ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 20-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի (6 հուլիսի 2000 թվականի) 102-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով՝
«5. Անկախ սույն հոդվածի 1-ին կետում սահմանված մաքսատուրքի դրույքաչափերից` 1701 11 (եղեգնից շաքար-հումք առանց բուրահաղորդող ու ներկող հավելումների) ծածկագրին դասվող ապրանքների համար մաքսատուրքը հաշվարկվում է 0 տոկոս դրույքաչափով, եթե նշված ծածկագրին դասվող ապրանքները ներմուծվում են շաքարի արտադրության համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:
|
Ռ. Քոչարյան |
|