ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2000 թվականի ապրիլի 25-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 1998-2000 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով մասնավորեցման առաջարկվող պետական ընկերությունների (ձեռնարկությունների) ցանկից հանել հետևյալ ընկերությունները (ձեռնարկությունները)`
«6. | 60 005 | «Արարատի մարզային էլեկտրացանց» ՊՁ |
քաղ. Արտաշատ, Արազու 43 |
մասնավորեցում |
7. | 60 006 | «Վայոց ձորի մարզային էլեկտրացանց» ՊՁ |
քաղ. Եղեգնաձոր, Զորավար Անդրանիկի 39 |
մասնավորեցում |
8. | 60 007 | «Լոռու մարզային էլեկտրացանց» ՊՁ |
քաղ. Վանաձոր, Բաթումի 8 |
մասնավորեցում |
9. | 60 008 | «Տավուշի մարզային էլեկտրացանց» ՊՁ |
քաղ. Իջևան, Օչամչիրայի 2 |
մասնավորեցում |
10. | 60 009 | «Կոտայքի մարզային էլեկտրացանց» ՊՁ |
քաղ. Հրազդան, Աթարբեկյան 5ա |
մասնավորեցում |
11. | 60 010 | «Արագածոտնի մարզային էլեկտրացանց» ՊՁ |
քաղ. Աշտարակ | մասնավորեցում |
12. | 60 011 | «Արմավիրի մարզային էլեկտրացանց» ՊՁ |
քաղ. Արմավիր | մասնավորեցում |
13. | 60 012 | «Շիրակի մարզային էլեկտրացանց» ՊՁ |
քաղ. Գյումրի, Շարա Տալյան 1 |
մասնավորեցում |
14. | 60 013 | «Գեղարքունիքի մարզային էլեկտրացանց» ՊՁ |
քաղ. Սևան, Էներգետիկների 4 |
մասնավորեցում |
15. | 60 014 | «Սյունիքի մարզային էլեկտրացանց» ՊՁ |
քաղ. Կապան, Գործարանային 17 |
մասնավորեցում |
16. | 60 015 | «Երևանի էլեկտրացանց» ՊՁ |
քաղ. Երևան, Մյասնիկյան 5/1 |
մասնավորեցում», |
որոնք ներկա դրությամբ միավորված են «Երևանի էլեկտրացանց», «Կենտրոնական էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց» և «Հարավային էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերություններում:
Հոդված 2.
Սույն օրենքի 1 հոդվածում նշված ընկերությունները (ձեռնարկությունները) մասնավորեցվում են առանձին օրենքով (օրենքներով):
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|