Գլխավոր տեղեկություն
Номер
N 1021-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.06.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է կայքում 24.06.2020
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.06.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.06.2020
Дата вступления в силу
25.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունիսի 2020 թվականի N 1021-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1293-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» ենթակետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 30-ի «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2020 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» N 1293-Լ որոշման՝ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման 2020 թվականի տարեկան ծրագրի հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի 22

Երևան

 

 Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

հունիսի 18-ի N 1021-Լ որոշման

 

 

«Հավելված

Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման,

պահպանման, վերարտադրման,

բնականոն զարգացման և օգտագործման

2020 թվականի տարեկան ծրագրի

 

ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ՁԿԱՆ ԵՎ ԽԵՑԳԵՏՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՍԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՍԻ ՈՐԱԿԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ

 

NN

ը/կ

Ձկան տեսակը

Ձկնորսության թույլատրելի առավել քանակությունը (տոննա)

Ձկնորսության համար թույլատրելի քաշը միավորի համար (գրամ)

Ձվադրման ժամանակահատվածը

1.

Սիգ

200

500 գրամից ոչ պակաս

դեկտեմբեր-հունվար

2.

2020 թվականի համար Սևանա լճում կարաս և խեցգետին կենդանատեսակների համար արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել։

Ընդհանուր պահանջներ

3.

Սիգ ձկնատեսակի որսն իրականացվում է Մեծ Սևանի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մ հեռավորության վրա։

4.

Սիգի արդյունագործական որսն իրականացվում է դնովի ցանցերով (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ և ավելի):

5.

Արգելվում է որսն իրականացնել հանգուցային, արտադրված մեքենայական կամ ձեռքի միջոցով, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից, թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս և ցանցավանդակի չափը 80 մմ-ից պակաս (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ-ից պակաս) ձկնորսական ուռկաններով (ցանցեր)։

6.

Արգելվում է Սևանա լճում արդյունագործական որսը սույն հավելվածի 1-ին կետերով չսահմանված կենդանատեսակների նկատմամբ։

7.

Սևանա լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ սահմանել 2020 թվականի մարտի 15-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ը՝ հաշվի առնելով իշխան և սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածը՝ ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով։

8.

Արդյունագործական որս իրականացնելու նպատակով Սևանա լիճ լողամիջոցների մուտքն ու ելքը պետք է իրականացվեն ստորև նշված տեղամասերից (կից քարտեզ-սխեմա).

Մուտքի կետի համար

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղեր

Մասնաճյուղի տեղամաս

Տեղադիրք

Աշխարհագրական կոորդինատներ

ՓՈՔՐ ՍԵՎԱՆ

1)

Արտանիշ

Դրախտիկ տեղամաս

Սևան-Ճամբարակ, մայրուղու 26 կմ, մայրուղուց մինչև լիճ` 400 մ

40032'33.03"C

45012'32.13"B

2)

Սևան,

Ախթամարի տեղամաս

Սևան-Ճամբարակ, մայրուղու 14 կմ, մայրուղուց մինչև լիճ` 55 մ

40035'47.62"C

4505'43.67"B

3)

Սևան

Ախթամարի տեղամաս

Սևան-Ճամբարակ, մայրուղու 1.1 կմ, մայրուղուց մինչև լիճ` 1 կմ

40036'13.39"C

44058'14.56"B

4)

Սևան

Ախթամարի տեղամաս

Թերակղզու հյուսիսային ափ, մայրուղուց մինչև լիճ` 800 մ

40034'056"C

4500'29.42"B

5)

Սևան

Սևանի տեղամաս

Սևան-Վարդենիս, մայրուղու 10 կմ, մայրուղուց մինչև լիճ` 600 մ

40030'47.75"C

4501'43.74"B

6)

Նորատուս

Այրիվանի տեղամաս

Սևան-Վարդենիս մայրուղու 21 կմ, մայրուղուց մինչև լիճ` 450 մ

40026'44.90"C

4506'46.04"B

7)

Նորատուս

Նորատուսի տեղամաս

Նորատուսի հրվանդան, մայրուղուց մինչև լիճ` 10 կմ

40025'52.38"C

45012'58.08"B

ՄԵԾ ՍԵՎԱՆ

8)

Նորատուս

Նորատուսի տեղամաս

Սևան-Վարդենիս մայրուղու 38.1 կմ, մայրուղուց մինչև լիճ` 500 մ

40019'45.17"C

45013'4.32"B

9)

Նորատուս

Նորատուսի տեղամաս

Սևան-Վարդենիս մայրուղու 47 կմ, մայրուղուց մինչև լիճ` 2 կմ

40014'53.32"C

45013'14.10"B

10)

Մարտունի

Երանոսի տեղամաս

Սևան-Վարդենիս մայրուղու 52 կմ, մայրուղուց մինչև լիճ` 2 կմ

40012'46.89"C

45014'4.18"B

11)

Վարդենիկ

Վարդենիկի տեղամաս

Սևան-Վարդենիս մայրուղու 61 կմ, մայրուղուց մինչև լիճ` 2.5 կմ

40010'17.19"C

45017'4.04"B

12)

Վարդենիկ

Վարդենիկի տեղամաս

Սևան-Վարդենիս մայրուղու 69 կմ, մայրուղուց մինչև լիճ` 1.0 կմ

4009'10.20"C

45022'30.12"B

13)

Վարդենիկ

Ծովինարի տեղամաս

Սևան-Վարդենիս մայրուղու 80 կմ, մայրուղուց մինչև լիճ` 50 մ

4009'37.59"C

45029'44.64"B

14)

Վարդենիս

Վարդենիս տեղամաս

Սևան-Վարդենիս մայրուղու 91 կմ, մայրուղուց մինչև լիճ` 20 մ

40011'29.75"C

45037'20.86"B

15)

Վարդենիս

Արեգունի տեղամաս

Մայրուղու և գյուղի ճանապարհի խաչմերուկից դեպի լիճ` 1.8 կմ

40019'24.02"C

45035'41.09"B

16)

Արևիկ

Փամբակ տեղամաս

Մայրուղու և գյուղի ճանապարհի խաչմերուկից դեպի լիճ` 400 մ

40022'2.55"C

45031'56.85"B

17)

Արտանիշ

Արտանիշի տեղամաս

Մայրուղու և գյուղի ճանապարհի խաչմերուկից դեպի լիճ` 300 մ

400027'21.93"C

45025'9.35"B

9.

Արգելվում է ձկների արդյունագործական որսն իրականացնելու նպատակով Սևանա լիճ մուտք և ելք գործել լողամիջոցների համար սահմանված մուտքի և ելքի տեղամասերից դուրս տարածքներից։

10.

Սևանա լճում ձկների արդյունագործական որսն իրականացվում է օրվա լուսային ժամերին։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Քարտեզ-սխեմա

Ներմուծեք նկարագրությունը_21000»:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան