Գլխավոր տեղեկություն
Номер
N 1184-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.07.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.07.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.07.2020
Дата вступления в силу
21.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հուլիսի 2020 թվականի N 1184-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-Ի N 786-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱՄԱ ԿՈՄՊՐԵՍՈՐ» ՀՁ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 786-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) ուժը կորցրած ճանաչել հավելվածի 3-10-րդ կետերը.

2) հավելվածը 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11-14-րդ կետերով.

«

11.

7614900000

Ալյումինե մետաղալար

Մետաղի շերտը նստեցնող հաստոցի համար

կգ

500

Անգլիա

1 551 294

12.

7505220000

Նիկել-ալյումինե մետաղալար

Մետաղի շերտը նստեցնող հաստոցի համար

կգ

27.2

ԱՄՆ

766 522

13.

7223009900

Չժանգոտվող պողպատից մետաղալար
1.6 մմ hաստությամբ (AISI 316 ISI)

Մետաղի շերտը նստեցնող հաստոցի համար

կգ

30

Իտալիա

152 177

14.

7904000000

Ցինկից մետաղալար

Մետաղի շերտը նստեցնող հաստոցի համար

կգ

480

Գերմանիա

1 123 373

».

3) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «33 449 002» թիվը փոխարինել «31 010 966» թվով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հուլիսի 20

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան