Գլխավոր տեղեկություն
Номер
N 546-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (16.06.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
08.05.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.05.2020
Дата вступления в силу
09.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 մայիսի 2020 թվականի N 546-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝

1. «Թեղուտ Մայնինգ» ՓԲ ընկերության պոչամբարի պատվարի կայունության վերաբերյալ «Գեոտեխմին» ընկերության հետազոտության զեկույցի ուսումնասիրության նպատակով ստեղծել աշխատանքային խումբ (այսուհետ` աշխատանքային խումբ) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`

1) կազմակերպել աշխատանքային խմբի աշխատանքները.

2) երկշաբաթյա պարբերականությամբ ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների մասին։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

      

2020 թ. մայիսի 8

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2020 թ․-ի

մայիսի 8-ի N 546-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ

 

«ԹԵՂՈՒՏ ՄԱՅՆԻՆԳ» ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊՈՉԱՄԲԱՐԻ ՊԱՏՎԱՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «ԳԵՈՏԵԽՄԻՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԶԵԿՈՒՅՑԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Գ. Շախբազյան

- ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար (աշխատանքային խմբի ղեկավար)

Ս. Պետրոսյան

- ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչության պետ

Մ. Մուրադյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի շրջակա միջավայրի և տեխնիկական անվտանգության ոլորտների համակարգման և մեթոդաբանության վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար

Ա. Ավագյան

- ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության ընդերքի պահպանության քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ

Ս. Մարգարյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարութան «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (համաձայնությամբ)

Կ. Կարապետյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության տեխնածին վթարների բաժնի պետ, փ/ծ գնդապետ

Ս. Աբրահամյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ընդերքի վարչության պետ

Գ. Թորոսյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ընդերքի վարչության ընդերքօգտագործման ոլորտի քաղաքականության մշակման բաժնի գլխավոր մասնագետ

Ռ. Անդրեասյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի «Ջրառ» ՓԲ ընկերության ջրամբարների պատասխանատու (համաձայնությամբ)

Ա. Հովսեփյան

- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության գիտատեխնիկական քաղաքականության բաժնի պետ

Ա. Բարսեղյան

- ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ընդերքի վերահսկողության վարչության ընդերքի շահագործման վերահսկողության բաժնի ավագ պետական տեսուչ

Ա. Անտոնյան

- ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ընդերքի վերահսկողության վարչության ընդերքի շահագործման վերահսկողության բաժնի ավագ պետական տեսուչ

Հ. Փալանջյան

- «ՀայՀիդրոԷներգաՆախագիծ» ՓԲ ընկերության տեխնիկական տնօրեն, հիդրոտեխնիկ (համաձայնությամբ)

Ս. Զումայան

- «ՀայՀիդրոԷներգաՆախագիծ» ՓԲ ընկերության գլխավոր հիդրոերկրաբան (համաձայնությամբ)

Գ. Գաբրիելյան

- «ՀայՀիդրոԷներգաՆախագիծ» ՓԲ ընկերության հիդրոտեխնիկ (համաձայնությամբ)

Հ. Մկրտչյան

- «ՀայՀիդրոԷներգաՆախագիծ» ՓԲ ընկերության հիդրոերկրաբան (համաձայնությամբ)

(հավելվածը լրաց. 27.05.20 N 636-Ա, փոփ. 15.06.20 N 669-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.06.2020, N 699-Ա 16.06.2020, N 546-Ա
27.05.2020, N 636-Ա 28.05.2020, N 546-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան