ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունիսի 2020 թվականի N 363-Ա
«ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող` 38,668,600 դրամ արժողությամբ «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. հունիսի 26 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. հունիսի 26-ի N 363-Ա որոշման |
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ
Ծ Ր Ա Գ Ի Ր
1. |
Ծրագրի նպատակը |
«Արփի լիճ» ազգային պարկի պահպանության բարելավում |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից |
3. |
Բարեգործը |
Կովկասի Բնության Հիմնադրամ |
4. |
Ծրագրի կատարող |
«Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ, ՀՎՀՀ՝ 05536278 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Շիրակի մարզ, գ. Բերդաշեն, բնագավառը՝ շրջակա միջավայրի պահպանություն |
6. |
Ծրագրի բյուջեն |
38 668 600 դրամ, որից 27 168 500 դրամը նախորդ տարվա մնացորդը |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետություն |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2020 թվականի հունիսի 5-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Շրջակա միջավայրի նախարարության, Կովկասի Բնության Հիմնադրամի և «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի միջև 10.04.2020 թ. կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2020 թվականի ծրագիր` 05.06.2020 թ. - 31.12.2020 թ. - 38 668 600 դրամ, այդ թվում` |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանն ուղղված ծախսեր - 20 900,1 հազար դրամ 2. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 2141.0 հազար դրամ, այդ թվում` ● Բենզին «Ռեգուլյար» 1800 լիտր - 558.0 հազար դրամ, ● Դիզելային վառելիք /ամառային/ 560 լիտր - 196.0 հազար դրամ, ● Կապարաթթվային կուտակիչ 1 հատ - 50.0 հազար դրամ, ● Բնական գազ 3100կգ - 837.0 հազար դրամ, ● Տրակտորային պարագաներ 1 հատ - 500.0 հազար դրամ, 3. Հատուկ նպատակային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 930.0 հազար դրամ, այդ թվում` ● Մահճակալներ 8 հատ - 720.0 հազար դրամ, ● Ներքնակներ - 7 հատ - 210.0 հազար դրամ, 4. Հագուստի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 1360.0 հազար դրամ, այդ թվում` ● Արտահագուստ պահպանության բաժնի համար (վերարկու, ճտքավոր կոշիկներ, ձեռնոց, բաճկոն, ակնոց, ամառային և ձմեռային գլխարկ, ամառային և ձմեռային շապիկ)16 հատ -1360.0 հազար դրամ, 5. Ծառայությունների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 5425.0 հազար դրամ, այդ թվում` ● Էլեկտրաէներգիա - 1200.0 հազար դրամ, ● Խմելու ջրի բաշխում - 100.0 հազար դրամ, ● Բջջային հեռախոսների ծառայություններ - 550.0 հազար դրամ, ● Համացանց - 800.0 հազար դրամ, ● Ավտոմեքենաների նորոգում - 950.0 հազար դրամ, վ Գրասենյակային սարքավորումների ընթացիկ նորոգում - 200.0 հազար դրամ, ● Առողջապահության ապահովագրական ծառայություններ - 885.0 հազար դրամ, ● Տպագրական ծառայություններ - 450.0 հազար դրամ, ● Գովազդային ծառայություններ - 100.0 հազար դրամ, ● Տնային կենդանիների բուծարանների կողմից մատուցվող ծառայություններ - 190.0 հազար դրամ, 6. Շենքերի, շինությունների ընթացիկ նորոգման աշխատանքներ (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 936.9 հազար դրամ` ● Շենքերի, շինությունների ընթացիկ նորոգման աշխատանքներ - 936.9 հազար դրամ, 7. Այլ մեքենաների և սարքավորումների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 6425.6 հազար դրամ` ● Հեռադիտակ 5 հատ - 500.0 հազար դրամ, ● Անօդաչու թռչող սարք 1 հատ - 600.0 հազար դրամ, ● Լվացքի մեքենա 1 հատ - 250.0 հազար դրամ, վ Ցուցանակներ և այլ հարակից արտադրանք 6 հատ - 150.0 հազար դրամ, ● Տեղեկատվական վահանակներ 15 հատ - 900.0 հազար դրամ, ● Տեսահսկողության համակարգ 1 հատ - 4025.6 հազար դրամ, 8. Գործուղման ծախսեր - 350.0 հազար դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր - 4 880.0 հազար դրամ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի, շրջակա միջավայրի նախարարություն |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին, ինչպես նաև սահմանված կարգով տեղեկատվություն է ներկայացվում ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով լիազոր մարմնին և շրջակա միջավայրի նախարարությանը: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |