախաձեռնությամբ դասակարգման մասին որոշման նախագծի քննարկման արդյունքներով դեպարտամենտն ապահովում է այդ նախագծի լրամշակումը (անհրաժեշտության դեպքում) և դրա ներկայացումը Հանձնաժողովի կոլեգիայի քննարկմանն առանց մաքսային մարմինների կողմից կրկնակի համաձայնեցման:
Եթե մաքսային մարմինը սույն կարգի 133 կետով սահմանված ժամկետում չի ներկայացնում Հանձնաժողովի նախաձեռնությամբ դասակարգման մասին որոշման նախագծի համաձայնեցման մասին տեղեկատվություն կամ քննարկվող հարցի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ, ապա Հանձնաժողովն առանց այդպիսի մաքսային մարմնի կարծիքը հաշվի առնելու շարունակում է Հանձնաժողովի նախաձեռնությամբ դասակարգման մասին որոշման նախագծի հետ կապված աշխատանքը:
135. Հանձնաժողովի նախաձեռնությամբ դասակարգման մասին որոշման նախագիծը նախապատրաստելիս դեպարտամենտը, ապրանքի առանձին տեսակին վերաբերող հարցերի հստակեցման նպատակով, իրավունք ունի պահանջելու լրացուցիչ տեղեկատվություն մաքսային մարմիններից, փորձագիտական կազմակերպություններից, մասնագիտացված ձեռնարկություններից, անդամ պետությունների գործադիր իշխանության մարմիններից, ինչպես նաև անցկացնելու խորհրդատվություններ այդ մարմինների, կազմակերպությունների և ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ:».
ժգ) IV բաժնի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«IV. Հանձնաժողովի՝ դասակարգման մասին որոշումներն ուժը կորցրած ճանաչելու կամ դրանցում փոփոխություններ կատարելու կարգը».
ժդ) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«14. Հանձնաժողովի՝ դասակարգման մասին որոշումները ճանաչվում են ուժը կորցրած կամ դրանցում կատարվում են փոփոխություններ Օրենսգրքի 22-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված հիմքերով:».
ժե) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«17. Մաքսային մարմինները ոչ ուշ, քան Հանձնաժողովի՝ դասակարգման մասին որոշումն ուժը կորցրած ճանաչելու կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին Հանձնաժողովի որոշման ստացված նախագիծը գրանցելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում էլեկտրոնային փոստով կամ թղթային կրիչով Հանձնաժողով են ներկայացնում դիրքորոշումների շարադրմամբ փաստաթղթերը կամ քննարկվող հարցի մասով դիտողություններն ռւ առաջարկությունները:»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
