ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2000 թվականի հոկտեմբերի 11-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3 հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«անձի ճանաչումը որպես հաշմանդամ իրականացվում է բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների (ԲՍՓՀ) կողմից, որոնք գործում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:»:
Հոդված 2. Օրենքի 10 հոդվածում «բժշկաաշխատանքային փորձաքննության» բառերը փոխարինել «բժշկասոցիալական փորձաքննության» բառերով:
Հոդված 3. Օրենքի 11 հոդվածի չորրորդ մասում «ԲԱՓՀ» բառը փոխարինել «ԲՍՓՀ» բառով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ |
|