Գլխավոր տեղեկություն
Номер
N 1307-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (06.06.2020-23.05.2022)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.11.19/57(292) Հոդ.1067
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.10.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.10.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.11.2003
Дата вступления в силу
29.11.2003

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

3 նոյեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հոկտեմբերի 2003 թվականի N 1307-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածով և Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայի N 17 հավելվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Ստեղծել ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողով` հետևյալ կազմով`

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ

Հայաստանի Հանրապետության օդանավակայանների գործադիր մարմինների ղեկավարներ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների և օդային երթևեկության կառավարման գործառույթներ իրականացնող կազմակերպությունների գործադիր մարմինների ղեկավարներ (համաձայնությամբ):

(2-րդ կետը լրաց. 09.02.06 N 166-Ն, փոփ. 28.07.11 N 1061-Ն, խմբ. 14.05.20 N 764-Ն)

3. Ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հանձնաժողովի կանոնադրությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հոկտեմբերի 22
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2003 թվականի

հոկտեմբերի 2-ի N 1307-Ն որոշման

 

Ա Զ Գ Ա Յ Ի Ն  Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ

 

I. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագիրը (այսուհետ` ազգային ծրագիր) սահմանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ոլորտում իրականացվող պետական քաղաքականության սկզբունքները և նպատակ ունի ապահովելու միջազգային ու ներքին քաղաքացիական ավիացիայի անվտանգությունը, անխափան և արդյունավետ գործունեությունը ուղևորների, օդանավի անձնակազմի անդամների, վերգետնյա անձնակազմի և հանրության կյանքն ու առողջությունը` անօրինական միջամտության գործողություններից քաղաքացիական ավիացիայի պաշտպանության կանոնակարգերի (կանոններ, կարգեր, հրահանգներ) մշակման ու դրանցով սահմանված կազմակերպչական միջոցառումների իրականացման միջոցով:

(1-ին կետը լրաց. 09.02.06 N 166-Ն)

2. Ազգային ծրագիրն ուղղված է Հայաստանի Հանրապետությունից թռիչքներ կատարող ազգային և օտարերկրյա շահագործողների, ինչպես նաև միջազգային քաղաքացիական ավիացիան սպասարկող օդանավակայանների ավիացիոն անվտանգության ապահովմանը:

3. Ազգային ծրագրում հաշվի են առնված Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայի «Անվտանգություն. Միջազգային քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության գործողություններից» N 17 հավելվածով սահմանված ավիացիոն անվտանգությանը վերաբերող միջազգային ստանդարտների և երաշխավորված պրակտիկայի պահանջները:

4. Ազգային ծրագրի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում օդային փոխադրումներ (հաղորդակցություններ) իրականացնող Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների օդանավ շահագործողների (ավիաընկերությունների), ինչպես նաև այն օդանավակայանների ու օդանավերի բազավորման վայրերի վրա, որտեղ իրականացվում են քաղաքացիական ավիափոխադրումների սպասարկումներ:

5. Օտարերկրյա պետությունների տարածքներում Հայաստանի Հանրապետության օդանավերի նկատմամբ ազգային ծրագրի դրույթները կիրառվում են այնքանով, որքանով չեն հակասում տվյալ երկրում գործող օրենսդրությանը:

 

II. ԾՐԱԳՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

6. Ավիացիոն անվտանգություն` միջոցառումների համալիր, նյութական և մարդկային ռեսուրսներ, որոնք նախատեսված են անօրինական միջամտության գործողություններից քաղաքացիական ավիացիայի պաշտպանության համար:

6.1. Ավիացիոն հատուկ աշխատանքներ - օդանավերի թռիչք, որի ընթացքում օդանավն օգտագործվում է մասնագիտացված ծառայություններ մատուցելու համար այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, շինարարությունը, նկարահանումները, գրաֆիկական լուսանկարահանումները, դիտարկումները, պարեկային, որոնման և փրկարարական աշխատանքները, օդային գովազդը և այլն:

(6.1-ին կետը լրաց. 14.05.20 N 764-Ն)

6․2. Շահագործման մեջ գտնվող օդանավ - կայանատեղիում գտնվող օդանավ, որը գտնվում է այնպիսի հսկողության տակ, որը թույլ է տալիս հայտնաբերել տվյալ օդանավ մուտքի իրավունք չունեցող անձանց:

(6.2-րդ կետը լրաց. 14.05.20 N 764-Ն)

6․3. Շահագործման մեջ չգտնվող օդանավ - օդանավ, որը կամ կայանված է օդանավի կայանատեղիում 12 ժամից ավելի ժամկետով կամ չի գտնվում այնպիսի վերահսկողության տակ, որը թույլ է տալիս հայտնաբերել չարտոնված մուտքի հնարավորություն:

(6.3-րդ կետը լրաց. 14.05.20 N 764-Ն)

6.4. Ընդհանուր նշանակության ավիացիայի օդանավերի թռիչք - առևտրային օդային փոխադրումներից կամ թռիչքից բացի կատարվող օդանավերի թռիչք, որը կապված է ավիացիոն հատուկ աշխատանքների իրականացման հետ:

(6.4-րդ կետը լրաց. 14.05.20 N 764-Ն)

7․ Անօրինական միջամտության գործողությունները – անօրինական գործողություններ կամ այդպիսի գործողություններ կատարելու փորձեր, որոնք վտանգ են ստեղծում քաղաքացիական ավիացիայի անվտանգության համար և ներառում են, բայց չեն սահմանափակվում հետևյալ գործողություններով՝

1) օդանավերի ապօրինի զավթումը.

2) շահագործման մեջ գտնվող օդանավի ոչնչացումը.

3) օդանավում կամ օդանավակայաններում պատանդների վերցնումը.

4) օդանավ, օդանավակայանի կամ աերոնավիգացիոն ծառայություններ, ծառայությունների օբյեկտներ կամ միջոցներ բռնի ներթափանցելը․

5) հանցավոր նպատակների համար նախատեսված զենքի, վտանգավոր սարքի կամ նյութերի տեղադրումն օդանավում կամ օդանավակայանում․

6) շահագործման մեջ գտնվող օդանավը մահվան, ծանր մարմնական վնասվածք հասցնելու կամ գույքին կամ շրջակա միջավայրին լուրջ վնաս հասցնելու նպատակով օգտագործելը․

7) կեղծ տեղեկությունների հաղորդումը, որը վտանգում է օդանավի անվտանգությունը գետնի վրա կամ չվերթի ընթացքում, ուղևորների, անձնակազմի, վերգետնյա անձնակազմի կամ հասարակայնության անվտանգությունն օդանավակայանում կամ քաղաքացիական ավիացիայի ծառայություններում և միջոցներում։

(7-րդ կետը խմբ. 28.06.07 N 763-Ն, 14.05.20 N 764-Ն)

7.1. Անվտանգության միջոցառումների վերահսկում` լիազոր մարմնի կողմից քաղաքացիական ավիացիայի անվտանգության ազգային ծրագրի պահանջների ապահովման նպատակով իրականացվող ուսումնասիրություն, որն անցկացվում է օդանավակայանների, օդանավ շահագործողների և ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության համակարգերում:

(7.1-ին կետը լրաց. 26.11.09 N 1371-Ն)

7.2. Անվտանգության փորձարկում` լիազոր մարմնի կողմից քաղաքացիական ավիացիայի անվտանգության ազգային ծրագրի պահանջների ապահովման նպատակով օդանավակայաննների, օդանավ շահագործողների և ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության համակարգերը փորձարկումների ենթարկելը (ձևական կամ ենթադրյալ անօրինական միջամտության գործողություններ):

(7.2-րդ կետը լրաց. 26.11.09 N 1371-Ն)

7.3. Անվտանգության թեսթ` լիազոր մարմնի կողմից քաղաքացիական ավիացիայի անվտանգության ազգային ծրագրի պահանջների ապահովման նպատակով օդանավակայաններում անօրինական միջամտության ենթադրյալ գործողություն, որի նպատակն Ազգային ծրագրում ընդգրկված անվտանգության միջոցառումների արդյունավետությունը որոշելն է:

(7.3-րդ կետը լրաց. 26.11.09 N 1371-Ն)

7.4. Տեսչական ուսումնասիրություն` լիազոր մարմնի կողմից օդանավակայանում և ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպություններում կիրառվող ավիացիոն անվտանգության գործող միջոցառումների և ընթացակարգերի մեկ կամ մի քանի ասպեկտների ուսումնասիրում:

(7.4-րդ կետը լրաց. 28.07.11 N 1061-Ն)

7.5. Ավիացիոն անվտանգության վերահսկողություն՝ Քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրով սահմանված միջոցառումների ձեռնարկում, որոնց իրականացման միջոցով կանխվում է դեպի օդանավ զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և այլ վտանգավոր սարքավորումների, առարկաների կամ իրերի փոխադրումը, որոնք կարող են օգտագործվել անօրինական միջամտության գործողությունների իրականացման նպատակով:

(7.5-րդ կետը լրաց. 18.01.18 N 41-Ն)

7.6. Ավիացիոն անվտանգության վիճակի դիտարկում՝ լիազոր մարմնի կողմից ավիացիոն անվտանգության կարիքների գնահատում, ներառյալ խոցելի տեղերի և ավիացիոն անվտանգության տեսանկյունից թույլ կետերի բացահայտումը, որը կօգնի կանխել անօրինական միջամտության գործողությունների իրականացումը և ներկայացնել ուղղիչ գործողությունների պլանների մշակման վերաբերյալ առաջարկություններ:

(7.6-րդ կետը լրաց. 18.01.18 N 41-Ն)

7.7. Մարդկային գործոնի ասպեկտները - քաղաքացիական ավիացիայի համակարգում կիրառվող սկզբունքներ, որոնք վերաբերում են նախագծմանը, վկայագրմանը, կադրերի պատրաստմանը, շահագործողական գործառնություններին, տեխնիկական սպասարկմանը և ուղղված են քաղաքացիական ավիացիայում մարդկանց ու համակարգի այլ ասպեկտների միջև անվտանգ փոխհամագործակցության ապահովմանը՝ մարդկանց կարողությունների պատշաճ հաշվառման միջոցով։

(7.7-րդ կետը լրաց. 14.05.20 N 764-Ն)

7.8. Մարդկային հնարավորությունները - մարդկային ունակությունները և դրանց հնարավորությունների սահմանները, որոնք ազդում են թռիչքի անվտանգության, ավիացիոն անվտանգության և ավիացիոն գործունեության արդյունավետության վրա:

(7.8-րդ կետը լրաց. 14.05.20 N 764-Ն)

7.9. Վարքագծի բնութագրերի բացահայտումը - ավիացիոն անվտանգության ապահովման շրջանակներում վարքագծային բնութագրման մեթոդների կիրառումը՝ ներառյալ ֆիզիոլոգիական նշանները կամ ժեստերը, որոնք ցույց են տալիս ոչ համարժեք վարքագիծն այն անձանց նույնականացման համար, ովքեր կարող են սպառնալիք ներկայացնել քաղաքացիական ավիացիայի գործունեությանը։

(7.9-րդ կետը լրաց. 14.05.20 N 764-Ն)

7.10. Բարձր ռիսկային բեռ կամ փոստ - բեռը կամ փոստը, որը ներկայացված է անհայտ կազմակերպության կողմից կամ ունի բացման նշաններ, համարվում է բարձր աստիճանի ռիսկային, եթե նշվածից բացի դրանք համապատասխանում են հետևյալ չափանիշներից որևէ մեկին՝

1) առկա է հատուկ օպերատիվ տեղեկատվություն, որ բեռը կամ փոստն սպառնալիք է ներկայացնում քաղաքացիական ավիացիայի համար.

2) բեռը կամ փոստն ունի սահմանված չափանիշներից շեղումների նշաններ, որոնք կասկածներ են առաջացնում.

3) բեռի կամ փոստի բնույթն այնպիսին է, որ միայն հիմնական անվտանգության միջոցների կիրառումը հավանական է հնարավորություն չի տա հայտնաբերելու արգելված առարկաները, որոնք կարող են սպառնալիք առաջացնել օդանավերի անվտանգության համար։

Անկախ այն բանից՝ բեռը կամ փոստն ստացվել է հայտնի կամ անհայտ առաքողներից, պետությունը, ղեկավարվելով այդպիսի առաքման վերաբերյալ հատուկ օպերատիվ տեղեկատվության արդյունքներից, կարող է այն դիտարկել որպես ռիսկի բարձր աստիճանի:

(7.10-րդ կետը լրաց. 14.05.20 N 764-Ն)

8. Ուղեբեռ` ուղևորների անձնական իրերը, ձեռքի իրերը, օդանավի անձնակազմի, ինչպես նաև սահմանված կարգով նրա կազմում գրանցված անձանց իրերը, որոնք, քաղաքացիական ավիացիայի շահագործողի համաձայնությամբ, ձևակերպված են օդանավով փոխադրելու համար:

8.1. տարանցիկ ուղևորներ` ուղևորներ, որոնք օդանավակայանից մեկնում են այն չվերթով, որով ժամանել են:

(8.1-ին կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

8.2. տարանցիկ ուղեբեռներ` ուղեբեռներ, որոնք օդանավակայանից փոխադրվում են այն չվերթով, որով բերվել են օդանավակայան:

(8.2-րդ կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

8.3. տրանսֆեր ուղևորներ` ուղևորներ, որոնք օդանավակայան են ժամանել մեկ չվերթով, սակայն մեկնում են մեկ այլ չվերթով:

(8.3-րդ կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

8.4. տրանսֆեր ուղեբեռներ` ուղեբեռներ, որոնք օդանավակայան են բերվել մեկ չվերթով, սակայն օդանավակայանից փոխադրվում են մեկ այլ չվերթով:

(8.4-րդ կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

9. Ուղեբեռ, որը փոխադրվում է մի քանի փոխադրողի միջոցով` ուղևորի ուղեբեռ, որն ուղևորների փոխադրման ընթացքում ենթակա է տեղափոխման` մեկ շահագործողի օդանավից մյուս շահագործողի օդանավ:

9.1. Չուղեկցվող ուղեբեռ` ուղեբեռ, որը չի փոխադրվում նույն չվերթով մեկնող ուղևորի հետ:

(9.1-ին կետը լրաց. 26.11.09 N 1371-Ն)

9.2. Չճանաչված ուղեբեռ` որևէ ուղեբեռ օդանավակայանում՝ բեռնային պիտակով կամ առանց դրա, որը չի վերցվել և ճանաչվել ուղևորների կողմից:

(9.2-րդ կետը լրաց. 26.11.09 N 1371-Ն)

9.3. Բորտսնունդ և հարակից նյութեր՝ սննդամթերք, խմիչքներ, չոր մթերքներ և օդանավի թռիչքի ընթացքում դրանք պահպանելու և ուղևորներին տալու համար նախատեսված սարքավորումներ:

(9.3-րդ կետը լրաց. 18.01.18 N 41-Ն)

10. Օդանավային պիտույքներ (պարագաներ)՝ ուղևորների սպառման համար նախատեսված և նրանց վաճառված կամ չվաճառված ապրանքներ, ինչպես նաև ինքնաթիռի շահագործման և տեխնիկական սպասարկման համար անհրաժեշտ ապրանքներ՝ ներառյալ վառելիքը և քսայուղերը: Օդանավային պիտույքներ (պարագաներ) են նաև օդանավից դուրս տանելու համար ուղևորներին և անձնակազմի անդամներին վաճառքի համար նախատեսված ապրանքները, ինչպես նաև թռիչքի ընթացքում ուղևորների սպասարկման համար անհրաժեշտ առարկաները՝ օրինակ, թերթերը, ամսագրերը, ականջակալները, տեսա- և ձայնային տեսագրությունները, բարձերն ու վերմակները և այլն:

(10-րդ կետը խմբ. 18.01.18 N 41-Ն)

10.1. Օդանավ, որը ենթակա չէ շահագործման` օդանավ, որը կայանվել է 12 ժամից ավելի և կայանման ընթացքում չի գտնվել բավարար հսկողության տակ:

(10.1-ին կետը լրաց. 26.11.09 N 1371-Ն)

11. Բեռ` ցանկացած գույք` բացառությամբ օդանավային պիտույքների և ուղեբեռի, որը փոխադրվում է տվյալ օդանավով:

11.1. փոստ` փոստային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից ընդունված, ձևակերպված ու դրանց կողմից ուղարկված թղթակցություններ և այլ առարկաներ:

(11.1-ին կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

11.2. գրանցված գործակալ՝ գլխավոր վարչության կողմից ճանաչված իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն օդանավակայանի և (կամ) օդանավ շահագործողի հետ կնքված պայմանագրի հիման վրա իրականացնում է օդանավով փոխադրվող բեռի, փոստի, սուրհանդակային և շտապ առաքումների (այսուհետ՝ բեռներ) նկատմամբ անվտանգության վերահսկողությունը և տվյալ փոխադրման սպասարկումը։

(11.2-րդ կետը լրաց. 28.06.07 N 763-Ն, խմբ. 12.06.14 N 608-Ն)

12. Ներօբյեկտային վերահսկողություն` ընկերության տարածքում (օդանավակայաններ, օբյեկտներ) գործող կանոններ, որոնք սահմանում են աշխատողների, ուղևորների, այցելուների, տրանսպորտային միջոցների մուտքը, գտնվելը և տեղաշարժը վերահսկելի ու հատուկ վերահսկելի գոտիներում, ինչպես նաև օդանավակայանի, օբյեկտների, ուղևորների, օդանավերի անձնակազմերի և աշխատողների պաշտպանության ապահովումն անօրինական միջամտության գործողություններից:

13. Շահագործող` ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը շահագործում է օդանավ (օդանավեր) կամ առաջարկում է ծառայություն (ծառայություններ) քաղաքացիական ավիացիայի և օդային տրանսպորտի բնագավառում:

13.1. Անվտանգության սահմանափակ գոտի՝ օդանավակայանի վերահսկելի գոտիների առավել ռիսկային համարվող տարածքներ, որտեղ, բացի մուտքի հսկողության միջոցառումներից, իրականացվում են նաև ավիացիոն անվտանգության հսկողության միջոցառումներ:

(13.1-ին կետը լրաց. 18.01.18 N 41-Ն)

14. Հատուկ վերահսկելի գոտի` օդանավակայանի գոտի, կառույցներ կամ տարածքներ, որտեղ մուտքը սահմանափակ է և վերահսկվում է թռիչքների անվտանգության ու ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով:

15. Վերահսկելի գոտի` ընկերության (օդանավակայանի) աշխատանքային հրապարակ և դրան հարակից տարածքներ, ինչպես նաև շինություններ, որտեղ մուտքը վերահսկվում է:

16. Օդանավերի տեխնիկական սպասարկման գոտի` ընկերության (օդանավակայանի) հողային տարածք, կառույց, սարքավորումներ ու միջոցներ, որոնք նախատեսված են օդանավերի տեխնիկական սպասարկման համար (կառամատույց, անգար, արհեստանոցներ, շինություններ, տրանսպորտային միջոցների կայանատեղեր և այլն):

17. Ավիացիոն անվտանգության հսկողություն` հատուկ միջոցառումներ, որոնք իրականացվում են օդանավ, վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ զենքի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի և այլ վտանգավոր առարկաների փոխադրումը կանխելու համար:

18. Օդանավի կայանատեղ` կառամատույցում առանձնացված տեղ` օդանավը կայանելու համար:

19. Զննում` ընթացակարգ` տեխնիկական միջոցների օգտագործմամբ (կամ առանց դրանց օգտագործման), որը նպատակ է հետապնդում հայտնաբերելու զենք, պայթուցիկ նյութեր կամ այլ վտանգավոր առարկաներ, որոնք կարող են օգտագործվել անօրինական միջամտության գործողությունների համար կամ հանգեցնել վթարի:

20. Անցագիր` փաստաթուղթ, որը տրվում է ընկերության (օդանավակայանի, շահագործողի) կառուցվածքային ստորաբաժանումներում աշխատող անձանց կամ այն անձանց, որոնց որևէ պատճառով անհրաժեշտ է թույլատրված մուտք օդանավակայանի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ, ինչպես նաև ընկերության այլ վերահսկելի տարածքներ: Դրա նպատակն է ճանաչել անձին և պարզեցնել մուտքի թույլտվության ձևակերպումները: Նման փաստաթղթերի (անցագրերի) թվին են պատկանում նաև տրանսպորտային միջոցների համար տրվող փաստաթղթերը:

21. Կառամատույց` ուղևորներին նստեցնելու կամ իջեցնելու, ուղեբեռի, բեռի, փոստի բեռնաթափման կամ բեռնաբարձման, օդանավի կանգառի, տեխնիկական սպասարկման, լցավորման նպատակով նախատեսված օդանավակայանի տարածք:

22. Կառամատուցային ուղևորատար տրանսպորտային միջոց` տրանսպորտային միջոց, որն օգտագործվում է դեպի օդանավ և օդանավից դեպի ուղևորային համալիր` ուղևորների տեղափոխման համար:

23. Ավիացիոն անվտանգության ծրագիր` միջոցառումների ծրագիր, որը նախատեսված է քաղաքացիական ավիացիան անօրինական միջամտության գործողություններից պաշտպանելու համար:

24. Անցագրային վերահսկողություն` սահմանված կարգ, որը նախատեսում է անձի կամ տրանսպորտային միջոցի թույլատրված մուտքն օդանավակայանի և օբյեկտի վերահսկելի կամ հատուկ վերահսկելի գոտիներ:

25. Ստերիլ գոտի` անվտանգության հսկողության ցանկացած կետի և օդանավի միջև ընկած գոտի, որի մուտքը խստիվ վերահսկվում է:

26. Վտանգավոր բեռներ` առարկաներ և նյութեր, որոնք օդանավով փոխադրելու ընթացքում կարող են սպառնալ ուղևորների ու օդանավի անձնակազմի անդամների կյանքին, առողջությանն ու թռիչքների անվտանգությանը: Վտանգավոր իրերի և նյութերի դասակարգումը՝ որպես վտանգավոր բեռներ և դրանց փոխադրման կարգը սահմանված են Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ԻԿԱՕ) N 18 հավելվածով և «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրման տեխնիկական Հրահանգներ» Դոկ. 9284-ով: «Քաղաքացիական ավիացիայի պաշտպանումը անօրինական միջամտության գործողություններից» Դոկ. 8973-ի Անվտանգության կանոնակարգերով սահմանված է այն արգելված առարկաների ցանկը, որոնց փոխադրումն օդանավով արգելվում է:

(26-րդ կետը խմբ. 18.01.18 N 41-Ն)

26.1. Անվտանգության ուսումնավարժանքներ` ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի լայնածավալ վարժանքներ, որոնց միջոցով ձևացվում են ենթադրյալ անօրինական միջամտության ակտերի տարբեր գործողություններ ու իրավիճակներ և իրականացվում են դրանց կանխարգելմանն ուղղված ուսումնական միջոցառումներ:

(26.1-ին կետը լրաց. 26.11.09 N 1371-Ն)

26.2. Անվտանգության սահմանափակ գոտիների կրիտիկական մասերը` օդանավակայանի այն տեղամասերը, որտեղ զննումից հետո մուտք ունեն մեկնող ուղևորները և որտեղով անցնում կամ պահեստավորվում է փոխադրման ենթակա զննված ուղեբեռը:

(26.2-րդ կետը լրաց. 26.11.09 N 1371-Ն)

26.3. Հայտնի առաքող` օդանավով փոխադրման նպատակով բեռն առաքող, որը գործնական հարաբերություններ է հաստատել օդանավ շահագործողի գրանցված գործակալի կամ օդանավ շահագործողի հետ և սեփական միջոցների հաշվին կազմակերպում է բեռների փոխադրումներ տեղակայման վայրից մինչև օդանավակայան:

(26.3-րդ կետը լրաց. 26.11.09 N 1371-Ն)

26.4. Հայտնի մատակարար` օդանավակայանների և օդանավ շահագործողների հետ համապատասխան պայմանագրերի հիման վրա օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ կամ օդանավեր ապրանքներ մատակարարող կազմակերպություն:

(26.4-րդ կետը լրաց. 26.11.09 N 1371-Ն)

26.5. Հայտնի պաշարներ` հայտնի մատակարարողի կողմից օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ կամ օդանավեր մատակարարվող ապրանքներ:

(26.5-րդ կետը լրաց. 26.11.09 N 1371-Ն)

26.6. Պայթուցիկ նյութեր հայտնաբերող համակարգ` համակարգերի կամ տարբեր տեխնոլոգիաների համադրում, որոնք ունակ են հայտնաբերելու ուղեբեռներում կամ բեռներում պարունակվող պայթուցիկ նյութերը` անկախ նրանից, թե ինչ նյութից են դրանք պատրաստված:

(26.6-րդ կետը լրաց. 26.11.09 N 1371-Ն)

26.7. Պայթուցիկ սարքերի հայտնաբերող համակարգ` համակարգեր կամ տարբեր տեխնոլոգիաների համադրում, որոնք ունակ են հայտնաբերելու ուղեբեռներում կամ բեռներում պարունակվող պայթուցիկ սարքավորումները և միացություններ, հայտնաբերելով այդպիսի սարքերի կամ միացությունների մեկ կամ ավելի բաղադրիչներ, անկախ նրանից, թե ինչ նյութից են դրանք պատրաստված:

(26.7-րդ կետը լրաց. 26.11.09 N 1371-Ն)

26.8. Արտաքսված ուղևորներ` անձինք, ովքեր օրինական կամ ապօրինի կերպով մուտք են գործել Հայաստանի Հանրապետության տարածք և որոնց որոշակի ժամանակ անց Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինները պաշտոնապես կարգադրել են թողնել կամ լքել Հայաստանի Հանրապետության տարածքը:

(26.8-րդ կետը լրաց. 26.11.09 N 1371-Ն)

26.9. Անցանկալի անձինք` անձինք, որոնց մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելված է համապատասխան լիազոր մարմինների կողմից, և որոնց տեղափոխում են հետ այն երկիր, որտեղից նրանք մեկնել էին, կամ որևէ այլ երկիր, որտեղ այդ անձինք ընդունելի են:

(26.9-րդ կետը լրաց. 26.11.09 N 1371-Ն)

26.10. Իրավական հսկողության տակ գտնվող անձինք` օդանավով փոխադրման ենթակա ձերբակալված կամ դատարանի կողմից մեղավոր ճանաչված անձինք:

(26.10-րդ կետը լրաց. 26.11.09 N 1371-Ն)

26.11. Անկարգապահ ուղևոր՝ ուղևոր, որը հրաժարվում է հետևել օդանավակայանում կամ օդանավում սահմանված վարքագծի կանոններին կամ չի ենթարկվում օդանավակայանի աշխատողների կամ օդանավի անձնակազմի օրինական հրահանգներին և դրանով իսկ խախտում է հասարակական կարգն օդանավակայանում կամ օդանավում:

(26.11-րդ կետը լրաց. 18.01.18 N 41-Ն)

26.12. Կարգազանց ուղևորներ՝ անձինք, ովքեր քաղաքացիական ավիացիայի օդանավում, սկսած օդանավի դուռը փակելու և մեկնման պահից մինչև նրա վայրեջքը և դուռը բացելու պահը, կատարել են հետևյալ գործողությունները՝

1) դիտավորությամբ կամ անզգուշությամբ հարձակում, ահաբեկում, սպառնում, որոնց պատճառով վտանգվում է տիրող կարգը կամ ստեղծվում է սպառնալիք՝ գույքի ապահովության և անձանց անվտանգության համար.

2) դիտավորությամբ կամ անզգուշությամբ հարձակում, ահաբեկում, սպառնում կամ գործողություն, որոնց պատճառով արգելվում է օդանավի անձնակազմին իրականացնելու իր պարտականությունները կամ նվազեցվում է իրենց պարտականությունները կատարելու՝ նրանց ունակությունը.

3) դիտավորությամբ կամ անզգուշությամբ օդանավին, նրա սարքավորումներին և կառուցվածքներին վնաս հասցնելը, որը խախտում է սահմանված կարգը և առաջացնում է սպառնալիք՝ օդանավի և նրանում գտնվող մարդկանց անվտանգության համար.

4) դիտավորությամբ կամ անզգուշությամբ սխալ տեղեկատվության տարածում, դրանով իսկ թռիչքի ընթացքում օդանավի անվտանգության համար սպառնալիքի ստեղծում.

5) անվտանգության ապահովմանը, կանոնակարգմանը և գործունեությանն ուղղված օրինական օդանավի հրամանատարի հրամանները կամ հրահանգները չկատարելը և պատշաճ կամ նպատակահարմար գործողություններին չենթարկվելը:

(26.12-րդ կետը լրաց. 18.01.18 N 41-Ն)

26.13. Անվտանգության աշխատակից օդանավում՝ օդանավ շահագործողի պետության կառավարության և օդանավի գրանցման պետության կառավարության կողմից լիազորված անձ, որը գտնվում է օդանավում՝ այդ օդանավը և դրա մեջ գտնվող մարդկանց անօրինական միջամտության գործողություններից պաշտպանելու նպատակով:

(26.13-րդ կետը լրաց. 18.01.18 N 41-Ն)

26.14. Ավիացիոն անվտանգության վերաբերյալ գաղտնի տեղեկատվություն՝ տեղեկատվություն, որը չարտոնված անձանց հասանելիության կամ դրանց բացահայտման դեպքում կարող է առաջացնել խոցելի տեղեր կամ հնարավորություն ստեղծել այն օգտագործելու քաղաքացիական ավիացիայի դեմ ուղղված անօրինական միջամտության գործողության իրականացման նպատակով:

(26.14-րդ կետը լրաց. 18.01.18 N 41-Ն)

26.15. Ավիացիոն անվտանգության կրիտիկական տեղեկատվական համակարգ՝ տեղեկատվական ռեսուրսների համալիր, որը նախատեսված է այն տեղեկատվության հավաքագրման, մշակման, պահպանման, օգտագործման, փոխանակման, տարածման կամ ոչնչացման համար, որն ավիացիոն գործունեության իրականացման ընթացքում առավել անհրաժեշտ է ավիացիոն անվտանգության ապահովման համար։

(26.15-րդ կետը լրաց. 18.01.18 N 41-Ն)

26.16. Հեղուկ պայթուցիկ նյութերի հայտնաբերման համակարգ (LEDS)՝ համակարգ, որն ունակ է տարբերակելու հեղուկ պայթուցիկ նյութերը զննման կետերում ներկայացվող հեղուկներից, աերոզոլներից և գելերից:

(26.16-րդ կետը լրաց. 18.01.18 N 41-Ն)

 

 III. ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

27. Ազգային ծրագիրը մշակված է՝

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի.

3) Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի.

4) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի.

5) «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

6) «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

7) «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

8) «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ինչպես նաև այլ օրենքների հիման վրա։

(27-րդ կետը լրաց. 26.11.09 N 1371-Ն, խմբ. 18.01.18 N 41-Ն)

27.1. Ազգային ծրագիրը մշակված է նաև՝

1) «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» 1944 թվականի դեկտեմբերի 7-ին Չիկագոյում ստորագրված կոնվենցիայի և դրա հավելվածների.

2) «Օդանավերում կատարված հանցագործությունների ու մի շարք այլ ակտերի մասին» 1963 թվականի սեպտեմբերի 14-ին Տոկիոյում ստորագրված կոնվենցիայի (Տոկիոյի կոնվենցիա).

3) «Օդանավերի անօրինական զավթումների դեմ պայքարի մասին» 1970 թվականի դեկտեմբերի 16-ին Հաագայում ստորագրված կոնվենցիայի (Հաագայի կոնվենցիա).

4) «Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ապօրինի գործողությունների դեմ պայքարի մասին» 1971 թվականի սեպտեմբերի 23-ին Մոնրեալում ստորագրված կոնվենցիային կից՝ «Միջազգային օդանավակայաններում բռնության անօրինական ձեռնարկումների դեմ պայքարելու մասին» 1988 թվականին Մոնրեալում ստորագրված արձանագրության (Մոնրեալի կոնվենցիա).

5) «Պլաստիկ պայթուցիկ նյութերի հայտնաբերման նպատակով դրանց դրոշմավորման մասին» 1991 թվականի մարտի 1-ին Մոնրեալում ստորագրված կոնվենցիայի (Մոնրեալի կոնվենցիա).

6) Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանս կազմակերպության «Անվտանգության կանոնակարգեր» N 30 փաստաթղթի հիման վրա։

(27.1-ին կետը լրաց. 18.01.18 N 41-Ն)

27.2. Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ապահովմանը վերաբերող հետևյալ կոնվենցիաներին մասնակից երկիր և դրանց միացել է՝

1) «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիա (Չիկագոյի կոնվենցիա)՝ 1993 թվականի մարտի 29-ին.

2) «Օդանավերում կատարված հանցագործությունների ու մի շարք այլ ակտերի մասին» կոնվենցիա (Տոկիոյի կոնվենցիա)՝ 1994 թվականի մարտի 29-ին.

3) «Օդանավերի անօրինական զավթումների դեմ պայքարի մասին» կոնվենցիա (Հաագայի կոնվենցիա)՝ 1994 թվականի մարտի 29-ին.

4) «Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ապօրինի գործողությունների դեմ պայքարի մասին» կոնվենցիա (Մոնրեալի կոնվենցիա) և «Միջազգային օդանավակայաններում բռնության անօրինական ձեռնարկումների դեմ պայքարի մասին» Մոնրեալի կոնվենցիային կից արձանագրություն՝ 1996 թվականի հոկտեմբերի 8-ին.

5) «Պլաստիկ պայթուցիկ նյութերի հայտնաբերման նպատակով դրանց դրոշմավորման մասին» կոնվենցիա և կից հայտարարություն՝ 2005 թվականի մարտի 21-ին.

6) Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանս կազմակերպությանը՝ 1996 թվականի դեկտեմբերի 3-ին։

(27.2-րդ կետը լրաց. 18.01.18 N 41-Ն)

27.3. Ազգային ծրագրի մշակման ընթացքում հաշվի են առնվել նաև «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» (ԻԿԱՕ) կոնվենցիայի՝

1) «Թռիչքային կանոններ» N 2.

2) «Օդանավերի շահագործում» N 6.

3) «Օդանավերի թռիչքային պիտանիություն» N 8.

4) «Ընթացակարգերի պարզեցում» N 9.

5) «Ավիացիոն էլեկտրակապ» N 10.

6) «Օդային երթևեկության սպասարկում» N 11.

7) «Ավիացիոն պատահարների և միջադեպերի քննություն» N 13.

8) «Աերոդրոմներ» N 14.

9) «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրում» N 18 հավելվածներով սահմանված և քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգությանն առնչվող չափորոշիչների դրույթները։

(27.3-րդ կետը լրաց. 18.01.18 N 41-Ն)

 

IV. ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

 

 1. ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

28. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի անվտանգության միջոցառումների իրականացման հարցերը համակարգող լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի լիազոր մարմինն է (այսուհետ` լիազոր մարմին):

(28-րդ կետը փոփ. 14.05.20 N 764-Ն)

29. Ավիացիոն անվտանգության ապահովման հարցերով` լիազոր մարմինը`

ա) պատասխանատու է ազգային ծրագրի մշակման, ներդրման, իրականացման և պահպանման, ավիացիոն անվտանգության լրացուցիչ միջոցառումների կիրառման մասին որոշումների ընդունման, ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի ուսումնական ու վերապատրաստման ծրագրերի մշակման, ներդրման և իրականացման համար, ազգային ծրագրի պահանջներին համապատասխան սահմանում է ավիացիոն անվտանգության մասով հրահանգիչների սերտիֆիկացման կարգը, պատասխանատու է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագրի մշակման, ներդրման, իրականացման և պահպանման համար, վերահսկում է օդանավակայաններում ազգային ծրագրի դրույթների կիրառման ընթացքը, ներդրված ավիացիոն անվտանգության միջոցառումների արդյունավետությունը և դրանց որակի ուսումնասիրման ու գնահատման համար իրականացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագրով նախատեսված՝ ավիացիոն անվտանգության համակարգի համալիր և թեմատիկ աուդիտներ, տեսչական գործառույթներ, փորձարկումներ, ուսումնասիրություններ ու դիտարկումներ և վերահսկում է տեսչական ստուգումների ընթացքում հայտնաբերված թերությունների ու անհամապատասխանությունների վերացումը, իսկ բացահայտված թերությունները սահմանված ժամկետներում չվերացնելու դեպքերում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ձեռնարկում է վարչական պատասխանատվության միջոցներ և կիրառում տուգանքներ.

բ) ապահովում է Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, օդանավակայանների, օդանավ շահագործողների, ազգային ծրագրի տարբեր ոլորտների համար պատասխանատու մարմինների գործողությունների փոխհամաձայնեցման միջոցառումների իրականացումը.

գ) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, օդանավակայանների, օդանավ շահագործողների, օդային երթևեկության կառավարում իրականացնող մարմինների և այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ իրականացնում է ազգային ծրագրով նախատեսված խնդիրները, ըստ անհրաժեշտության, գործնական և ժամանակակից հիմքերի հիման վրա սահմանում և իրականացնում է համապատասխան տեղեկատվության փոխանակման ընթացակարգերն օդանավակայանների կառավարիչների, օդանավ շահագործողների, օդային երթևեկության կառավարում իրականացնող մարմինների և այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ, նպատակ ունենալով աջակցելու նրանց, ավիացիոն անվտանգության հետ կապված իրենց գործունեության մեջ ռիսկերի արդյունավետ գնահատման իրականացման աշխատանքներում, կատարում է քաղաքացիական ավիացիայի համակարգում վտանգի գնահատման միջոցառումներ և արդյունքների մասին համապատասխան տեղեկատվությունը տրամադրում է պետական կառավարման այն մարմիններին և կազմակերպություններին, որոնց այդ տեղեկատվությունն անհրաժեշտ է իրենց պարտականությունների կատարման բերումով, ինչպես նաև օդանավակայանների կառավարիչներին, օդանավ շահագործողներին, օդային երթևեկության կառավարում իրականացնող մարմինների և ավիացիոն գործունեություն իրականացնող այլ կազմակերպություններին, ըստ անհրաժեշտության, տրամադրում է ազգային ծրագրի համապատասխան բաժինները և պահպանում դրանց տրամադրման վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը.

դ) համագործակցում է օտարերկրյա պետությունների համապատասխան իրավասու մարմինների հետ՝ քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրերի, ավիացիոն անվտանգության մասով, ըստ անհրաժեշտության, գաղտնի տեղեկատվության տրամադրման, ավիացիոն անվտանգության լրացուցիչ միջոցառումների կիրառման մասին օտարերկրյա պետությունների և օդանավ շահագործողների համապատասխան դիմումների դեպքերում, անօրինական միջամտության ակտերի դեպքերում համագործակցության, ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի ուսումնական և վերապատրաստման ծրագրերի մշակման, ներդրման, իրականացման, օտարերկրյա պետությունների օդանավակայաններում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումների փոխադարձ ճանաչման, օդանավում թռիչքի ընթացքում ծառայողական պարտականությունները կատարող զինված անձանց (օդային մարշալներ) ուղեկցությամբ դեպի Հայաստանի Հանրապետություն թռիչքները թույլատրելու մասին օտարերկրյա պետություններից ստացված դիմումների բավարարման կամ մերժման և ավիացիոն անվտանգության մասով տեղեկատվության փոխանակման նպատակով.

ե) քննարկում և հաստատում է միջազգային ու ներքին օդային փոխադրումներն սպասարկող օդանավակայանների, միջազգային կամ ներքին օդային փոխադրումներ իրականացնող՝ Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողների, օդային երթևեկության սպասարկումներ իրականացնող կազմակերպությունների և ավիացիոն գործունեություն իրականացնող՝ Հայաստանի Հանրապետության այն կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերը, որոնք, համաձայն Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, պետք է մշակեն և ներդնեն այդ ծրագրերը: Ավիացիոն անվտանգության ծրագրերը կարող են չհաստատվել, եթե հակասում են «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Չիկագոյի կոնվենցիայի N 17 հավելվածով սահմանված դրույթներին, իսկ օտարերկրյա օդանավ շահագործողների ավիացիոն անվտանգության ծրագրերը քննարկում և հաստատում է, եթե դրանք չեն հակասում «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Չիկագոյի կոնվենցիայի N 17 հավելվածով սահմանված դրույթներին կամ հաստատված չեն իրենց պետության լիազոր մարմնի կողմից.

զ) մասնակցում է ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին, անհրաժեշտության դեպքում վերանայում ազգային ծրագրի դրույթները, վերագնահատում անօրինական միջամտության գործողություններից հետո անվտանգության միջոցառումներն ու ընթացակարգերը և թերությունների վերացման համար ձեռնարկում անհրաժեշտ գործողություններ.

է) մշակում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից բխող՝ քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ապահովմանն ուղղված իրավական ակտերը, ավիացիոն անվտանգության մասով իրականացնում է օտարերկրյա պետություններում օդային փոխադրումներ իրականացնող՝ Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողների գործունեության ուսումնասիրություններ, ինչպես նաև օդանավ շահագործողների բազային օդանավակայաններում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումների ուսումնասիրություններ, ավիացիոն անվտանգության ապահովման խնդիրներից ելնելով՝ քննարկում և հաստատում է օդանավակայաններում նոր կառուցվող շինությունների նախագծման ու կառուցման, գոյություն ունեցող շինությունների վերակառուցման նախագծերը.

ը) Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ԻԿԱՕ) ստանդարտներով սահմանված անվտանգության պահանջների կատարման ապահովման նպատակով կոնցեսիոն պայմանագրով նախատեսված ավիացիոն ծառայությունների և ենթակառուցվածքների նկատմամբ իրականացնում է պետական վերահսկողություն.

թ) իրականացնում է քաղաքացիական ավիացիայի անվտանգությանը վերաբերող բոլոր տեսակի սպառնալիքների մասին առկա տեղեկատվության, ինչպես նաև տեղի ունեցած ավիացիոն անվտանգության կանոնների խախտումների ու միջադեպերի մասին ստացված տեղեկատվության կառավարումը, այդ թվում՝ օդանավով փոխադրման համար արգելված առարկաների և նյութերի բացահայտումների, դրանց քանակի և տեսակների մասին տեղեկատվությունների մասով։

(29-րդ կետը խմբ., լրաց. 09.02.06 N 166-Ն, 28.06.07 N 763-Ն, լրաց. 26.11.09 N 1371-Ն, 28.07.11 N 1061-Ն, 12.06.14 N 608-Ն, փոփ. 16.03.17 N 274-Ն, խմբ. 18.01.18 N 41-Ն, խմբ., փոփ. 14.05.20 N 764-Ն)

 

 2. ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆԸ

 

30. Հայաստանի Հանրապետությունում միջազգային և ներքին օդային փոխադրումներ սպասարկող յուրաքանչյուր օդանավակայան շահագործող կազմակերպություն ապահովում է ազգային ծրագրով սահմանված ավիացիոն անվտանգության միջոցառումների իրականացումը, մշակում և լիազոր մարմնի հաստատմանն է ներկայացնում օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծրագիրը: Օդանավակայաններ շահագործող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերը լիազոր մարմնի կողմից հաստատվելուց հետո, յուրաքանչյուր տարի փոփոխում և լրացնում են իրենց ավիացիոն անվտանգության ծրագրերը՝ ապահովելու համար դրանց համապատասխանությունը գործող օրենսդրությանն ու միջազգային պահանջներին և կատարված փոփոխություններն ու լրացումները ներկայացնում են լիազոր մարմնի հաստատմանը:

(30-րդ կետը լրաց. 26.11.09 N 1371-Ն, 28.07.11 N 1061-Ն, խմբ. 18.01.18 N 41-Ն)

31. Օդանավակայաններ շահագործող կազմակերպությունները, ազգային ծրագրի պահանջների համաձայն, ստեղծում են ավիացիոն անվտանգության օդանավակայանային կոմիտե, քննարկելով լիազոր մարմնի հետ, նշանակում են օդանավակայանում ավիացիոն անվտանգության գծով սերտիֆիկացված պատասխանատու աշխատող, ապահովում են օդանավակայանում նոր ստեղծվող ծառայությունների, ենթակառուցվածքների նախագծման ու կառուցման, գոյություն ունեցող ծառայությունների և ենթակառուցվածքների վերակառուցման ընթացքում ավիացիոն անվտանգության ոլորտի պահանջների կատարումը:

(31-րդ կետը լրաց. 26.11.09 N 1371-Ն, խմբ. 18.01.18 N 41-Ն)

32. Օդանավակայան շահագործող կազմակերպությունները, համաձայնեցնելով լիազորված մարմնի հետ, սահմանում են օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիները, դրանց տեղադրությունը, սահմանները և այդ գոտիներում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումները ներկայացնում են իրենց ավիացիոն անվտանգության ծրագրերում, ստեղծում են ավիացիոն անվտանգության ծառայություններ, որոնք օդանավակայաններում ապահովում են ավիացիոն անվտանգությունը և իրականացնում են ազգային ծրագրով սահմանված ավիացիոն անվտանգության միջոցառումները:

(32-րդ կետը լրաց. 12.06.14 N 608-Ն, խմբ. 18.01.18 N 41-Ն)

33. Օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծրագիրը ներառում է հետևյալ բաժինները՝

1) կազմակերպությունը.

2) օդանավակայանի նկարագիրը.

3) օդանավակայանում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումները.

4) անօրինական միջամտության գործողությունների դեպքերում պատասխան միջոցառումները.

5) կադրերի պատրաստումը.

6) որակի հսկողության միջոցառումները.

7) լրացումներ:

(33-րդ կետը լրաց., խմբ. 09.02.06 N 166-Ն, լրաց. 26.11.09 N 1371-Ն, խմբ., փոփ. 12.06.14 N 608-Ն, խմբ. 18.01.18 N 41-Ն)

33.1. «Կազմակերպությունը» բաժնում նշվում են ընդհանուր դրույթները՝

1) օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծրագրի մշակման նպատակը, իրավական հիմքերը, իրականացման միջոցները և կիրառման ոլորտները.

2) ավիացիոն անվտանգության լիազոր մարմնի գործառույթները.

3) օդանավակայանի գտնվելու վայրը և գործունեության ընդհանուր նկարագիրը.

4) օդանավակայանը կառավարող կազմակերպությունը.

5) օդանավակայանի անվտանգության կոմիտեն և նրա գործառույթները.

6) օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունը, կառուցվածքը, գործունեության նկարագիրը, ծառայության աշխատողների ընտրության, նախապատմության ստուգման, ուսուցման և աշխատանքի նշանակման կարգը.

7) օդանավակայանում գործունեություն իրականացնող պետական կառավարման մարմինների համապատասխան ստորաբաժանումների խնդիրները՝ ավիացիոն անվտանգության մասով.

8) օդանավակայանում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունները և ավիացիոն անվտանգության մասով նրանց խնդիրները.

9) ազգային և օտարերկրյա օդանավ շահագործողները, նրանց տվյալները և այն օդանավերի տեսակները, որոնք շահագործվում կամ բազավորվում են օդանավակայանում.

10) օդանավակայանի ֆիզիկական նկարագիրը` նշվում է ընդհանուր կառուցվածքը, ներկայացվում են օդանավակայանի տարածքի պլանը, օբյեկտների, վարչական շենքերի տեղամասերի նկարագիրը.

11) օդանավակայանի հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիների բաժանումը և ներօբյեկտային վերահսկողության նկարագիրը.

12) հսկիչ անցագրային կետերի տեղաբաշխումը և այդտեղ իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումների նկարագիրը.

13) ավիացիոն անվտանգության նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցների տեսակները, քանակը, կապի միջոցների տեսակները, քանակը, պահպանության ազդանշանային համակարգի առկայությունը և պահպանվող օբյեկտները, մուտքի հսկողության համակարգերը, տեսահսկման սարքավորումները և հսկողության իրականացման կարգը.

14) պահակակետերի տեղաբաշխումը, քանակը.

15) պարեկային ծառայության իրականացման կարգը և պարեկային երթուղիների նկարագիրը.

16) զինված պահպանության ենթակա օբյեկտների և պահակակետերի առկայությունը.

17) ավիացիոն անվտանգության ծառայության կողմից զինված ծառայության իրականացման կարգը.

18) ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողների՝ զենքի մասով ուսուցման կարգի նկարագիրը.

19) ավիացիոն անվտանգության ծառայության կողմից պահպանության իրականացման հերթափոխային տեղեկագրերի ձևաթղթերի նկարագիրը.

20) զննման գոտիների և զննման կետերի տեղաբաշխման նկարագիրը.

21) զննված ուղեբեռները բեռների մշակման կետից մինչև օդանավ փոխադրելու կարգը և երթուղու նկարագիրը.

22) օդանավակայանում ուղևորների հաշվառում իրականացնող ստորաբաժանման անվանումը, աշխատակարգի նկարագիրը.

23) ուղևորների հաշվառման սրահի և փոխադրման ընդունված ուղեբեռների մշակման սրահի նկարագրերը.

24) ուղևորների, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռների հաշվառման ու փոխադրման ընդունման կարգը.

25) բեռների և փոստի փոխադրման ընդունման ու գրանցման կարգը, բեռների ընդունման և մշակման տեղամասերի ու պահեստների նկարագիրը.

26) ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռների և բեռների հաշվառման համար օգտագործվող ավտոմատ ծրագրային համակարգերի անվանումները, այդ ծրագրային պարամետրերը, համացանցով ուղևորների հաշվառման կարգը, համացանց և հաշվառման ծրագրային համակարգեր անօրինական մուտքի կանխման ու կիբեր վտանգներից դրանց պաշտպանվածության միջոցառումների նկարագիրը.

27) օդանավակայանի տեղեկատվական համակարգերով մշակվող և փոխանցման նպատակով օգտագործվող ծրագրային համակարգերն անօրինական մուտքերից և կիբեր վտանգներից պաշտպանվածության միջոցառումների նկարագիրը.

28) կիբեր վտանգների և կողմնակի միջամտություններից համակարգչային տեղային ցանցի պաշտպանվածության միջոցառումների նկարագիրը.

29) սահմանային, մաքսային, ոստիկանության, սանիտարակարանտինային հսկողության տեղամասերի նկարագիրը և այդ տեղամասերում իրականացվող վերահսկողության միջոցառումների նկարագիրը.

30) ուղեբեռների մշակման տեղամասերում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումների նկարագիրը.

31) օդանավերի վերգետնյա և տեխնիկական սպասարկման տեղամասերը և այդ տեղամասերում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումների նկարագիրը.

32) վառելիքաքսուքային նյութերի և այլ պահեստների, ինչպես նաև ավտոհավաքակայանների տեղամասերի նկարագիրը և այդ տեղամասերում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումների նկարագիրը.

33) օդային երթևեկության կառավարման կենտրոնի և օբյեկտների տեղամասերի նկարագիրը և այդ օբյեկտների տեղամասերում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումների նկարագիրը.

34) բորտսննդի արտադրամասերի նկարագիրը և այդ արտադրամասերում սննդի պատրաստման և դրանք օդանավ առաքելու ընթացքում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումների նկարագիրը.

35) հոսանքի, գազի, ջրամատակարարման, օդերևութաբանական կայանների, հակահրդեհային և վթարափրկարարական կայանների, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների տեղամասերի նկարագիրը և այդ տեղամասերում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումների նկարագիրը.

36) հասարակական գոտիների, այնտեղ գտնվող օբյեկտների և այդտեղ գտնվող ավտոկանգառների նկարագիրը և դրանց անվտանգության ապահովման կարգը.

37) օդանավակայանի կառուցվածքային ստորաբաժանումների և ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատակարգը՝ նշելով հերթափոխերի քանակը և ժամերը.

38) հասարակայնության ու զանգվածային լրատվության միջոցների հետ կապը և նրանց տեղեկատվության հաղորդման կարգը.

39) ավիացիոն անվտանգության մասով տեղեկատվության ստացման և տարածման կարգը, նման տեղեկատվությանը ծանոթանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը.

40) անանուն զանգերի դեպքերում գործողությունների կարգը.

41) օդանավակայանում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումների ֆինանսավորման կարգը:

(33.1-ին կետը լրաց. 18.01.18 N 41-Ն)

33.2. «Օդանավակայանում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումները» բաժնում ներկայացվում են օդանավակայանում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումները՝

1) օդանավակայանի տարածքի, օդանավերի և օբյեկտների պահպանության կարգը.

2) մուտքի հսկողության ավտոմատացված համակարգերով, պահպանության ազդանշանային համակարգերով և տեսահսկման սարքավորումներով անվտանգության ապահովման ընթացակարգերը.

3) անցագիր ստանալու համար դիմած անձանց նախապատմության ուսումնասիրման ընթացակարգը.

4) անցագրերի տեսակները, ժամկետները, անցագրերի ձևաթղթերը.

5) անցագրեր տալու և անցագրային վերահսկողության իրականացման կարգը.

6) անցագրային տվյալների բազայի ստեղծման, կողմնակի մուտքերից անցագրային տվյալների բազայի պաշտպանության ընթացակարգերը.

7) ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների, փոստի, օդանավակայանային պիտույքների, օդանավ տարվող սննդի և մաքրման միջոցների, օդանավի անձնակազմի անդամների և նրանց ձեռքի իրերի, օդանավի նախաթռիչքային և հետթռիչքային զննման ընթացակարգերը.

8) օդային տրանսպորտով փոխադրման համար արգելված առարկաների և իրերի սպառիչ ցանկը.

9) արգելված առարկաների բացահայտման դեպքում` կատարման ենթակա գործողությունները և համապատասխան ընթացակարգը.

10) փոխադրման ընդունված, սակայն մշակման ընթացքում սխալմամբ տվյալ չվերթից հետ մնացած չուղեկցվող ուղեբեռի զննման և փոխադրման ընդունման կարգը.

11) անվտանգության հսկողություն անցած ուղևորների և նման հսկողություն չանցած ուղևորների միջև շփման բացառումն ապահովող միջոցառումները.

12) ստերիլ գոտին և ավիացիոն անվտանգության տեսանկյունից կրիտիկական հատվածների առկայությունը և այդ հատվածների կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումները.

13) թռիչքից հրաժարվելու կամ թռիչքին չներկայանալու դեպքում հաշվառում անցած և ուղեբեռը փոխադրման հանձնած ուղևորի ուղեբեռի՝ օդանավից դուրսհանման և զննման ընթացակարգը.

14) օդանավ տարվող սննդի զննման և օդանավ փոխադրման կարգը.

15) օդանավի մաքրման ժամանակ կիրառվող անվտանգության միջոցառումները.

16) ուղևորի բացակայության դեպքում ուղեբեռը բացելու միջոցով զննման իրականացման ընթացակարգը.

17) բարձրաստիճան պաշտոնատար անձանց, դիվանագետների, պաշտոնական պատվիրակությունների և նրանց ուղեկցող անձանց նկատմամբ իրականացվող ավիացիոն անվտանգության հսկողության ընթացակարգը.

18) հաշմանդամ և հիվանդ ուղևորների նկատմամբ իրականացվող ավիացիոն անվտանգության հսկողության ընթացակարգերը.

19) էլեկտրական սարքավորումների, ապակե տարաների, կենդանիների և թռչունների զննման ընթացակարգերը.

20) հղի կանանց, մանկական սայլակներում գտնվող նորածինների և մանկահասակ երեխաների զննման ընթացակարգերը.

21) կրոնական պատկանելության հանգամանքով զննումից հրաժարվող ուղևորների զննման ընթացակարգերը.

22) վտարված, կալանքի տակ գտնվող ուղևորների և նրանց ուղեկցող անձանց նկատմամբ իրականացվող ավիացիոն անվտանգության հսկողության ընթացակարգը.

23) հատուկ փոստի ուղեկցումներ և սուրհանդակային առաքումներ իրականացնող անձանց նկատմամբ կիրառվող ավիացիոն անվտանգության հսկողության ընթացակարգը.

24) հատուկ վերահսկելի գոտիների մուտքի թույլտվության դեպքերում աշխատողների, այցելուների և տրանսպորտային միջոցների զննման կարգը.

25) անմաքս առևտրի խանութներին մատակարարվող ապրանքների զննման կարգը.

26) զենքի՝ թույլատրված փոխադրման կարգը.

27) օդանավակայանի տարածքը և առանձին օբյեկտները շրջափակող պարիսպների առկայությունը, պահպանության ազդանշանային, տեսահսկման և լուսավորության սարքավորումներով դրանց կահավորվածության վիճակի նկարագիրը.

28) օդանավակայանի տարածքում հսկիչ-անցագրային կետերի քանակը, տեղաբաշխումը, մուտքի հսկողության ավտոմատացված համակարգերով, պահպանության ազդանշանային, լուսավորության, տեսահսկման և զննման սարքավորումներով դրանց կահավորվածության վիճակի նկարագիրը.

29) օդանավակայանի տարածքի և այլ օբյեկտների լուսավորության ու պահպանության ազդանշանային համակարգերով ապահովվածության աստիճանը.

30) օդանավակայանի տարածքում պահեստային դարպասների առկայությունը և դրանց կահավորվածության վիճակն ու օգտագործման կարգը.

31) վերահսկելի գոտիներ մուտքի թույլտվության դեպքերում այցելուների, ինչպես նաև կազմակերպությունների տրանսպորտային միջոցների առկայության ժամանակ անվտանգության ապահովման նպատակով իրականացվող միջոցառումները.

32) հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի թույլտվության դեպքերում աշխատողների, այցելուների, ինչպես նաև օդանավակայանի և այլ կազմակերպությունների տրանսպորտային միջոցների նկատմամբ իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումները.

33) բեռնային պահեստներից մինչև օդանավեր և օդանավերից մինչև բեռնային պահեստներ տարվող բեռների փոխադրման ընթացքում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումները.

34) բեռնային պահեստներից մինչև օդանավեր և օդանավերից մինչև բեռնային պահեստներ տարվող թանկարժեք բեռների փոխադրման ընթացքում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումները.

35) վտանգավոր բեռների սպասարկման ընթացքում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումների նկարագիրը.

36) դիվանագիտական բեռների և փոստի սպասարկման ընթացակարգերը.

37) հատուկ չվերթների անվտանգության ապահովման միջոցառումները՝ օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության մասով.

38) հասարակական գոտիներում և հանրության համար բաց տարածքների, շենքերի և շինությունների անվտանգության միջոցառումները.

39) օդանավակայանի տարածքում գործունեություն իրականացնող կազմակերպությունների տվյալները.

40) հայտնի առաքողների, հայտնի մատակարարների, գրանցված բեռնային գործակալների և դրանց ավիացիոն անվտանգության ապահովման միջոցառումների իրականացման համար պատասխանատու անձանց տվյալները.

41) զննման նպատակով օգտագործվող սարքավորումների բնութագրերը, դրանք սպասարկող կազմակերպությունը և սպասարկման կարգը.

42) անվտանգության հատուկ տեխնիկական միջոցները շահագործող և սպասարկող մասնագետներին ներկայացվող պահանջները:

(33.2-րդ կետը լրաց. 18.01.18 N 41-Ն)

33.3. «Անօրինական միջամտության գործողությունների դեպքերում պատասխան միջոցառումները» բաժնում ներկայացվում են քաղաքացիական ավիացիայի բնականոն գործունեության դեմ ուղղված անօրինական միջամտության գործողությունների դեպքում նախատեսվող հակազդման միջոցառումները, օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունների խնդիրներն անօրինական միջամտության գործողությունների դեպքերում, դրանց իրականացման կարգը, օգտագործվող ուժերն ու միջոցները և կապի միջոցների տեսակները:

(33.3-րդ կետը լրաց. 18.01.18 N 41-Ն)

33.4. «Ավիացիոն անվտանգության ոլորտի կադրերի պատրաստումը» բաժնում նկարագրվում են ավիացիոն անվտանգության մասով կադրերի ընտրության, առողջական վիճակի, նրանց նախապատմության ուսումնասիրման, ընդունման, ուսուցմանը և վերապատրաստմանը ներկայացվող չափանիշները, ավիացիոն անվտանգության ծառայությունների ու ենթակառուցվածքների աշխատողների գործնական և տեսական նախապատրաստման ձևերն ու մեթոդները, վերապատրաստման ժամկետները և սերտիֆիկացման կարգը:

(33.4-րդ կետը լրաց. 18.01.18 N 41-Ն)

33.5. «Որակի հսկողության միջոցառումները» բաժնում նկարագրվում է օդանավակայանում ավիացիոն անվտանգության ծառայության կողմից իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումների իրականացման վիճակը և դրանց համապատասխանությունը ԻԿԱՕ-ի և ազգային ծրագրով սահմանված պահանջներին:

(33.5-րդ կետը լրաց. 18.01.18 N 41-Ն)

33.6. «Լրացումներ» բաժնում ներկայացվում է այն լրացուցիչ տեղեկատվությունը, որը հնարավոր չէ ներառել հիմնական փաստաթղթում: Դրանք են՝ քարտեզները, սխեմաները, իրավական ակտերից քաղվածքները, տեխնիկական տեղեկատվությունը և այլն:

(33.6-րդ կետը լրաց. 18.01.18 N 41-Ն)

34. Օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծրագիրը պարտադիր ուսումնասիրում են օդանավակայանի բոլոր ղեկավար պաշտոնատար անձինք, ծրագրի իրականացմանը մասնակցող բոլոր աշխատողները, իսկ ծրագրի պահանջների կատարմանն անմիջականորեն մասնակցող աշխատողների համար մշակվում են տարբեր իրադրություններում գործողությունների կատարման հրահանգներ: Օդանավակայանի տարածքում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպություններին և օտարերկրյա օդանավ շահագործողներին իրենց գործունեությանը վերաբերող մասով կարող են տրամադրվել օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծրագրից առանձին հատվածներ:

(34-րդ կետը լրաց. 28.07.11 N 1061-Ն)

34.1. Օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծրագիրը պետք է ներառի Ազգային ծրագրի բոլոր պահանջները, ինչի համապատասխանության նպատակով լիազոր մարմինը պետք է կատարի պարբերաբար ուսումնասիրություններ:

(34.1-ին կետը լրաց. 28.07.11 N 1061-Ն)

35. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների գործադիր մարմինները պատասխանատվություն են կրում օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծրագրերի ներդրման ու իրականացման համար:

(35-րդ կետը փոփ. 12.06.14 N 608-Ն)

35.1. Օդանավակայան շահագործող կազմակերպությունները մշակում և լիազոր մարմնի հաստատմանն են ներկայացնում նաև օդանավակայանի ավիացիոն անվտանգության միջոցառումների որակի հսկողության ծրագիրը, օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատողների ուսուցման և վերապատրաստման ծրագիրը, օդանավակայանի արտակարգ իրավիճակների կառավարման պլանը, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, փոփոխում և լրացնում են իրենց ավիացիոն անվտանգության ծրագրերը՝ ապահովելու համար դրանց համապատասխանությունը գործող օրենսդրությանն ու միջազգային պահանջներին և կատարված փոփոխություններն ու լրացումները ներկայացնում են լիազոր մարմնի հաստատմանը։

(35.1-ին կետը լրաց. 18.01.18 N 41-Ն)

 

 3. ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՎԱՐՁԱԿԱԼՆԵՐԸ ԵՎ ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(վերնագիրը խմբ. 28.07.11 N 1061-Ն)

 

36. Օդանավակայանի վերահսկելի գոտիներում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունները պետք է մշակեն, լիազոր մարմին ներկայացնեն և ներդնեն իրենց ավիացիոն անվտանգության ծրագրերը, որոնք պետք է համապատասխանեն օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծրագրին և պարունակեն դրույթներ ավիացիոն անվտանգության մասով տվյալ կազմակերպությունների կողմից իրականացվող միջոցառումների մասին:

36.1. Օդային երթևեկության սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունները պետք է մշակեն, լիազոր մարմնի հաստատմանը ներկայացնեն և ներդնեն իրենց ավիացիոն անվտանգության ծրագրերը, որոնք պետք է համապատասխանեն Ազգային ծրագրի պահանջներին և պարունակեն դրույթներ այդ կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծառայությունների, օդային երթևեկության սպասարկման օբյեկտների պահպանության, այդ օբյեկտներում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության սահմանման, օդային երթևեկության կառավարման կենտրոններ և աշտարակներ մուտքի իրավունք ունեցող անձանց ավիացիոն անվտանգության հսկողության, ճգնաժամային իրավիճակներում օդային երթևեկության կարգավարների գործողությունների կարգի վերաբերյալ:

36.2. Ավիացիոն անվտանգության ծրագրերը պետք է պարունակեն նաև դրույթներ ավիացիոն անվտանգության ծառայության ստորաբաժանումներում աշխատանքի ընդունվելու նպատակով դիմած անձանց տարիքի, առողջության, կրթության և ընտրության կարգի, նախապատմության ստուգման, ավիացիոն անվտանգության մասով անվտանգության ծառայության աշխատողների և օդային երթևեկության կարգավարների ուսուցման, ավիացիոն անվտանգության մասով իրականացվող աշխատանքների որակի հսկողության միջոցառումների, վտանգի գնահատման, ճգնաժամային իրավիճակներում այլ ծառայությունների հետ համագործակցության վերաբերյալ:

36.3. Օդային երթևեկության սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերում պետք է սահմանվեն դրույթներ թռիչքների ղեկավարման համար օգտագործվող ավտոմատ ծրագրային համակարգերի անվտանգության, աերոնավիգացիոն տեղեկատվական ցանցերի, ալեհավաքների կամ ալեցիրների, ընդունիչ կամ հաղորդիչ կայանների պաշտպանվածության, աերոնավիգացիոն տեղեկատվական համակարգերով մշակվող և փոխանցվող տեղեկատվությունների գաղտնիության ապահովման, այդ համակարգեր անօրինական մուտքի և կեղծ տեղեկատվության տարածման կանխման, տեղեկատվության ամբողջականության խախտման, փոխանցվող տվյալների կեղծման, կապի միջոցների և օգտագործվող տեխնոլոգիաների, ինչպես նաև կարգավարական կապերի ձայնային տեղեկատվության գրանցումների և կողմնակի միջամտություններից համակարգչային տեղային ցանցի պաշտպանվածության վերաբերյալ:

36.4. Թռիչքների ղեկավարման համար օգտագործվող ավտոմատ ծրագրային համակարգերը և աերոնավիգացիոն տեղեկատվական համակարգերը պետք է լինեն առանձնացված հասարակական ցանցերից և այլ համակարգերից: Եթե այդ համակարգերի շահագործումը պահանջում է միացում այլ համակարգերի հետ, ապա այդ միացումները պետք է հասցվեն նվազագույնի:

36.5. Եթե համակարգերի առանձնացումը տեխնոլոգիապես անհնար է, ապա դրանց միացումը և հասանելիությունը պետք է գտնվեն լիազոր մարմնի հսկողության տակ, իսկ այդ համակարգերը պետք է սպասարկեն միայն տվյալ համակարգերը տրամադրող կազմակերպությունների կողմից սպասարկման իրավունք ստացած անձինք:

36.6. Օդային երթևեկության սպասարկման և թռիչքների ղեկավարման համար օգտագործվող ավտոմատ ծրագրային համակարգերն ու աերոնավիգացիոն տեղեկատվական համակարգերի անվտանգության ապահովման վիճակը պետք է սահմանված կարգով ուսումնասիրվեն լիազոր մարմնի համապատասխան մասնագետների կողմից: Ընդ որում, թռիչքների ղեկավարման և տեղեկատվական համակարգերի շահագործման անվտանգության միջոցառումները պետք է լինեն համակարգված ու համատեղելի գործող ավիացիոն անվտանգության միջոցառումների հետ:

36.7. Օդային երթևեկության սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունները թռիչքների ղեկավարման համար օգտագործվող ավտոմատ ծրագրային և աերոնավիգացիոն տեղեկատվական համակարգեր ձեռք բերելիս պետք է ապահովեն, որպեսզի այդ համակարգերի նկատմամբ կիրառվեն սարքավորումների և ծրագրերի մատակարարման շղթայի անվտանգության միջոցառումներ: Լիազոր մարմինը պետք է պահանջի շահագործողներից, որպեսզի այդպիսի համակարգեր ձեռք բերելիս նրանք հավանական մատակարարներից պահանջեն և ստանան տեղեկատվություն մատակարարման ամբողջ շղթայում կիրառվող անվտանգության միջոցառումների վերաբերյալ:

36.8. Թռիչքների ղեկավարման համար օգտագործվող ավտոմատ ծրագրային և աերոնավիգացիոն տեղեկատվական համակարգերի կառուցվածքում թույլատրված փոփոխությունների, լրացումների և սպասարկման պայմանների վերանայման ընթացքում պետք է հաշվի առնվեն դրանց անվտանգությանը ներկայացվող պահանջները:

36.9. Լիազոր մարմինը և շահագործողները պետք է ապահովեն, որպեսզի թռիչքների ղեկավարման համար օգտագործվող ավտոմատ ծրագրային և աերոնավիգացիոն տեղեկատվական համակարգերի ձեռքբերումից հետո մատակարարները չունենան մուտքի թույլտվություն դեպի այդ համակարգեր` բացառությամբ այն դեպքերի, երբ համաձայնեցնելով շահագործողների հետ, անհրաժեշտ է այդ ծրագրերում կատարել փոփոխություններ կամ լրացումներ:

36.10. Լիազոր մարմինը և օդային երթևեկության սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունները պետք է միջոցներ ձեռնարկեն կանխելու թռիչքների ղեկավարման համար օգտագործվող ավտոմատ ծրագրային համակարգեր և ավիացիոն տեղեկատվական համակարգեր չարտոնված մուտքերը:

36.11. Լիազոր մարմինը պետք է իրականացնի տեսչական ուսումնասիրություններ` գնահատելու համար օդային երթևեկության սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից կիրառվող թռիչքների ղեկավարման ավտոմատ ծրագրային համակարգերի և ավիացիոն տեղեկատվական համակարգերի անվտանգության ապահովման աստիճանը:

(գլուխը խմբ. 28.07.11 N 1061-Ն)

 

 4. ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

37. Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողները լիազոր մարմնի հաստատմանն են ներկայացնում իրենց ավիացիոն անվտանգության ծրագրերը, որոնք քննարկվում են լիազոր մարմնի կողմից՝ 30-օրյա ժամկետում: Օդանավ շահագործողների ավիացիոն անվտանգության ծրագրերը հաստատվում են լիազոր մարմնի ղեկավարի հրամանով: Օդանավ շահագործողների ավիացիոն անվտանգության ծրագրերում կատարված փոփոխություններն ու լրացումները նույնպես ներկայացվում են լիազոր մարմնի հաստատմանը։

(37-րդ կետը լրաց. 09.02.06 N 166-Ն, խմբ. 26.11.09 N 1371-Ն, 18.01.18 N 41-Ն)

37.1. Օտարերկրյա օդանավ շահագործողները չվերթների թույլտվություն տալու մասին հայտի փաթեթում լիազոր մարմին են ներկայացնում իրենց ավիացիոն անվտանգության ծրագրերը, որոնք քննարկվում և հաստատվում են լիազոր մարմնի կողմից՝ 30-օրյա ժամկետում։ օտարերկրյա օդանավ շահագործողների ավիացիոն անվտանգության ծրագրերը կարող են չհաստատվել լիազոր մարմնի կողմից, եթե հակասում են «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Չիկագոյի կոնվենցիայի N 17 հավելվածով սահմանված դրույթներին կամ հաստատված չեն իրենց պետության լիազոր մարմնի կողմից։

(37.1-ին կետը լրաց. 18.01.18 N 41-Ն)

38. Ավիաընկերության ավիացիոն անվտանգության ծրագրով սահմանվում են այն գործնական միջոցառումներն ու ընթացակարգերը, որոնք պետք է իրականացվեն օդանավ շահագործողների կողմից՝ ապահովելու համար ուղևորների, օդանավերի անձնակազմերի անդամների, վերգետնյա անձնակազմի, օդանավերի, շենքերի և շինությունների պաշտպանությունն անօրինական միջամտության գործողություններից։

(38-րդ կետը լրաց. 09.02.06 N 166-Ն, 26.11.09 N 1371-Ն, խմբ. 18.01.18 N 41-Ն)

38.1. Օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության ծրագիրը պետք է ներառի՝

1) ծրագրի նպատակները, խնդիրները և դրանց իրականացմանն ուղղված ավիաընկերության պարտականությունները.

2) անվտանգության հարցերով օդանավ շահագործողի սերտիֆիկացված պատասխանատու աշխատողի նշանակումը.

3) օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության համակարգի կառուցվածքը, ավիացիոն անվտանգության ստորաբաժանումը, նրա խնդիրները, իրավունքները և պարտականությունները.

4) օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության ծրագրի արդյունավետության բարձրացման միջոցառումները՝ ներառյալ ավիացիոն անվտանգության մասով օդանավ շահագործողի բոլոր աշխատողների ուսուցման, ավիացիոն անվտանգության ծրագրով սահմանված միջոցառումների որակի ստուգման և ծրագրի գնահատման միջոցառումները.

5) ավիացիոն անվտանգության ապահովման միջոցառումները։

(38.1-ին կետը լրաց. 18.01.18 N 41-Ն)

38.2. Ավիացիոն անվտանգության ապահովման միջոցառումները ներառում են՝

1) օդանավի անվտանգության ապահովման համար օդանավ շահագործողի և օդանավի անձնակազմի անդամների պատասխանատվությունը.

2) օդանավի պահպանության միջոցառումները, որտեղ նշվում են օդանավակայանում օդանավերի պահպանության կարգը, օդանավի կանգառներում գտնվող օդանավի նկատմամբ հսկողության կարգը, անհրաժեշտության դեպքում՝ օդանավի պահպանության ապահովման լրացուցիչ միջոցառումների կարգը.

3) պահպանության հանձնված և տասներկու ժամից ավելի կանգառում գտնվելուց հետո շահագործման ենթակա օդանավի արտաքին զննման կարգն ու մուտք գործելու և օդանավի արտաքին զննման կարգը, անվտանգության ապահովման նպատակով օդանավի նախաթռիչքային զննման ընթացակարգը.

4) օդանավի անձնակազմի անդամների և ավիացիոն (սպասարկող) անձնակազմի՝ օդանավ մուտք գործելու կարգը.

5) թռիչքի ընթացքում անվտանգության ապահովումը և անձնակազմի խցիկի պաշտպանվածությունը, օդանավում ներքին կապի առկայությունը.

6) ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի զննման ընթացակարգերը.

7) ուղևորների կողմից, այդ թվում՝ տարանցիկ ուղևորների՝ օդանավի վայրէջքից հետո օդանավի ուղևորասրահներում թողնված առարկաների և իրերի հայտնաբերմանն ուղղված ընթացակարգերը.

8) ուղևորների գրանցված ուղեբեռների, այդ թվում՝ տարանցիկ և տրանսֆեր ուղևորների գրանցված ուղեբեռների պատկանելության ճշտման ընթացակարգերը.

9) օդանավի բեռնային խցիկներում փոխադրվող ուղեբեռների, բեռների, փոստի, ինչպես նաև օդանավ տարված սննդի, օդանավային պիտույքների անվտանգության ապահովման ընթացակարգերը.

10) օդանավով փոխադրման ընդունված զենքի և ռազմամթերքի ձևակերպման ու փոխադրման կարգը.

11) օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողների, օդանավակայանում օդանավ շահագործողի ներկայացուցիչների, ոստիկանության ծառայողների և օդանավի անձնակազմի անդամների պարտականությունները՝ զենքի ու ռազմամթերքի ձևակերպման և փոխադրման ժամանակ.

12) օդանավի ուղևորասրահներում և բեռնային խցիկներում զենքի ու ռազմամթերքի թույլատրված փոխադրման ժամանակ իրականացվող անվտանգության ապահովման միջոցառումները.

13) զենք կրելու իրավունք ունեցող անձանց օդանավ մուտք գործելու կարգը.

14) անվտանգության ապահովման միջոցառումները` հատուկ բեռների և փոստի, սուրհանդակային և շտապ առաքումների, ինչպես նաև զինվորական կարգախմբերի (պահակախմբերի) ուղեկցման ժամանակ.

15) քրեական և վարչական պատասխանատվության ենթարկված ուղևորների փոխադրման կարգը.

16) անկարգապահ ուղևորների հետ վարվելու կարգը.

17) օդային տրանսպորտով փոխադրման համար վտանգավոր բեռների՝ օդանավով փոխադրման կարգը.

18) արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում դրանց կանխման և հակազդման պլանների մշակումը, որոնք պետք է ներառեն՝

ա) արտակարգ իրավիճակների առաջացման դեպքերում օդանավի անձնակազմի անդամներին ու բորտուղեկցորդներին՝ իրենց մասով անվտանգության ապահովման միջոցառումներին ուսուցման կարգը,

բ) օդանավի թռիչքի ընթացքում օդանավը զավթելու, դիվերսիայի և պայթյունի սպառնալիքի դեպքերում կիրառվող ընթացակարգերը,

գ) օդանավի թռիչքի ընթացքում օդանավում կասկածելի առարկաների ենթադրյալ կամ իրական առկայության մասին տեղեկատվության դեպքերում կիրառվող ընթացակարգերը և նման դեպքերում օդանավի հրամանատարի, օդանավի անձնակազմի անդամների ու բորտուղեկցորդների գործողությունների կարգը,

դ) անօրինական միջամտության գործողությունների դեպքում օդանավի հրամանատարի, օդանավի անձնակազմի անդամների և բորտուղեկցորդների գործողությունների կարգը։

(38.2-րդ կետը լրաց. 18.01.18 N 41-Ն)

 

 5. ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐՆ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

 

39. Ավիացիոն անվտանգության ապահովման համար` իրենց վերաբերող մասով գործառույթներ են իրականացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը, Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:

(39-րդ կետը փոփ. 12.06.14 N 608-Ն, փոփ. 14.05.20 N 764-Ն)

40. Ավիացիոն անվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության գործառույթներն են`

ա) ազգային ծրագրով սահմանված անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը,

բ) պետական և օդանավակայանային մակարդակով այլ շահագրգիռ մարմինների հետ համատեղ քաղաքացիական ավիացիայի գործունեության դեմ ուղղված անօրինական միջամտության գործողությունների հակազդման միջոցառումների կազմակերպումը և անցկացումը,

գ) Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ արտակարգ իրավիճակներում գործելու համար միջոցառումների պլանների մշակումը` օդանավի առևանգմանը, դիվերսիային, պայթյունի վտանգին կամ այլ վտանգների, գետնի վրա հարձակումներին ու զանգվածային անկարգություններին հակազդման և դրանց նկատմամբ հսկողության սահմանման նպատակով,

դ) այնպիսի պատասխան միջոցառումների իրականացումը, որոնք ներառում են (սակայն չեն սահմանափակվում) ահաբեկիչների դեմ պայքարի, զենքի կիրառմամբ միջամտության, պատանդների վերցման ժամանակ բանակցություններ վարող, պայթուցիկ սարքեր հայտնաբերող և չեզոքացնող խմբերի օգտագործումը,

ե) օպերատիվ շտաբի աշխատանքների կազմակերպումն ու ղեկավարումը, հատուկ ստորաբաժանումների ուժերով անմիջականորեն քաղաքացիական ավիացիայի գործունեությանն անօրինական միջամտության գործողություններին հակազդման միջոցառումներին մասնակցությունը,

զ) քաղաքացիական ավիացիայի գործունեությանն անօրինական միջամտության գործողությունների սպառնալիքների հակազդման ու կանխման միջոցառումների մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկույցներ և խորհրդատվական տեղեկություններ ներկայացնելը,

է) քաղաքացիական ավիացիայի դեմ ուղղված ահաբեկչական ակտերի և դրանց սպառնալիքների մասին տեղեկատվության հավաքումը, գնահատումն ու տրամադրումը համապատասխան մարմիններին, ինչպես նաև օդանավակայան շահագործող ընկերությունների գործադիր մարմիններ դրանց պատճառների և պայմանների վերացման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը,

ը) համապատասխան աշխատողների ծանոթացումն ավիացիոն անվտանգության ոլորտի գործընթացներին և ընթացակարգերին` իրենց վերաբերող մասով,

թ) քաղաքացիական ավիացիայի գործունեության դեմ անօրինական միջամտության գործողությունների դեպքերի քննությանն իր իրավասության սահմաններում մասնակցությունը:

(40-րդ կետը լրաց. 12.06.14 N 608-Ն, փոփ. 14.05.20 N 764-Ն)

41. Ավիացիոն անվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության ոստիկանության գործառույթներն են`

ա) օդանավակայանի տարածքում կատարված, կատարվող, նախապատրաստվող հանցագործությունների հայտնաբերումը, բացահայտումը, կանխումը, խափանումը, հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերումը և ձերբակալումը, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելիս օդանավակայանների հսկվող գոտիներ, այդ թվում` օդանավ անարգել մուտք գործելը` դրանց մասին իրազեկելով օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությանը,

բ) օդանավակայանի հասարակական օգտագործման սրահներում, ավտոկանգառներում և օդանավակայանի շրջագծին հարող տարածքներում հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովումը՝ պարեկային ծառայության իրականացման միջոցով,

գ) ստերիլ և հատուկ վերահսկելի գոտիներին հարող տարածքներում գտնվող աշխատասենյակներից իրավախախտումների կանխման և խափանման նպատակով տեսադիտման սարքավորումների միջոցով ստերիլ գոտում ուղևորների սպասարկման գործընթացի դիտարկումների իրականացումը, ինչպես նաև իրավախախտման դեպքի առկայության պարագայում ստերիլ գոտի անարգել մուտք գործելը և անհետաձգելի միջոցառումների իրականացումը,

դ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ արտակարգ իրավիճակներում գործելու համար միջոցառումների պլանավորումը` օդանավի զավթմանը և առևանգմանը, դիվերսիայի, պայթյունի վտանգին կամ այլ վտանգների, գետնի վրա հարձակումներին ու զանգվածային անկարգություններին հակազդելու և դրանց նկատմամբ հսկողություն սահմանելու նպատակով,

ե) քաղաքացիական ավիացիայի դեմ ուղղված ահաբեկչական ակտերի և դրանց սպառնալիքների մասին տեղեկատվության հավաքումը, գնահատումը և տրամադրումը համապատասխան մարմիններին, ինչպես նաև օդանավակայան շահագործող ընկերությունների գործադիր մարմիններ դրանց պատճառների և պայմանների վերացման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը,

զ) ավիացիոն անվտանգության ոլորտի գործընթացներին և ընթացակարգերին համապատասխան աշխատողներին ուսուցանելը` իրենց վերաբերող մասով,

է) իր իրավասության սահմաններում քաղաքացիական ավիացիայի գործունեության նկատմամբ անօրինական միջամտության գործողությունների դեպքերի քննությունը:

(41-րդ կետը լրաց. 12.06.14 N 608-Ն, խմբ. 18.01.18 N 41-Ն, փոփ. 14.05.20 N 764-Ն)

42. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կազմակերպում է`

ա) նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից ազգային ծրագրով սահմանված նորմերի, կանոնների և ընթացակարգերի կատարումը,

բ) հակաօդային պաշտպանության և ռազմական ավիացիայի ստորաբաժանումների համագործակցությունը քաղաքացիական ավիացիայի գործունեության դեմ անօրինական միջամտության գործողությունների կանխման միջոցառումների իրականացման ընթացքում:

43. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մասնակցում է`

ա) քաղաքացիական ավիացիայի գործունեության դեմ անօրինական միջամտության գործողությունների հարցերով օպերատիվ շտաբի աշխատանքներին,

բ) օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցությամբ կատարված անօրինական միջամտության գործողությունների դեմ իրականացվող պատասխան միջոցառումներին` իրենց վերաբերող մասով,

գ) նշված իրադրությունները կարգավորող արտաքին քաղաքականության հարցերի մշակման գործառույթների իրականացմանը,

դ) ազգային ծրագրով սահմանված ավիացիոն անվտանգության միջոցառումների իրականացման ժամանակ Հայաստանի Հանրապետության կողմից անհրաժեշտ դիվանագիտական գործառույթների իրականացմանը:

43.1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթներն են`

ա) մեթոդական և գործնական օգնության ցուցաբերում արտակարգ իրավիճակներում գործելու միջոցառումների պլանների մշակմանը,

բ) մասնակցություն քաղաքացիական ավիացիայի գործունեության դեմ անօրինական միջամտության գործողությունների հարցերով օպերատիվ շտաբի աշխատանքներին,

գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համատեղ արտակարգ իրավիճակներում գործելու համար միջոցառումների պլանների մշակումը և պլանավորումը` օդանավի առևանգմանը, դիվերսիային, պայթյունի վտանգին կամ այլ վտանգների, գետնի վրա հարձակումներին ու զանգվածային անկարգություններին հակազդման և դրանց նկատմամբ հսկողության սահմանման նպատակով։

(43.1-ին կետը լրաց. 12.06.14 N 608-Ն, փոփ. 14.05.20 N 764-Ն)

 

 V. ՀԱՄԱՁԱՅՆԵՑՈՒՄ ԵՎ ԿԱՊ

 

1. ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

44. Ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողովի խնդիրներն են`

ա) քաղաքացիական ավիացիայի անվտանգության բնագավառում պետական քաղաքականության հիմնադրույթների մշակումը,

բ) ավիացիոն անվտանգության ապահովման աշխատանքները կանոնակարգող իրավական ակտերի նախագծերի մշակումը,

գ) քաղաքացիական ավիացիայի գործունեության ուսումնասիրությունն ու վերլուծությունը` ավիացիոն անվտանգությանը վերաբերող մասով:

45. Ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը և լիազորությունները սահմանվում են հանձնաժողովի կանոնադրությամբ, որը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

 

 2. ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԱՅԻՆ ԿՈՄԻՏԵՆ

 

46. Ավիացիոն անվտանգության օդանավակայանային կոմիտեն ստեղծվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի յուրաքանչյուր օդանավակայանում:

47. Ավիացիոն անվտանգության օդանավակայանային կոմիտեի խնդիրներն են`

ա) ազգային ծրագրով սահմանված ավիացիոն անվտանգության նորմերի, կանոնների և ընթացակարգերի կատարման միջոցառումների իրականացումը,

բ) օդանավակայանի կարևորագույն օբյեկտների, այդ թվում` խոցելի կետերի ցանկի կազմումը և այդ կետերի անվտանգության ապահովման վիճակի պարբերաբար ստուգումը,

գ) ելնելով սպառնալիքի տեսակից և աստիճանից` համարժեք անվտանգության միջոցառումների իրականացումը` ինչպես սովորական պայմաններում, այնպես էլ ռեալ սպառնալիքի ու արտակարգ իրավիճակների դեպքերում,

դ) գլխավոր վարչությանը տեղեկատվություն տալն օդանավակայանում ավիացիոն անվտանգության ապահովման համար իրականացվող միջոցառումների, ինչպես նաև օդանավակայանի ավիացիոն անվտանգության ապահովմանն ուղղված այն խնդիրների մասին, որոնք օդանավակայան շահագործող ընկերության գործադիր մարմնի իրավասության սահմաններում չեն կարող լուծվել,

ե) ավիացիոն անվտանգության համակարգի աշխատողների ուսուցման կազմակերպումը և գործնական պատրաստականության անհրաժեշտ մակարդակի ապահովումը:

48. Ավիացիոն անվտանգության օդանավակայանային կոմիտեի կազմը, լիազորությունները և աշխատակարգը սահմանվում են նրա կանոնադրությամբ, որը հաստատում է օդանավակայան շահագործող ընկերության գործադիր մարմինը:

(48-րդ կետը լրաց. 09.02.06 N 166-Ն)

 

 3. ԿԱՊԸ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ

 

49. Ավիացիոն անվտանգության ապահովման ոլորտում միջազգային համագործակցությունն իրականացվում է գործող միջազգային իրավական փաստաթղթերի համաձայն և նպատակ ունի կատարելագործելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գործունեությանն առնչվող անօրինական միջամտության գործողությունների դեմ պայքարի մեթոդներն ու միջոցները, բարելավելու անօրինական միջամտության գործողությունների կարգավորման ժամանակ այլ պետությունների համապատասխան մարմինների հետ համագործակցությունը, ուսումնասիրելու և օգտագործելու օդանավերի զավթման կանխման` արտասահմանյան համապատասխան ծառայությունների փորձը, կանխելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի անվտանգությանն ուղղված այլ հանցավոր արարքները:

50. Ավիացիոն անվտանգության ոլորտում միջազգային համագործակցությունը պլանավորում և աշխատանքները համակարգում է լիազոր մարմինը:

(50-րդ կետը փոփ. 14.05.20 N 764-Ն)

51. Ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով բազմակողմանի միջազգային համագործակցությունն իրականացվում է Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության միջոցով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի դրույթներին ծանոթացնելու և օտարերկրյա պետությունների հետ քաղաքացիական ավիացիայի անվտանգության ազգային ծրագրի մասով համագործակցության մասին օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների և օտարերկրյա օդանավ շահագործողների հարցումները պետք է տրվեն լիազոր մարմնի անունով: Ազգային ծրագրի որոշակի բաժինների կամ գլուխների մասին տեղեկատվության տրամադրման մասին որոշումն ընդունում է լիազոր մարմնի ղեկավարը: Տեղեկատվությունը փոխանցվում է դիմող կողմին լիազոր մարմնի միջոցով:

(51-րդ կետը լրաց. 26.11.09 N 1371-Ն, 28.07.11 N 1061-Ն)

51.1. Լիազոր մարմնի միջոցով է իրականացվում նաև դեպի Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ չվերթներ իրականացնող օտարերկրյա օդանավերում զինված ուղեկցողների առկայության, որոշակի չվերթի կամ չվերթների նկատմամբ անվտանգության հատուկ միջոցառումների կիրառման, կոնկրետ չվերթների նկատմամբ անվտանգության անհետաձգելի միջոցառումների կիրառման անհրաժեշտության և ավիացիոն անվտանգությանն սպառնալիքի մասով այլ երկրների հետ տեղեկատվության փոխանակումների իրականացման աշխատանքները:

(51.1-ին կետը լրաց. 26.11.09 N 1371-Ն)

51.2. Դեպի Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ չվերթներ իրականացնող օտարերկրյա օդանավերում զինված ուղեկցողների առկայության, որոշակի չվերթի կամ չվերթների նկատմամբ անվտանգության հատուկ միջոցառումների ձեռնարկման, կոնկրետ չվերթների նկատմամբ անվտանգության անհետաձգելի միջոցառումների կիրառման անհրաժեշտության և ավիացիոն անվտանգությանն սպառնալիքի մասին տեղեկատվության առկայության դեպքերում անվտանգության համարժեք միջոցառումների կիրառման վերաբերյալ որոշումները համատեղ ընդունում են լիազոր մարմնի ղեկավարը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնի ղեկավարը:

(51.2-րդ կետը լրաց. 26.11.09 N 1371-Ն)

51.3. Դեպի Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ չվերթներ իրականացնող օտարերկրյա օդանավերում զինված ուղեկցողների թույլտվության կամ մերժման, որոշակի չվերթի կամ չվերթների նկատմամբ անվտանգության հատուկ միջոցառումների ձեռնարկման, կոնկրետ չվերթների նկատմամբ անվտանգության անհետաձգելի միջոցառումների կիրառման մասին որոշման, ավիացիոն անվտանգությանն սպառնալիքի մասով այլ երկրների հետ տեղեկատվության փոխանակումների իրականացման, ավիացիոն անվտանգության սպառնալիքի մասով օտարերկրյա օդանավերի չվերթների, այլ երկրների օդանավակայանների աշխատանքին և կարևոր օբյեկտներին սպառնալիքի վերաբերյալ ունեցած տեղեկատվության տրամադրումը համապատասխան երկրներին իրականացվում է լիազոր մարմնի միջոցով:

(51.3-րդ կետը լրաց. 26.11.09 N 1371-Ն)

52. Ավիացիոն անվտանգության ոլորտում օտարերկրյա պետությունների հետ երկկողմանի համագործակցությունն իրականացվում է օդային հաղորդակցության մասին միջազգային պայմանագրերի հիման վրա:

53. Երկկողմանի համագործակցությունը կազմակերպում է լիազոր մարմինը:

(53-րդ կետը փոփ. 14.05.20 N 764-Ն)

54. Օտարերկրյա պետությունների համապատասխան մարմինների հետ օդային հաղորդակցության մասին երկկողմանի համագործակցության պայմանագրերի կնքման դեպքում անհրաժեշտ է համաձայնության գալ հետևյալ հարցերում`

ա) օդային հաղորդակցության մասին պայմանագրում ավիացիոն անվտանգության վերաբերյալ դրույթների ներառում.

բ) քաղաքացիական ավիացիայի գործունեությանն առնչվող անօրինական միջամտության գործողությունների դեմ պայքարի մասին համաձայնագրի կնքում:

55. Օդային հաղորդակցության մասին համաձայնագրին կից արձանագրության մեջ արտացոլվում են հետևյալ հարցերը`

ա) կապերի հաստատում` նշելով պաշտոնատար անձանց հասցեները, հեռախոսի ու ֆաքսի համարները, օդագնացության ամրագրված հեռահաղորդակցության հասցեն (AFTN),

բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ծրագրի առանձին մասերի տրամադրում օտարերկրյա պետություններին, ինչպես նաև օդանավ շահագործողների մասին տեղեկատվության փոխանակում,

գ) ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատողների պատրաստումը կարող է իրականացվել նաև օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններում, անհրաժեշտության դեպքում կարող է իրականացվել նաև ուսումնական ծրագրերի փոխանակում,

դ) քաղաքացիական ավիացիայի գործունեության մեջ տեղ գտած անօրինական միջամտության գործողությունների դեմ պայքարի, դրա կանխման հետ կապված տեղեկատվության և փորձի փոխանակում, այդ թվում` փոխադարձ ծանոթացում միջազգային օդանավակայաններում կիրառվող անվտանգության միջոցներին,

ե) անօրինական միջամտության գործողություններին հակազդման ընթացքում առաջացող իրավական հարցերի կարգավորում,

զ) պայմանավորվածություն կողմերի տարածքում անօրինական միջամտության ենթարկված օդանավին վայրէջքի հնարավորություն տալու մասին,

է) օդանավի և ուղևորի վերադարձման սկզբունքը,

ը) իրավական օգնության ցուցաբերում անօրինական միջամտության գործողություն կատարած հանցագործների քննության և պատասխանատվության ենթարկման դեպքում,

թ) օտարերկրյա իրավասու մարմնի խնդրանքով` քրեական պատասխանատվության ենթարկման նպատակով հանցագործներին վերադարձնելու միջոցների ձեռնարկում,

ժ) հանցագործությունների կանխման նպատակով ուժի գործադրում և օդանավի նկատմամբ հսկողության վերականգնում,

ժա) սպառնալիքի ուժեղացման դեպքում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավերում և օտարերկրյա օդանավերում պայթուցիկ նյութերի կամ սարքերի տեղադրման մասին ազդանշանի ստացման ժամանակ իրականացվող գործողությունների ընթացակարգը,

ժբ) օդանավում պայթուցիկ նյութերի կամ սարքերի հայտնաբերման ընթացակարգը,

ժգ) օդանավակայաններում ուղևորների, օդանավի անձնակազմի անդամների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների, փոստի և օդանավային պիտույքների զննման համար օգտագործվող տեխնիկական միջոցների մասին տեղեկատվության փոխանակում:

(55-րդ կետը խմբ. 09.02.06 N 166-Ն)

56. Ավիացիոն անվտանգության ապահովման համար ձեռնարկվող միջոցների արդյունավետության բարձրացման նպատակով լիազոր մարմինը կազմակերպում է քաղաքացիական ավիացիայի գործունեության մեջ տեղ գտած անօրինական միջամտության գործողությունների փաստերի հետ կապված միջադեպերի կամ դրա սպառնալիքի մասին տեղեկատվության հավաքումը և տարածումը, ինչպես նաև, ելնելով տեղեկատվության բնույթից և գաղտնիության աստիճանից, միջոցներ է ձեռնարկում` այն լայն տարածումից պաշտպանելու համար:

(56-րդ կետը փոփ. 14.05.20 N 764-Ն)

57. Քաղաքացիական ավիացիայի գործունեության դեմ ուղղված անօրինական միջամտության գործողությունների դեպքում տեղեկատվության փոխանցման համար անհատույց օգտագործվում են ինչպես օդանավակայանի, այնպես էլ օդանավ շահագործողների, Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կապի միջոցները: Նշված կապի միջոցներն առաջնահերթ կարգով հատկացվում են գլխավոր վարչության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան պաշտոնատար անձանց:

(57-րդ կետը փոփ. 14.05.20 N 764-Ն)

58. Քաղաքացիական ավիացիայի գործունեության դեմ ուղղված անօրինական միջամտության գործողությունների մասին տեղեկատվության և դրա փոխանցման կարգը սահմանում է լիազոր մարմինը:

(58-րդ կետը փոփ. 14.05.20 N 764-Ն)

59. Անօրինական միջամտության ենթարկված օդանավի մասին ամբողջ տեղեկատվությունը և ավիացիոն անվտանգության կազմակերպչական միջոցառումներ իրականացնելու մասին որոշումը հաղորդվում են ենթադրվող վայրէջքի օդանավակայանին և օդանավի թռիչքի երթուղին ընդգրկող պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներին ու օդանավակայանների տնօրինությանը: Այդ տեղեկատվությունը պարբերաբար լրացվում է թռիչքի ընթացքում և օդանավում առկա իրադրության փոփոխման դեպքերում:

60. Հայաստանի Հանրապետության տարածքում անօրինական միջամտության ենթարկված օտարերկրյա օդանավի վայրէջքի մասին անհապաղ պետք է հայտնել`

ա) բոլոր շահագրգիռ կազմակերպություններին և պաշտոնատար անձանց,

բ) այն պետությանը, որտեղ գրանցված է օդանավը,

գ) այն պետությանը, որը շահագործում է օդանավը,

դ) այն պետությանը, որի քաղաքացիները զոհվել կամ ստացել են մարմնական վնասվածքներ,

ե) այն պետությանը, որի քաղաքացիները պահվում են որպես պատանդներ,

զ) այն պետությանը, որի քաղաքացիները գտնվում են օդանավում (եթե դրա մասին հայտնի է):

61. Օդանավի զավթման կամ անօրինական միջամտության այլ կարգի գործողության մասին անհապաղ տեղեկացվում է Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպությանը:

(61-րդ կետը լրաց. 09.02.06 N 166-Ն)

 

 4. ԿԱՊԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ

 

62. Հայաստանի Հանրապետությունը քաղաքացիական ավիացիայի համակարգի ավիացիոն անվտանգության ոլորտում միջազգային համագործակցությունն իրականացնում է ԻԿԱՕ-ի, Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանս (ԵԿԱԿ), Եվրոկոնտրոլ միջազգային կազմակերպություններին անդամակցության աշխատանքներին, ինչպես նաև ավիացիոն ոլորտի այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում: Ավիացիոն անվտանգության ոլորտում միջազգային համագործակցությունն իրականացվում է հետևյալ հիմնական ոլորտներում՝

1) ըստ անհրաժեշտության, մասնակցում է ավիացիոն անվտանգությանն առնչվող միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանը.

2) առաջարկություններ է ներկայացնում ավիացիոն անվտանգությանն առնչվող միջազգային պայմանագրերի բարելավելման նպատակով.

3) ըստ անհրաժեշտության, մասնակցություն է ունենում ԻԿԱՕ-ի մարմինների (խորհուրդների, հանձնաժողովների, փորձագետների խմբերի) աշխատանքներին, որոնց խնդիրները ներառում են ավիացիոն անվտանգության ապահովման հարցեր.

4) ուսումնասիրում և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում ներդնում է ավիացիոն անվտանգության ոլորտում միջազգային փորձը:

(62-րդ կետը խմբ. 14.05.20 N 764-Ն)

63. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում ավիացիոն անվտանգության հարցերով կոորդինացիոն կենտրոնը հանդիսանում է լիազոր մարմնի կենտրոնական կարգավարական ծառայությունը, որի միջոցով Հայաստանի Հանրապետությունն այլ պետություններին և ԻԿԱՕ-ին պետք է ուղարկի անօրինական միջամտության ակտերի մասին գրավոր ծանուցումները, ԻԿԱՕ «Անվտանգության ղեկավար ձեռնարկ» 8973 փաստաթղթի 42-րդ հավելվածով սահմանված ծանուցման ձևին համապատասխան:

(63-րդ կետը խմբ. 14.05.20 N 764-Ն)

 

 VI. ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ, ՕԴԱՆԱՎԵՐԻ, ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

 1. ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ ԵՎ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ ԳՈՏԻՆԵՐՆ ՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

(վերնագիրը խմբ. 18.01.18 N 41-Ն)

 

64. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների տարածքները բաժանվում են հետևյալ գոտիների՝

1) հատուկ վերահսկելի գոտիներ.

2) վերահսկելի գոտիներ.

3) ընդհանուր օգտագործման տարածքներ։

(64-րդ կետը խմբ. 12.06.14 N 608-Ն, 18.01.18 N 41-Ն)

64.1. Օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտին ընդգրկում է օդանավակայանի այն տարածքները և (կամ) կառույցները, որտեղ մուտքը սահմանափակ է և վերահսկվում է օդանավերի թռիչքների ու ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով։

(64.1-ին կետը լրաց. 12.06.14 N 608-Ն)

64.2. Օդանավակայանների վերահսկելի գոտին ընդգրկում է օդանավակայանի աշխատանքային հրապարակները, դրանց հարակից այն տարածքներն ու շինությունները, որոնք առանձնացված են օդանավակայանի հատուկ վերահսկելի գոտուց, սակայն այդ տարածքներում սահմանված է անցագրային վերահսկողություն, և դրանց մուտքը վերահսկվում է։

(64.2-րդ կետը լրաց. 12.06.14 N 608-Ն)

64.3. Ընդհանուր օգտագործման տարածքներում հասարակական կարգը և հասարակական անվտանգությունն ապահովվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից։

Օդանավակայանների ընդհանուր օգտագործման տարածքները տարանջատվում և սահմանվում են օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծրագրի մաս հանդիսացող օդանավակայանի հատակագծում՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության օդանավակայանային բաժինների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

(64.3-րդ կետը լրաց. 18.01.18 N 41-Ն, խմբ. 14.05.20 N 764-Ն)

64.4. Ընդհանուր օգտագործման տարածքներում օդանավակայանի համալիրների և այլ օդանավակայանների շենքերից առնվազն 30 մետր լայնությամբ պետք է ստեղծվեն անվտանգության գոտիներ, որտեղ տրանսպորտային միջոցների կարճատև կայանումը թույլատրվում է միայն ուղևորների նստեցման/իջեցման և նրանց ուղեբեռների բարձման/բեռնաթափման համար:

(64.4-րդ կետը լրաց. 14.05.20 N 764-Ն)

64.5. Ընդհանուր օգտագործման տարածքների անվտանգության գոտիներում արգելվում է տրանսպորտային միջոցների կայանումը՝ բացառությամբ այն տրանսպորտային միջոցների, որոնք ներգրավված են օդանավակայանների, օբյեկտների, այլ ենթակառուցվածքների և ինժեներական հաղորդակցությունների պահպանման, շահագործման ու վերանորոգման աշխատանքներում: Անօրինական միջամտության գործողություններից պաշտպանելու նպատակով այդ աշխատանքները պետք է իրականացվեն օդանավակայանների ու դրանց ենթակառուցվածքների պաշտպանությունն իրականացնող ստորաբաժանումների աշխատողների հսկողության ներքո:

(64.5-րդ կետը լրաց. 14.05.20 N 764-Ն)

64.6. Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներն օդանավակայանների ընդհանուր օգտագործման տարածքներում անվտանգության միջոցառումներն իրականացնում են օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների հետ համագործակցության պայմաններում: Ընդհանուր օգտագործման տարածքներում ապահովվող անվտանգության միջոցառումները պետք է իրականացվեն իրավասու մարմինների կողմից կատարված ռիսկերի գնահատման արդյունքներին համապատասխան և ուղղված լինեն ռիսկի նվազեցմանն ու անօրինական միջամտության հնարավոր գործողությունների կանխմանը՝ օդանավակայաններում ուղևորների և այցելուների նկատմամբ հսկողության և դիտարկումների, օդանավակայանների ընդհանուր օգտագործման և հարակից տարածքներում՝ ներառյալ օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների վերահսկողության տակ չգտնվող տարածքներում պարեկության, օդանավակայանային համալիրների մուտքերի մոտ անձանց և նրանց հետ եղած իրերի զննման իրականացման միջոցով:

(64.6-րդ կետը լրաց. 14.05.20 N 764-Ն)

64.7. Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից օդանավակայանների ընդհանուր օգտագործման տարածքներում քաղաքացիների անվտանգությունը և հասարակական կարգի պահպանությունն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգերի պահանջներին համապատասխան և իրավասու են օդանավակայանների ընդհանուր օգտագործման տարածքներում իրականացնել քաղաքացիների անձնական խուզարկություններ, նրանց մոտ գտնվող առարկաների իրերի զննումներ, ինչպես նաև նրանց տրանսպորտային միջոցների զննումներ այն դեպքերում, երբ կան հավաստի տվյալներ կամ հիմնավոր կասկածներ այն մասին, որ այդ քաղաքացիներն իրենց մոտ ունեն զենք, փամփուշտներ, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքավորումներ, թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեգործուն) նյութեր, դրանց պրեկուրսորներ, խիստ ներգործող, թունավոր կամ ռադիոակտիվ նյութեր:

(64.7-րդ կետը լրաց. 14.05.20 N 764-Ն)

64.8. Օդանավակայանների ընդհանուր օգտագործման տարածքներում Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների ծառայողները նշված առարկաները, իրերը և նյութերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերցնում կամ առգրավում են, եթե բացակայում են դրանք կրելու և պահելու օրինական հիմքերը:

(64.8-րդ կետը լրաց. 14.05.20 N 764-Ն)

65. Օդանավակայանների համալիրների, օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիների նկատմամբ հսկողությունն ապահովվում է օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների կողմից՝ ապահովելով՝

ա) անցագրային և ներօբյեկտային վերահսկողություն,

բ) օդանավերի և օբյեկտների պահպանության կազմակերպում ու իրականացում,

գ) դեպի հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի դեպքում անձանց և տրանսպորտային միջոցների ավիացիոն անվտանգության հսկողության իրականացում,

դ) տեսահսկման իրականացում՝ ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով։

(65-րդ կետը խմբ. 12.06.14 N 608-Ն)

65.1. Օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներում առանձնացվում են ավիացիոն անվտանգության տեսանկյունից առավել ռիսկային տեղամասերը, որտեղ բացի մուտքի վերահսկողությունից կիրառվում են նաև ավիացիոն անվտանգության ապահովման այլ միջոցառումներ։ Այդպիսի տեղամասեր են հանդիսանում ուղևորների զննման կետից մինչև օդանավ ընկած հատվածը, որը համարվում է ստերիլ գոտի, պաշտոնական պատվիրակությունների և բարձրակարգ սպասարկման սրահների վերահսկման ենթակա տեղամասերը, ժամանման սրահները, անմաքս առևտրի խանութների տարածքները, աերոդրոմի տարածքը, կառամատույցները, ուղեբեռների զննման և տեսակավորման տեղամասերը, այն տարածքները, որտեղ մինչև օդանավ բարձելը գտնվում են զննված ուղեբեռները, օդանավերի սպասարկման տեղամասերը, բեռնային համալիրները և պահեստները, այդ թվում՝ վառելիքաքսուքային նյութերի պահեստները, ավիասննդի արտադրամասերը, փոստի տեսակավորման և օդանավերի մաքրման տեղամասերը։

(65.1-ին կետը լրաց. 12.06.14 N 608-Ն)

66. Այն տարածքները, որոնք գտնվում են օդանավակայանների սահմաններից դուրս և գլխավոր վարչության կողմից կարող են սահմանվել որպես սահմանափակ մուտքի գոտիներ, հետևյալն են`

ա) տարածքներ, որտեղ տեղակայված են ռադիոլոկացիոն սարքավորումներ,

բ) տարածքներ, որտեղ տեղակայված են նավիգացիոն սարքավորումներ,

գ) վառելիքաքսուքային նյութերի պահեստավորման տարածքներ,

դ) բեռնային պահեստներ,

ե) սննդի արտադրամասեր,

զ) նյութատեխնիկական մատակարարման պահեստներ,

է) խմելու ջրի ջրամբարներ,

ը) ավտոհավաքակայաններ:

 

 2. ՀԱՏՈՒԿ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ ԵՎ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ ԳՈՏԻՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

67. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիների պահպանությունն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի N 940-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում օդանավերի և օբյեկտների պահպանության կարգի:

(67-րդ կետը խմբ. 09.02.06 N 166-Ն)

68. Սահմանափակ մուտքի գոտի հանդիսացող յուրաքանչյուր տարածք օդանավակայանի վերահսկելի գոտուց և օդանավակայանին հարող տարածքներից առանձնացվում է համապատասխան պահպանական պարսպապատնեշով:

(68-րդ կետը փոփ. 12.06.14 N 608-Ն)

69. Օդանավակայանի սահմանափակ մուտքի գոտիներ և օդանավակայանի սահմաններից դուրս տեղակայված սահմանափակ մուտքի գոտիներ մուտքը (ելքը) վերահսկվում է անցագրային համակարգի հաստատման և իրականացման միջոցով, իսկ պահպանվում է պահպանության ազդանշանային համակարգերի ներդրման ու կիրառման կամ պահակակետային ծառայության իրականացման միջոցով: Օդանավակայան շահագործող ընկերության գործադիր մարմինը պատասխանատու է սահմանափակ մուտքի գոտիներում անցագրային վերահսկողության, պահպանության կազմակերպման և իրականացման համար:

70. Օդանավակայանի տարածքը, այդ թվում` ուղղությունային և վայրէջքային փարոսների աշխատանքային տեղամասերը, օդային երթևեկությունը կառավարող օբյեկտները, ռադիոտեխնիկական և լուսատեխնիկական սարքավորումները, վառելիքաքսանյութերի պահեստները, առևտրային պահեստները, փոստային-բեռնային բաժանմունքները, սննդի արտադրամասերը` իրենց ամբողջ երկայնքով, պետք է ցանկապատված լինեն և ունենան զգուշացնող ցուցանակներ հսկվող գոտի անցնելու արգելքի մասին:

71. Օդանավակայանի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում, վառելիքաքսուքային նյութերի պահեստներում, սննդի արտադրամասերում և բեռնային պահեստներում սահմանվում է անցագրային վերահսկողություն: Այդ նպատակով ցանկապատված տարածքի մուտքերում սարքավորվում են հսկիչ-անցագրային կետեր: Անցագրային վերահսկողություն է սահմանվում նաև տրանսպորտային միջոցների մուտքի (ելքի) նկատմամբ:

72. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում անցագրային վերահսկողության կարգը սահմանվում է գլխավոր վարչության կողմից:

73. Օդանավակայանների սահմանափակ մուտքի գոտիների հսկիչ-անցագրային կետերը սարքավորվում են մեխանիկական դարպասներով, ուղեփակոցով, բեռների զննման համար նախատեսված հրապարակներով և տեսախցիկներով: Աշխատողների ելքի և մուտքի հսկման համար գործում են անցագրային հսկման ավտոմատացված համակարգեր, տեսախցիկներ և պտուտակադռներ:

74. Օդանավակայանի տարածքի և այնտեղ տեղաբաշխված առանձին օբյեկտների նկատմամբ հսկողությունը պետք է իրականացվի օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության կողմից, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև շահագործողների ավիացիոն անվտանգության ծառայությունների կողմից:

75. Օդանավակայանի տարածքում գտնվող կարևոր օբյեկտները պետք է պահպանվեն պահպանության ազդանշանային համակարգերի, պահակակետերի, պարեկային կարգախմբի և տեսահսկման սարքավորումների միջոցով, անհրաժեշտության դեպքում կարող է իրականացվել նաև զինված պահպանություն։ Օդանավակայանի տարածքի պահպանության նպատակով տարածքը շրջափակող պարիսպները պետք է ապահովվեն լուսավորության սարքավորումներով և կահավորվեն պահպանության ազդանշանային համակարգերով, իսկ պարսպի ամբողջ երկայնքով պետք է կառուցվեն ճանապարհներ։ Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում պահպանության ենթակա կարևոր օբյեկտների ցանկը հաստատում է լիազոր մարմինը։

(75-րդ կետը խմբ. 12.06.14 N 608-Ն)

75.1. Օդային երթևեկության կառավարման կենտրոններում և օբյեկտներում սահմանվում է անցագրային վերահսկողություն։ Աշխատողների և այցելուների մուտքն օդային երթևեկության կառավարման կենտրոններ թույլատրվում է միայն նրանց զննումից հետո։

(75.1-ին կետը լրաց. 12.06.14 N 608-Ն)

76. Երեկոյան ժամերին և գիշերվա ընթացքում օդանավերի, օբյեկտների և հսկիչ-անցագրային կետերի բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով դրանք պետք է ապահովվեն լուսավորության միջոցներով:

 

 3. ՄՈՒՏՔԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

77. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի իրավունք ունեն՝

ա) սահմանված կարգով հաշվառվում անցած և զննված ուղևորները,

բ) հատուկ վերահսկելի գոտու մուտքի սահմանված ձևի անցագիր ունեցող օդանավի անձնակազմի անդամները, օդանավակայանային ծառայությունների և օդանավակայանի տարածքում գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատողները` հսկիչ-անցագրային կետերում անցագրերի նույնականացման և զննման կետում սահմանված կարգով ավիացիոն անվտանգության սահմանված ընթացակարգերն անցնելուց հետո։

(77-րդ կետը խմբ. 12.06.14 N 608-Ն)

78. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում անցագրային և ներօբյեկտային վերահսկողությունն իրականացվում է օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների կողմից:

Հայաստանի Հանրապետության օդանավակայանների հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիներում անցագրային և ներօբյեկտային վերահսկողությունն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1142-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության կարգի:

(78-րդ կետը փոփ., լրաց. 09.02.06 N 166-Ն)

79. Օդանավակայանի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի անցագրեր հատկացնում է տվյալ օդանավակայանի գործադիր մարմինը, որը, օդանավակայանի հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիներ մուտքի մշտական կամ ժամանակավոր անցագրեր հատկացնելիս, Հայաստանի Հանրապետության ոստիկանության` օդանավակայանի գծային բաժնի միջոցով ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը հարցում է կատարում անցագրի ստացման հայտում նշված անձանց վերաբերյալ քրեական պատասխանատվության ենթարկված լինելու մասին տվյալների ստացման համար: Նշված հարցումները կատարվում են առնվազն յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ:

(79-րդ կետը խմբ. 28.06.07 N 763-Ն, փոփ. 14.05.20 N 764-Ն)

80. Գլխավոր վարչության կողմից Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործող ընկերությունների (ավիաընկերություն) օդանավի անձնակազմի անդամներին, բորտուղեկցորդներին և ինժեներատեխնիկական անձնակազմին հատկացվում են թռիչքային անցագրեր:

81. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների կառավարում իրականացնող ընկերությունների գործադիր մարմինները պատասխանատու են սահմանափակ մուտքի գոտիներ մուտքի (ելքի) նկատմամբ վերահսկողության, սահմանափակ մուտքի գոտիները սահմանափակող պաշտպանիչ պարիսպների վիճակի, հսկիչ-անցագրային կետերի որոշման, կահավորման և անխափան աշխատանքի համար:

 

 4. ԱՆՁԱՆՑ ՄՈՒՏՔԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

82. Ուղևորներին թույլատրվում է մուտք գործել օդանավակայանների հատուկ վերահսկելի (ստերիլ) գոտի, ուղևորային փաստաթղթերը ներկայացնելուց հետո։ Ուղևորային փաստաթղթերն են՝ ուղևորի անձնագիրը, Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայականը, փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը կամ քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը և հաշվառումից հետո ուղևորին տրված օդանավ նստեցման կտրոնը։

(82-րդ կետը խմբ. 12.06.14 N 608-Ն)

83. Օդանավի անձնակազմի անդամների մուտքը (ելքը) օդանավակայանների սահմանափակ մուտքի գոտիներ (գոտիներից) իրականացվում է թռիչքային անցագրերով:

84. Օդանավակայանների սահմանափակ մուտքի գոտիներ անցագրեր տվող պատասխանատու մարմինները և նրանց պաշտոնատար անձինք պարտավոր են ստուգել հայտատուի կողմից ներկայացված սահմանափակ մուտքի գոտիներ անցագրեր ստանալու թույլտվության մասին բոլոր հայտերը` անցագրի հատկացման հիմքերի վավերականությունը պարզելու նպատակով:

85. Յուրաքանչյուր անցագիր պետք է ներառի հետևյալ տվյալները`

ա) անունը, ազգանունը, պաշտոնը.

բ) լուսանկարը.

գ) անցագրի գործողության ժամկետը.

դ) սահմանափակ մուտքի գոտիների նշագրումը.

ե) անցագիր հատկացնող կազմակերպության կնիքը.

զ) անցագիր հատկացնող կազմակերպության պատասխանատու անձի ստորագրությունը:

Բոլոր աշխատողները, նախքան անցագրեր ստանալը, օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների կողմից իրազեկվում են տվյալ օդանավակայանում կիրառվող ավիացիոն անվտանգության կանոնների, այն է` մուտքի հսկողության, օդանավակայանների և օդանավերի պահպանության, անցագրային և ներօբյեկտային վերահսկողության, ուղևորների անվտանգության ապահովման նպատակով իրականացվող ավիացիոն անվտանգության հսկողության միջոցառումների մասին:

(85-րդ կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

85.1. Հաշվի առնելով քաղաքացիական ավիացիայի գործունեության յուրահատուկ բնույթը և հնարավոր սպառնալիքները` օդանավակայանների գործադիր մարմինները, նախքան անձանց օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ առանց ուղեկցման մուտքի թույլտվության անցագրի տրամադրումը, թեկնածուի համաձայնությամբ, պետք է համապատասխան լիազոր մարմինների միջոցով իրականացնեն թեկնածուների կենսագրության և նախապատմության ուսումնասիրություններ՝ անձի ինքնության և նրա նախապատմության հաստատման համար, այդ թվում՝ ապահովեն նաև քրեական պատասխանատվության ենթարկման մասին տեղեկությունների ստուգում: Այդպիսի ստուգումները պետք է իրականացվեն շարունակական հիմունքներով, որպեսզի համոզվեն, որ տվյալ անձը համապատասխանում է պահանջվող չափանիշներին։ Անվտանգության ապահովման նպատակներից ելնելով՝ տվյալների ստուգումը պետք է իրականացվի յուրաքանչյուր անգամ, երբ տվյալ անձն օդանավակայանի հատուկ վերահսկելի գոտիներ առանց ուղեկցման մուտքի թույլտվություն է ստանում։

Ստուգումների բացասական արդյունքների դեպքերում անձանց՝ օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ առանց ուղեկցման մուտքի անցագիր չի տրամադրվում:

Օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ առանց ուղեկցման մուտքի անցագրեր չեն տրամադրվում նաև այնպիսի անձանց, որոնք ունեն օրգանական (ներառյալ սիմպտոմատիկ), հոգեկան խանգարումներ, շիզոֆրենիա, տրամադրության (աֆեկտիվ) խանգարումներ, մտավոր հետամնացություն, հոգեկան և վարքային խանգարումներ, որոնք կարող են առաջանալ հոգեակտիվ նյութերի գործածման հետևանքով, տառապում են թմրամոլությամբ, օգտագործել կամ օգտագործում են թմրանյութեր և քիմիական նյութեր կամ գրանցված են նարկոլոգիական դիսպանսերում:

(85.1-ին կետը լրաց. 26.11.09 N 1371-Ն, խմբ. 14.05.20 N 764-Ն)

85.2. Նախապատմության ուսումնասիրությունները պետք է պարունակեն հետևյալ ընդհանուր չափանիշները`

1) թեկնածուի (դիմողի) ինքնության ճշտում և օդանավակայանի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ առանց ուղեկցման աշխատելու կարողության ստուգումը.

2) նախորդ 5 տարիների ընթացքում թեկնածուի բնակվելու վայրի, աշխատանքի կամ ուսման վայրի տվյալների ստուգումը.

3) նախորդ հինգ տարիների ընթացքում աշխատանքային գործունեությունը, այդ թվում՝ աշխատաժամանակի մեկ ամսվանից ավելի ժամանակահատվածի ընդհատումների ստուգումը.

4) թեկնածուի բնակության վայրի, ընտանեկան դրության, դատվածության կամ քրեական պատասխանատվության մասին տեղեկությունների ստուգումը: Նախապատմության ուսումնասիրությունները պետք է կրկնվեն 5 տարին չգերազանցող կանոնավոր ժամանակահատվածներում:

Պետք է իրականացվեն նաև օդանավակայանի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ առանց ուղեկցման մուտքի թույլտվության համար դիմած օտարերկրյա քաղաքացիների նախապատմության ստուգումներ, որը պետք է պարունակի օտարերկրացու դատվածության կամ քրեական պատասխանատվության մասին տեղեկությունների ստուգումները:

Զննող օպերատորների, հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի հսկողություն, անցագրերի նույնականացում, օդանավերի զննումներ, անցագրերի պատրաստման և տրման գործառույթներ, ավիացիոն անվտանգության ծառայության ղեկավարների գործառույթներ իրականացնող անձանց նախապատմության ստուգումները բացի սույն կետում նշված պայմաններից, պետք է իրականացվեն նաև ահաբեկչական խմբավորումների, նրանց հետ կապի կամ մասնակցության վերաբերյալ տվյալների ստուգումներ։

(85.2-րդ կետը լրաց. 26.11.09 N 1371-Ն, խմբ. 14.05.20 N 764-Ն)

85.3. Օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիների մուտքի թույլտվության համար անցագրեր չեն տրվում այն անձանց, որոնք դատապարտվել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածներով` 104-106, 110-114, 116, 118, 123-124,131-132,1321-133, 137-144, 146-147,1544, 162, 165-166, 168, 175-181,182,184-185, 187-188, 1881-203, 205, 206, 208-210, 215-217, 2171-225, 2251, 226, 233-239, 241, 246-247, 250-263, 266-269, 2691, 270, 272-280, 299, 300, 3001-3002, 301-3011, 302-311, 3111-3112, 312-317, 319, 321-322, 324-327, 329-330, 331-332, 3321-3322, 333-334, 3341, 335-341, 343, 348-352, 354-359, 361-362, 365-369, 371, 373-376, 378-386, 388-389, 392-397, եթե այդ անձանց դատվածություններն օրենքով սահմանված կարգով չեն հանվել կամ մարվել:

(85.3-րդ կետը լրաց. 26.11.09 N 1371-Ն)

85.4. Բացառիկ հանգամանքներում լիազոր մարմինը կարող է թույլատրել, որ նախկինում դատվածության կամ քրեական պատասխանատվության ենթարկված անձին տրվի օդանավակայանների հատուկ գոտիների մուտքի թույլտվություն, եթե տվյալ անձի դատվածությունն օրենքով սահմանված կարգով հանվել կամ մարվել է:

(85.4-րդ կետը լրաց. 26.11.09 N 1371-Ն, փոփ. 18.01.18 N 41-Ն)

85.5. Եթե հնարավոր չէ ճշտել թեկնածուի (դիմողի) ինքնությունը, նախկին աշխատանքային փորձը, դատվածության կամ քրեական պատասխանատվության մասին տվյալները, ապա անձը համարվում է անցագիր կրելու չհամապատասխանող:

(85.5-րդ կետը լրաց. 26.11.09 N 1371-Ն)

85.6. Նախապատմության ուսումնասիրությունները պետք է իրականացվեն համապատասխան լիազոր մարմնի վերահսկողության պայմաններում:

(85.6-րդ կետը լրաց. 26.11.09 N 1371-Ն)

 

 5. ՄՈՒՏՔԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ

 

86. Օդանավակայանների սահմանափակ մուտքի գոտիներ տրանսպորտային միջոցների մուտքն իրականացվում է համապատասխան անցագրերով:

87. Տրանսպորտային միջոցի անցագիրը պետք է մշտապես փակցված լինի դրա տեսանելի մասում և ներառի հետևյալ տվյալները`

ա) տրանսպորտային միջոցի հաշվառման համարը,

բ) տրանսպորտային միջոցի պատկանելությունը,

գ) անցագրի գործողության ժամկետը,

դ) թույլատրված սահմանափակ մուտքի գոտիները:

87.1. Օդանավակայանների սահմանափակ մուտքի գոտիներ տրանսպորտային միջոցների մուտքի դեպքում ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով սահմանափակ մուտքի գոտու հսկիչ անցագրային կետում պետք է իրականացվեն տրանսպորտային միջոցների զննումներ: Զննման ենթակա են`

ա) դռների գրպանիկները, սրահի պահախցիկը, արևիկների հետնամասերը,

բ) առջևի նստատեղերի հետևի գրպանները, նստատեղերի տակերը և ոտնափոսերը,

գ) բեռնախցիկը,

դ) անվադողերի հարակից վայրերը,

ե) շարժիչի հատվածը:

Տրանսպորտային միջոցների համապատասխան տեղամասերի զննումից հետո դրա մասին գրառում է կատարվում անցագրային կետի մատյանում:

(87.1-ին կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

88. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն գործունեություն իրականացնող յուրաքանչյուր իրավաբանական անձ պարտավոր է իրեն պատկանող տրանսպորտային միջոցների վարորդներին ապահովել սահմանափակ մուտքի գոտիներում տրանսպորտային միջոցը վարելու թույլտվությամբ, ինչպես նաև` հրահանգավորել հատուկ վերահսկելի գոտում սահմանված անվտանգության միջոցառումների պահպանման ու տրանսպորտային միջոցների շահագործման կարգի մասին:

 

 6. ՕԴԱՆԱՎԸ

 

89. Օդանավերը շահագործողները պատասխանատու են իրենց օդանավերի անվտանգության համար:

90. Այն ժամանակահատվածում, երբ օդանավը չի շահագործվում և չի սպասարկվում, դրա դռները պետք է լինեն փակված, իսկ ուղևորներին նստեցնելու սարքավորումները (սանդուղքներ, շարժասանդուղքներ և այլն)` հավաքված:

91. Օդանավը մշտապես պետք է գտնվի անձնակազմի, ինժեներատեխնիկական ծառայության ներկայացուցիչների կամ ավիացիոն անվտանգության ծառայության պահպանության ներքո: Տասներկու ժամից ավելի կանգառում գտնվելուց հետո շահագործման ենթակա օդանավերը պարտադիր կարգով պետք է ենթարկվեն նախաթռիչքային զննման:

(91-րդ կետը լրաց. 09.02.06 N 166-Ն)

92. Օդանավի թռիչքից առաջ ավիացիոն անվտանգության հսկողության ստորաբաժանման աշխատողներն օդանավի անձնակազմի անդամի և օդանավ շահագործողի ինժեներատեխնիկական անձնակազմի ներկայացուցչի հետ համատեղ իրականացնում են օդանավի նախաթռիչքային զննում, որից հետո նրանց կողմից զննման արդյունքների մասին զեկուցում են օդանավի հրամանատարին, որն իրականացված զննման մասին նշումներ է կատարում օդանավի գրքում և օպերատիվ տեխնիկական սպասարկման քարտ-կարգագրի «զննում» սյունակում: Օդանավի նախաթռիչքային զննման կարգը սահմանում է լիազոր մարմինը:

(92-րդ կետը խմբ. 28.06.07 N 763-Ն, փոփ. 14.05.20 N 764-Ն)

92.1. Տասներկու ժամից ավելի կանգառում գտնվելուց հետո շահագործման ենթակա օդանավերը պետք է ավիացիոն անվտանգության հսկողության ստորաբաժանման աշխատողների կողմից ենթարկվեն մակերեսային կամ մանրամասն նախաթռիչքային զննման: Մակերեսային զննման ընթացքում իրականացվում է օդանավի, ուղևորասրահների և բեռնախցերի դիտողական զննում, իսկ մանրամասն զննումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության 2005 թվականի օգոստոսի 1-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավերի զննման կանոնները հաստատելու մասին» N 102-Ն հրամանին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում գտնվող օտարերկրյա օդանավերը զննվում են տվյալ օդանավերի անձնակազմերի կողմից:

(92.1-ին կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

92.2. Օտարերկրյա օդանավերի զննման միջոցառումների որակի հսկողության նպատակով տեսչական ստուգումների կարող են ենթարկվել նաև տարանցիկ կանգառներ իրականացրած օդանավերը: Նման դեպքերում կիրառվում են օդանավի դիտողական զննման ընթացակարգեր, որոնց ժամանակ իրականացվում են ուղևորասրահում ուղևորների նստատեղերի վերևների բեռնախցիկների, ուղևորասրահների պահարանների, օդանավի զուգարանների, աղբամանների, նստատեղերի գրպանների, դրանց տակերի և օդանավի անձնակազմի խցիկի զննում:

(92.2-րդ կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

92.3. Տրանզիտ կանգառներ իրականացրած օտարերկրյա օդանավերի անձնակազմերի կողմից իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումների նկատմամբ վերահսկողություն է իրականացնում լիազոր մարմինը:

(92.3-րդ կետը լրաց. 28.06.07 N 763-Ն, փոփ. 14.05.20 N 764-Ն)

93. Օդանավակայանում օդանավի վերջին կանգառի ժամանակ այն հանձնվում է օդանավակայանի կամ շահագործողի ավիացիոն անվտանգության ծառայություն` պահպանության` համապատասխան գրանցում կատարելով ընդունման-հանձնման մատյանում:

94. Օդանավն անձնակազմին հանձնվում է միայն անձնակազմի անդամի ներկայությամբ, որն ընդունում է օդանավը` ընդունման մասին գրառում կատարելով ընդունման-հանձնման մատյանում:

95. Եթե առկա են բավարար հիմքեր` կասկածելու, որ օդանավը կարող է դառնալ անօրինական միջամտության գործողությունների օբյեկտ, ապա`

ա) դրա մասին տեղեկացվում է շահագործողին, ազգային անվտանգության և ոստիկանության մարմիններին.

բ) կատարվում է օդանավի զննում.

գ) իրականացվում է օդանավի կայանատեղի ուժեղացված պահպանություն, ձեռնարկվում են հետևյալ լրացուցիչ միջոցները`

փակվում և կնքվում են օդանավի մուտքի դռները, բեռնային և վթարային մուտքերի դռնակները,

օդանավերի վրա տեղադրվում են հատուկ հակաառևանգման փակվող սարքեր,

իրականացվում է օդանավի պահպանություն` ավիացիոն անվտանգության ծառայության պահակակետերի կամ պարեկային կարգախմբի միջոցով:

96. Եթե առկա են բավարար հիմքեր` կասկածելու, որ օդանավը կարող է ենթարկվել հարձակման` գետնի վրա, ապա`

ա) դրա մասին հնարավորինս շուտ տեղեկացվում է օդանավակայանի իրավասու մարմիններին.

բ) ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ` օդանավի անվտանգության ապահովման համար` համաձայն օդանավակայաններում արտակարգ իրավիճակներում գործող պլանների:

 

 7. ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ԱՌԱՎԵԼ ԿԱՐԵՎՈՐ ՕԲՅԵԿՏՆԵՐ

 

97. Օդանավակայանների տարածքում առկա նավիգացիոն սարքավորումները և օբյեկտները պետք է մշտապես գտնվեն պահպանության ներքո: Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայություններն իրականացնում են օդանավակայանների պահպանությունը: Անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության օդային երթևեկության սպասարկում իրականացնող ընկերությունն իր ուժերով կազմակերպում է օդային երթևեկության կառավարման ու սպասարկման օբյեկտների պահպանությունը:

Ազգային ծրագրի իմաստով օդային երթևեկության կառավարման ու սպասարկման օբյեկտներ են`

ա) «Իրտիշ» ռադիոլոկացիոն համակարգը.

բ) օդային երթևեկության կառավարման ավտոմատ համակարգը.

գ) 85օ- մոտակա առբերող ռադիոփարոսը.

դ) 80 - վայրիջման ռադիոփարոսը.

ե) 80 - ուղեբեր ռադիոփարոսը.

զ) 75 - ավտոմատ ռադիոուղևորոշիչը.

է) մեկնարկային դիսպետչերական կետը.

ը) ավիադիսպետչերական կետը:

98. «Զվարթնոց» օդանավակայանի տարածքից դուրս գտնվող և պահպանության ենթակա նավիգացիոն կարևորագույն միջոցներ և օբյեկտներ են`

ա) մայրուղային ռադիոլոկացիոն համակարգը.

բ) հեռավոր առբերող ռադիոփարոսը.

գ) 265օ- առանձին առբերող ռադիոկայանը.

դ) «Երևան» առանձին առբերող ռադիոկայանը.

ե) «Սևան» առանձին առբերող ռադիոկայանը.

զ) «Անդրանիկ» առանձին առբերող ռադիոկայանը.

է) «Մռավյան» վերահաղորդիչ ռադիոկայանը.

ը) «Մեղրի» առանձին առբերող ռադիոկայանը.

թ) «Սիսիան» առանձին առբերող ռադիոկայանը:

99. «Շիրակ» օդանավակայանի տարածքում ավիացիոն անվտանգության ծառայության պահպանության ներքո պետք է գտնվեն հետևյալ կարևորագույն նավիգացիոն միջոցները և օբյեկտները`

ա) 19օ- մոտակա առբերող ռադիոփարոսը.

բ) հրամանատարական դիսպետչերական կետը.

գ) դիսպետչերական ռադիոռադարը.

դ) վայրիջման ռադիոփարոսը.

ե) ուղեբեր ռադիոփարոսը.

զ) ավիադիսպետչերական կետը:

100. «Շիրակ» օդանավակայանի տարածքից դուրս գտնվող և պահպանության ենթակա նավիգացիոն կարևորագույն միջոց և օբյեկտ է 19օ-հեռավոր առբերող ռադիոփարոսը:

101. «Ստեփանավան» օդանավակայանի տարածքում ավիացիոն անվտանգության ծառայության պահպանության ներքո պետք է գտնվեն հետևյալ կարևորագույն նավիգացիոն միջոցները և օբյեկտները`

ա) հրամանատարական դիսպետչերական կետը.

բ) դիսպետչերական ռադիոռադարը.

գ) ավտոմատ ռադիոուղևորոշիչը:

102. «Ստեփանավան» օդանավակայանի տարածքից դուրս գտնվող և պահպանության ենթակա նավիգացիոն կարևորագույն միջոցներ և օբյեկտներ են`

ա) 306օ- հեռավոր առբերող ռադիոփարոսը.

բ) 306օ- մոտակա առբերող ռադիոփարոսը:

 

8. ՓՈՔՐ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԲՆԱԿԱՆՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 (բաժին լրաց. 26.11.09 N 1371-Ն)

 

102.1. Հայաստանի Հանրապետությունում փոքր ավիացիայի բնականոն գործունեության ապահովման նպատակով անհրաժեշտ է ապահովել ավիացիոն անվտանգության հետևյալ միջոցառումները`

ա) ավիացիոն անվտանգության ծրագրերի մշակում,

բ) փոքր ավիացիայի օդանավակայաններում, աերոդրոմներում, թռիչքադաշտերի տարածքներում դրանց կառավարիչների կամ սեփականատերերի կողմից կազմակերպվում է օդանավերի, ավիացիոն գործունեության համար անհրաժեշտ շենքերի, շինությունների, պահեստարանների, այդ թվում` վառելիքաքսուքային նյութերի պահեստների պահպանության կազմակերպում ու իրականացում,

բ) փոքր օդանավակայաններում, աերոդրոմներում, թռիչքադաշտերի տարածքներում կողմնակի անձանց, կենդանիների մուտքը կանխելու նպատակով դրանց կառավարիչների կամ սեփականատերերի կողմից պետք է ներդրվի և կիրառվի անցագրային վերահսկողության համակարգ,

դ) ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի (բեռների, փոստի) զննման աշխատանքների, այդ թվում` օդանավի նախաթռիչքային զննման կազմակերպում ու իրականացում` թռիչքադաշտերում թռիչքադաշտի սեփականատիրոջ կամ կառավարչի ուժերով կամ օդանավի անձնակազմի անդամների կողմից.

ե) օդանավակայաններում տարածքի, օդանավերի, ավիացիոն գործունեության համար անհրաժեշտ շենքերի, շինությունների, պահեստարանների, այդ թվում` վառելիքաքսուքային նյութերի պահեստների պահպանության նպատակով կառավարիչների կամ սեփականատերերի կողմից ավիացիոն անվտանգության (պահպանության) խմբի ստեղծում, զննման խմբի (առնվազն 2 մարդ) ստեղծում, կադրերի հավաքագրում և ուսուցման կազմակերպում, անհրաժեշտ գույքի և զննման սարքավորումների ձեռքբերում ու տեղադրում (հնարավորության սահմաններում՝ առնվազն ձեռքի մետաղափնտրիչ).

զ) արտակարգ իրավիճակներում գործելու միջոցառումների պլանների մշակում (վթարափրկարարական աշխատանքների և անօրինական միջամտության ակտերի դեպքում կանխման ու հակազդման).

է) օդանավերի թռիչքների կամ վայրեջքների իրականացման ժամանակ հակահրդեհային անվտանգության միջոցառումների ապահովում (պայմանագրային հիմունքներով մոտակա հրշեջ-փրկարարական ծառայության միջոցով):

 

9. ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՎԱՃԱՌՎԵԼԻՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

(բաժինը լրաց. 26.11.09 N 1371-Ն)

 

102.2. Օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ տարվող բոլոր ապրանքները (օրինակ՝ անմաքս առևտրի խանութներում վաճառվող ապրանքները, լրագրերը), որոնք նախատեսված են այդ գոտիներում կամ օդանավերում վաճառելու կամ տարածելու համար, ենթակա են ավիացիոն անվտանգության հսկողության՝ այդ գոտիներ որևէ արգելված առարկայի ներկրումը կանխելու համար:

102.3. Օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում վաճառվելուց կամ առաքվելուց առաջ ապրանքները պետք է`

ա) զննվեն և ներկրվեն անվտանգության սահմանափակ գոտի որպես հայտնի պաշարներ՝ հայտնի մատակարարողների կողմից,

բ) զննվեն և ներկրվեն որպես ոչ հայտնի պաշարներ:

102.4. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների անմաքս առևտրի խանութներ ապրանքներ մատակարարող կազմակերպություններին հայտնի մատակարար է ճանաչում լիազոր մարմինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով։

(102.4-րդ կետը խմբ. 12.06.14 N 608-Ն)

102.5. Հայտնի մատակարարողը պետք է`

ա) նշանակի մեկ կամ ավելի անձանց, որոնք պատասխանատու կլինեն ընկերությունում պահանջվող անվտանգության հսկողության իրականացման, կիրառման և վերահսկման համար,

բ) պաշտպանի անօրինական միջամտությունից բեռների պաշարների պատրաստման, հավաքման և ուղարկման ժամանակ,

գ) կանխի անօրինական մուտքն իրենց օբյեկտների կամ պահեստարանների տարածքներ,

դ) ապահովի, եթե ընկերությունը գտնվում է օդանավակայանից դուրս, որպեսզի բոլոր պաշարներն օդանավակայան տեղափոխվեն կողպված կամ կնքված ավտոմեքենաներով,

5) ապահովի, որպեսզի պաշարների մշակումը և գործածումը կատարվի պատշաճ կերպով հավաքագրված և վարժված աշխատողների կողմից:

102.6. Օդանավակայանի գործադիր մարմինը պետք է ստուգի հայտնի մատակարարողների կողմից անվտանգության միջոցառումների կատարումն առնվազն յուրաքանչյուր տարին մեկ անգամ, անմիջականորեն կամ լիազոր մարմնի միջոցով:

 

10. ԿԻԲԵՐՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

(բաժինը լրաց. 14.05.20 N 764-Ն)

 

102.7. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգի օգտագործվող տեղեկատվական տեխնոլոգիաները և ծրագրային համակարգերը քաղաքացիական ավիացիայի արդյունավետ կառավարման, ավիացիոն անվտանգության ապահովման և անխափան արտադրական գործունեության ապահովման անբաժանելի մասն են կազմում։

102.8. Քաղաքացիական ավիացիայի արդյունավետ, անվտանգ և հուսալի շահագործումը մեծապես կախված է ավիացիոն տեղեկատվական համակարգերի անվտանգությունից և քաղաքացիական ավիացիայի ոլորտում օգտագործվող տվյալների փոխանցման ուղիների պաշտպանությունից: Կիբերհանցագործությունների պայմաններում ավիացիոն համակարգերի անվտանգությունն ու հուսալիությունն ապահովվում են՝ հաշվի առնելով ռիսկերի գնահատման արդյունքների հիման վրա սահմանված և քաղաքացիական ավիացիայի ոլորտում օգտագործվող կարևորագույն ծրագրային, տեղեկատվական, հաղորդակցման և տվյալների փոխանցման համակարգերի գաղտնիության, ամբողջականության և հասանելիության պաշտպանության միջոցները:

102.9. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում տեղեկատվական համակարգը համարվում է հույժ կարևորության, եթե այն պարունակում է, կամ այդ համակարգում օգտագործվում են գաղտնի կամ անձնական տվյալներ և (կամ) ակտիվներ, կամ առանց դրանց անհնար է անվտանգ թռիչքների իրականացումը և ավիացիոն գործունեության կազմակերպումը։ Բոլոր հույժ կարևորության տեղեկատվական համակարգերը պետք է դասակարգվեն որակի հսկողության միջոցառումների արդյունքների հիման վրա։

102.10. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգի կազմակերպությունները՝ օդանավակայանները, օդանավ շահագործողները, օդային երթևեկության կառավարում իրականացնող ծառայությունները, կապի, վերգետնյա սպասարկումներ, օդանավերի տեխնիկական սպասարկումներ, հեռակառավարվող թռչող սարքերի ծառայություններ մատուցող կազմակերպությունները պետք է ունենան լրացուցիչ ծրագրային ապահովում և սարքավորումներ՝ հույժ կարևորություն ունեցող տեղեկատվության համակարգերի և դրանց տվյալների պաշտպանության համար։

102.11. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգի հույժ կարևորություն ունեցող տեղեկատվության համակարգեր են հանդիսանում՝

1) այն համակարգերն ու տվյալները, որոնք սահմանվել են հույժ կարևորություն ունեցող՝ թռիչքների անվտանգության տեսանկյունից, դրանք են՝

ա. օդային երթևեկության կառավարման համակարգերը,

բ. թռիչքների հսկողության համակարգերը,

գ. կապը, օդային երթևեկության սպասարկումը և օդանավի թռիչքների անվտանգության բորտային համակարգերը,

դ. հրամանատարական, վերահսկողական համակարգերը և օդանավերի մեկնման աշխատանքներն ապահովող համակարգերը.

2) ավիացիոն անվտանգության տեսանկյունից հույժ կարևորություն ունեցող տեղեկատվության համակարգերին դասված համակարգերն ու տվյալները՝

ա. զննման կամ պայթուցիկ նյութեր հայտնաբերող համակարգերը,

բ. ուղևորների ուղեբեռի պատկանելությունը սահմանող համակարգերը,

գ. տեսահսկման համակարգերը,

դ. մուտքերի հսկման և պահպանության ազդանշանային համակարգերը,

ե. անցագրերի տվյալների բազաները.

3) ընթացակարգերի պարզեցման տեսանկյունից հույժ կարևորության տեղեկատվության համակարգերին դասված համակարգերն ու տվյալներ են՝

ա. օդանավ շահագործողների կողմից օգտագործվող ուղևորների ամրագրման և հաշվառման համակարգերը, հաշվառված ուղևորների ցուցակները,

բ. ուղեբեռի մշակման (բեռնման/բեռնաթափման) և դրանց վերահսկման համակարգերը,

գ. բեռների մշակման (բեռնման/բեռնաթափման) և դրանց վերահսկման համակարգերը,

դ. սահմանային և մաքսային հսկողության համակարգերը,

ե. թռիչքների վերաբերյալ հանրային տեղեկատվության տրամադրման համակարգերը։

102.12. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգի կազմակերպությունները (օդանավակայանները, օդանավ շահագործողները, օդային երթևեկության կառավարում իրականացնող ծառայությունները և այլն) հույժ կարևոր տեղեկատվության պաշտպանությունը կազմակերպում են տեղեկատվական տեխնոլոգիաների պաշտպանության ստորաբաժանման միջոցով՝ համագործակցելով քաղաքացիական ավիացիայի լիազոր մարմնի և պետական կառավարման այլ մարմինների համապատասխան ստորաբաժանումների հետ։

102.13․ Հույժ կարևոր տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգի կազմակերպությունների կողմից տրամադրվում է միայն այն անձանց, որոնց այն անհրաժեշտ է ծառայողական պարտականություններից ելնելով:

102.14․ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգի կազմակերպություններն անօրինական մուտքերից և կիբերվտանգներից տեղեկատվության պաշտպանությունը կազմակերպում են ռիսկերի գնահատման արդյունքների հիման վրա, որն իրականացվում է յուրաքանչյուր հույժ կարևորություն ունեցող ավիացիոն համակարգի համար ընդհանուր սպառնալիքների, հարձակման միջոցների, հայտնի խոցելի տեղամասերի գնահատման և վերլուծության արդյունքներով։

102.15․ Սպառնալիքների գնահատման միջոցառումներն իրականացվում են լիազոր մարմնի, օդանավակայանների, օդանավ շահագործողների, օդային երթևեկության կառավարում իրականացնող ծառայությունների և այլ ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից։

 

 VII. ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՕԴԱՆԱՎՈՎ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

1. ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ՈՒՂԵԲԵՌՆԵՐԻ, ԲԵՌՆԵՐԻ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

103. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռների, բեռների, փոստի, օդանավային պիտույքների, օդանավերի անձնակազմերի անդամների, նրանց ձեռքի իրերի, օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի իրավունք ունեցող անձանց, նրանց ձեռքի իրերի և նշված գոտիներ մուտք գործող տրանսպորտային միջոցների նկատմամբ իրականացվող ավիացիոն անվտանգության հսկողությունը պարտադիր է ու նպատակ ունի կանխելու զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ, թունավոր, դյուրավառ, ռադիոակտիվ նյութերի, հեղուկների, գելերի և աերոզոլների փոխադրումն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և օդանավեր:

Ուղևորների մոտ, ինչպես նաև նրանց ձեռքի իրերում պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքավորումների հայտնաբերման նպատակով օգտագործվում են զննման այնպիսի մեթոդներ, որոնք հնարավորություն են տալիս բացահայտելու ուղևորների մոտ և նրանց ձեռքի իրերում պայթուցիկ նյութերը և պայթուցիկ սարքավորումները։ Եթե այդ մեթոդները շարունակական հիմունքներով չեն կիրառվում, ապա դրանք օգտագործվում են անկանխատեսելիության հիմքով:

 Ուղևորների և նրանց ձեռքի իրերի զննում իրականացվում է՝

1) ձեռքով զննման միջոցով.

2) մետաղափնտրիչ կամրջակների և ձեռքի մետաղափնտրիչների միջոցով.

3) ուղևորների ձեռքի իրերի և ուղեբեռի զննման ռենտգենային սարքավորումների միջոցով.

4) պայթուցիկ նյութերի հետքեր հայտնաբերող սարքավորումների օգտագործմամբ.

5) ուղևորների մարմնի ամբողջական զննման սկաների միջոցով.

6) ընտրական զննման ընթացակարգերի իրականացման միջոցով:

Ուղևորների զննումների հետ կապված ընթացակարգերի պարզեցման նպատակով օդանավակայաններում կարող են նվազագույնի հասցվել ուղևորների ձեռքով զննման միջոցները, սակայն այդ դեպքերում ուղևորների մոտ և նրանց ձեռքի իրերում պայթուցիկ նյութերը և պայթուցիկ սարքավորումները հայտնաբերելու նպատակով պետք է օգտագործվեն զննման ժամանակակից և նորագույն սարքավորումներ, լավ պատրաստված ու որակավորված անձնակազմ, ինչպես նաև, հաշվի առնելով ռիսկի գնահատման արդյունքները, պետք է իրականացվեն նաև ուղևորների, նրանց ձեռքի իրերի ընտրական զննում, ուղևորների և նրանց ձեռքի իրերի կրկնակի զննումներ:

(103-րդ կետը փոփ., լրաց. 09.02.06 N 166-Ն, խմբ. 28.06.07 N 763-Ն, լրաց. 26.11.09 N 1371-Ն, խմբ. 14.05.20 N 764-Ն)

103.1. Բոլոր չվերթների ուղևորների, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռների հաշվառման ու գրանցման ժամանակ օդանավակայանների ուղևորային փոխադրումների ծառայությունների կողմից լրացվում է ուղևորային և բեռնային մանիֆեստ, որում նշվում են ուղևորի անունը, ազգանունը, սեռը, անձնագրի, փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի կամ քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականի տվյալները, ավիատոմսի համարը, ուղևորի կողմից փոխադրման հանձնված ուղեբեռի համարը, քաշը, քանակը, սահմանված անվճար քաշից ավելի ուղեբեռի` վճարման ենթակա քաշը, օդանավի բեռնախցում ուղեբեռների տեղերը, չուղեկցվող ուղեբեռների մասին տվյալները: Գրանցված ուղևորների և փոխադրման ընդունված ուղեբեռների քանակը պետք է համապատասխանի օդանավ նստած և օդանավի բեռնախցիկներ բարձրացված ուղեբեռների քանակին: Այն ուղեբեռները, որոնք մշակման ընթացքում սխալմամբ չեն փոխադրվել տվյալ չվերթով և փոխադրվում են այլ չվերթով (փոխադրման ընդունված չուղեկցվող ուղեբեռներ), զննվում են միևնույն օպերատորի կողմից, միևնույն զննման կետում, երկու անկյան տակ:

(103.1-ին կետը լրաց. 28.06.07 N 763-Ն, 12.06.14 N 608-Ն)

103.2. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում կարող են կիրառվել ուղեբեռների զննման միաստիճան և բազմաստիճան համակարգեր: Միաստիճան զննման համակարգի կիրառման դեպքերում ուղեբեռի զննումն իրականացվում է մեկ զննման կետում միևնույն տեսուչի կամ տեսուչների կողմից մեկ զննման սարքավորման միջոցով և զննված ուղեբեռի անվտանգության վերաբերյալ որոշումն ընդունում է զննող տեսուչը:

Օդանավակայանների համապատասխան տեխնիկական հագեցվածության պայմաններում ներդրվում է բազմաստիճան զննման համակարգ, որի կիրառման դեպքում զննման գործընթացի ժամանակ գործում են պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի հայտնաբերման համակարգեր, որոնք տեղադրվում են ուղեբեռի սպասարկման կոնվեյերային գծում (համակարգում) և ամբողջությամբ զննում են յուրաքանչյուր ուղեբեռ: Զննված ուղեբեռի տվյալների վերլուծությունը և համակարգի (մեքենայի) գործողությունները սովորաբար կատարվում են մինչև ուղեբեռն ընթանում է ուղեբեռի կոնվեյերի գծով և չի պահանջում դանդաղեցնել կոնվեյերով ուղեբեռի ընթացքը կամ կանգնեցնել այն զննման ընթացքում:

(103.2-րդ կետը լրաց. 26.11.09 N 1371-Ն)

104. Ավիացիոն անվտանգության հսկողությունից ազատվում են`

ա) Հայաստանի Հանրապետության Նախագահը.

բ) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը.

գ) Հայաստանի Հանրապետության վարչապետը.

դ) Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարը և անդամները.

ե) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանները և օտարերկրյա պետություններում հավատարմագրված Հայաստանի Հանրապետության դեսպանները.

զ) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի հրավերով պաշտոնական այցով ժամանող պաշտոնական պատվիրակությունների անդամները:

105. Ավիացիոն անվտանգության հսկողության ընթացքում պետք է իրականացվի հաշվառված ուղևորների և փոխադրման ընդունված ուղեբեռների 10 տոկոս ընտրական կրկնակի զննում` ձեռքով կամ զննման սարքավորման և պայթուցիկ նյութեր հայտնաբերող սարքավորման (գազաանալիզատոր) միջոցով` միևնույն օպերատորի կողմից, նույն զննման կետում` դրա մասին գրառում կատարելով համապատասխան մատյանում:

(105-րդ կետը լրաց. 09.02.06 N 166-Ն, խմբ. 28.06.07 N 763-Ն)

105.1. Կրկնակի զննում է իրականացվում`

ա) ուղևորի մոտ փոխադրման համար արգելված նյութերի և առարկաների առկայության կամ հայտնաբերման մասին տեղեկություն ստանալու դեպքում,

բ) հաշվառման և գրանցման ընթացակարգերից հետո թռիչքին ուղևորի չներկայանալու դեպքում, երբ հանվում է թռիչքին չներկայացած ուղևորի ուղեբեռը,

գ) ավիացիոն անվտանգության հսկողություն անցած ուղևորի և նման հսկողություն չանցած ուղևորների կամ այլ անձանց հետ շփման դեպքում,

դ) շահագործողի ներկայացրած դիմումների դեպքերում:

(105.1-ին կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

105.2. Եթե ավիացիոն անվտանգության հսկողության հատուկ տեխնիկական սարքավորումները բացակայում են կամ անսարք են, ապա կարող է իրականացվել ուղևորների անհատական զննում, իսկ նրանց ուղեբեռների զննումը` դրանք բացելու միջոցով։ Բացելու միջոցով ուղեբեռների զննում կարող է իրականացվել նաև ռենտգենահեռուստատեսային սարքավորման միջոցով զննված ձեռքի իրերում օդանավով փոխադրման համար արգելված առարկաների և իրերի, դրանց նմանօրինակների, կասկածելի կամ անճանաչելի առարկաների արտապատկերման դեպքերում։

(105.2-րդ կետը լրաց. 28.06.07 N 763-Ն, խմբ. 12.06.14 N 608-Ն)

105.3. Որպես ավիացիոն անվտանգության լրացուցիչ միջոցառում` ավիացիոն անվտանգության հսկողության ընթացքում կարող է իրականացվել ուղևորների ընտրանքային զննում: Անշարժ մետաղափնտրիչ կամրջակի ահազանգ չառաջացրած ուղևորների առնվազն 10 տոկոսը պետք է զննվի ձեռքի մետաղափնտրիչով: Այս տոկոսները հաշվառվում են անշարժ մետաղափնտրիչ կամրջակով անցնող յուրաքանչյուր 100 ուղևորների համար: Ձեռքի մետաղափնտրիչով զննումները պետք է անցկացվեն շարունակական` պատահական սկզբունքով:

(105.3-րդ կետը լրաց. 28.06.07 N 763-Ն, 26.11.09 N 1371-Ն)

105.4. Ուղևորների հաշվառման, գրանցման կամ սպասարկման այլ ընթացակարգերի անցումից հետո, թռիչքին չներկայանալու, թռիչքից հրաժարվելու, ինչպես նաև ավիացիոն անվտանգության հսկողությունից հրաժարվելու կամ իր ձեռքի իրերը զննման ներկայացնելուց հրաժարվելու դեպքերում ուղևորին չի թույլատրվում թռիչքի, ուղևորների կողմից փոխադրման հանձնված ուղեբեռը հանվում է օդանավից, ուղևորն իր ուղեբեռի հետ միասին պահվում է օդանավակայանի ոստիկանության բաժնում` մինչև տվյալ չվերթի օդանավի վայրէջքը ժամանման օդանավակայանում, և, ելնելով անվտանգության նկատառումներից, իրականացվում է օդանավի, ուղևորների, ուղեբեռի, բեռների, փոստի և օդանավային պիտույքների կրկնակի զննում:

(105.4-րդ կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

105.5. Ուղղաթիռադաշտերից կամ ուղղաթիռահրապարակներից ուղղաթիռներով ուղևորների և բեռների առևտրային փոխադրումների իրականացման դեպքերում ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռների, բեռների, փոստի, ինչպես նաև ուղղաթիռի ավիացիոն անվտանգության հսկողությունը (զննումը) իրականացվում է ուղղաթիռի անձնակազմի անդամների կողմից` ուղղաթիռի հրամանատարի հսկողության պայմաններում: Զննման գործընթացի կազմակերպման և իրականացման համար պատասխանատվություն է կրում ուղղաթիռի հրամանատարը:

(105.5-րդ կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

105.6. Օդանավակայանների զննման կետերում ավիացիոն անվտանգության հսկողության ընթացակարգի անցումից հետո մինչև օդանավ նստեցնելը, ուղևորները պետք է գտնվեն ստերիլ գոտիներում: Ստերիլ գոտիներ մուտքի իրավունք ունեն միայն ավիացիոն անվտանգության հսկողության ընթացակարգն անցած ուղևորները, ինչպես նաև այդ գոտիներում ուղևորների սպասարկման և վերահսկողության գործառույթներ իրականացնող ծառայությունների աշխատողները:

(105.6-րդ կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

105.7. Որոշակի չվերթների նկատմամբ ավիացիոն անվտանգության լրացուցիչ միջոցառումների իրականացման խնդրանքով օտարերկրյա պետությունների ավիացիոն իշխանությունների կամ օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից լիազոր մարմին դիմումներ ներկայացվելու դեպքերում ավիացիոն անվտանգության լրացուցիչ միջոցառումներն իրականացվում են օդանավակայանի ավիացիոն անվտանգության հսկողության ստորաբաժանման կողմից՝ գլխավոր վարչության հսկողության ներքո:

(105.7-րդ կետը լրաց. 28.06.07 N 763-Ն, փոփ. 14.05.20 N 764-Ն)

106. Օդանավակայաններից մեկնող ուղևորների ավիացիոն անվտանգության հսկողությունն իրականացվում է մետաղափնտրիչ կամրջակի, ձեռքի մետաղափնտրիչի, ուղեբեռի զննման ստացիոնար ռենտգենյան սարքավորումների և պայթուցիկ նյութերի խտությունը որոշելու միջոցով հեքսոգեն ու նմանատիպ այլ պայթուցիկ նյութեր հայտնաբերող գազաանալիզատորների միջոցով: Մետաղափնտրիչների, ռենտգենյան սարքավորումների և գազաանալիզատորների օգտագործման կարգը, զննման ենթակա առարկաների սարքավորումների ու իրերի պատկերների պարամետրերը, դրանց չափագրման պայմաններն ու տեխնիկական սպասարկման կարգը սահմանում է լիազոր մարմինը:

(106-րդ կետը խմբ. 09.02.06 N 166-Ն, փոփ. 14.05.20 N 764-Ն)

107. Օդանավով փոխադրման համար արգելված բոլոր առարկաներն ու իրերը, որոնք հայտնաբերվում են ուղևորի ձեռքի իրերում զննման ընթացքում և չեն թույլատրվում փոխադրման օդանավի ուղևորասրահներում, կարող են ընդունվել փոխադրման ուղևորի ուղեբեռում, եթե դրանք վտանգ չեն ներկայացնում օդանավի համար: Այդպիսի առարկաների և իրերի հետ պետք է վարվել հետևյալ կերպ՝

1) նախքան ուղևորների, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռի հաշվառումը, այդպիսի առարկաները տեղադրել փոխադրման հանձնվող ուղեբեռում, եթե դրանք օդանավի թռիչքի համար վտանգ չեն ներկայացնում.

2) արգելել դրանց փոխադրումը և վերցնել դրանք՝ հետագայում խոտանման կամ ոչնչացման համար.

3) արգելել դրանց փոխադրումը և արգելված իրերն ու առարկաները հանձնել պահպանության օդանավակայանի կամ օդանավ շահագործողի նմանատիպ իրերի կամ առարկաների համար նախատեսված պահասենյակ՝ հետագայում ուղևորին վերադարձնելու համար՝ կազմելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի N 944-Ն որոշման հավելվածի N 3 ձևի արձանագրություն.

4) արգելել դրանց փոխադրումն օդանավի ուղևորասրահ և դրանք ուղևորի կողմից պատշաճ փաթեթավորվելուց հետո հանձնել օդանավ շահագործողին՝ որպես ուղեբեռ օդանավի բեռնախցում փոխադրման ընդունելու և ավիատոմսում նշված վայրէջքի օդանավակայանում ուղևորին վերադարձնելու համար:

Զննման ընթացքում ուղևորների մոտ, նրանց ձեռքի իրերում կամ ուղեբեռում հայտնաբերված հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի կամ փոխադրման համար արգելված այնպիսի վտանգավոր առարկաների հայտնաբերման դեպքում, որոնց համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է քրեական պատասխանատվություն, անմիջապես տեղեկացվում է ոստիկանության մարմիններին, իսկ վերցված արգելված առարկաներն ուղևորի և կազմված արձանագրության հետ միասին հանձնվում են ոստիկանությանը:

(107-րդ կետը խմբ. 14.05.20 N 764-Ն)

108. Այն ուղևորին, որը հրաժարվում է ավիացիոն անվտանգության հսկողությունից կամ հրաժարվում է զննման ներկայացնել իր ձեռքի իրերն ու ուղեբեռը, չի թույլատրվում թռիչք:

109. Պետք է բացառվի անվտանգության հսկողությունն անցած ուղևորների շփումը նման հսկողություն չանցած ուղևորների, այդ թվում` նաև ուղևորների սպասարկմանը չառնչվող քաղաքացիական ավիացիայի աշխատողների հետ:

Ավիացիոն անվտանգության հսկողություն անցած և նման հսկողություն չանցած ուղևորների շփման դեպքերում ձեռնարկվում են հետևյալ միջոցները`

ա) ստերիլ գոտին ամբողջովին ազատվում է և օդանավակայանի ավիացիոն անվտանգության հսկողության ծառայությունն իրականացնում է դրա ամբողջական զննում.

բ) թռիչքի պատրաստվող ուղևորներն անցնում են կրկնական զննում, որից հետո միայն նրանց թույլատրվում է մուտք գործել օդանավ.

Ավիացիոն անվտանգության հսկողության ընթացակարգերն անցնելուց հետո ուղևորները հրավիրվում են թռիչքի: Մինչև օդանավ նստեցումը ստերիլ գոտու ելքի կամ օդանավի մուտքի մոտ փոխադրումների ծառայության տվյալ չվերթի ուղևորների հաշվառում կատարած աշխատողների կողմից իրականացվում է ուղևորի և նստեցման կտրոնի նույնականացում, որից հետո ուղևորները մուտք են գործում օդանավ:

(109-րդ կետը լրաց. 09.02.06 N 166-Ն)

109.1. Օդանավակայաններում պետք է կառուցվեն տարանցիկ և տրանսֆեր ուղևորների համար նախատեսված սպասասրահներ` բացառելու համար տարանցիկ և տրանսֆեր ուղևորների շփումը զննման ընթացակարգ չանցած ուղևորների և այլ անձանց հետ: Տարանցիկ և տրանսֆեր ուղևորները չպետք է մուտք ունենան օդանավակայանների այն տեղամասերը, որտեղ պահվում են նրանց հաշվառված ուղեբեռները:

(109.1-ին կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

109.2. Եթե տեղի է ունեցել տարանցիկ և տրանսֆեր ուղևորների շփում զննման ընթացակարգ չանցած ուղևորների կամ այլ անձանց հետ, ինչպես նաև տարանցիկ և տրանսֆեր ուղևորները մուտք են գործել օդանավակայանի այն տեղամասերը, որտեղ պահվում են նրանց հաշվառված ուղեբեռները, ապա այդ ուղևորները, մինչև օդանավ նստեցնելը, պետք է ենթարկվեն կրկնակի զննման:

(109.2-րդ կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

109.3. Տարանցիկ ուղևորներին կարող է թույլատրվել մինչև օդանավի թռիչքը գտնվել օդանավում` բացառությամբ այն դեպքերի, երբ օդանավի վրա կատարվում են տեխնիկական սպասարկման աշխատանքներ, և նրանց իջեցումն անհրաժեշտ է, ինչպես նաև այն դեպքերում, երբ, ելնելով անվտանգության նկատառումներից, պետք է իրականացվի օդանավի զննում:

(109.3-րդ կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

109.4. Արգելվում է տարանցիկ և տրանսֆեր ուղևորներին, առանց նրանց ձեռքի իրերի և ուղեբեռի, իջեցնել օդանավից՝ ուղևորի ավիատոմսում նշված ժամանման օդանավակայանից բացի այլ օդանավակայաններում:

(109.4-րդ կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

109.5. Տարանցիկ և տրանսֆեր ուղևորները կարող են չենթարկվել զննման, եթե անվտանգության համար պատասխանատու լիազոր մարմինը գտնում է, որ թռիչքի օդանավակայանում իրականացվող անվտանգության միջոցառումները համարժեք են ժամանման երկրում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումներին: Ելնելով ավիացիոն անվտանգության նկատառումներից` օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների կողմից պետք է հսկողություն սահմանվի տարանցիկ և տրանսֆեր ուղևորների, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռի նկատմամբ:

(109.5-րդ կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

109.6. Եթե տարանցիկ ուղևորներին թույլատրվել է իջնել օդանավից, ապա ուղևորների կողմից օդանավի ուղևորասրահներում թողնված առարկաների և իրերի հայտնաբերման նպատակով պետք է իրականացվի օդանավի զննում: Եթե տարանցիկ և տրանսֆեր ուղևորները մուտք են գործել օդանավակայանի ընդհանուր սպասասրահ, իսկ նրանց ուղեբեռը հանվել է օդանավից կամ պետք է փոխադրվի այլ օդանավ, ապա նման ուղևորները և նրանց ուղեբեռները պարտադիր կարգով ենթակա են զննման:

(109.6-րդ կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

109.7. Եթե որևէ տարանցիկ կամ տրանսֆեր չվերթի նկատմամբ առկա է վտանգի իրական սպառնալիք, ապա կատարվում է ուղևորների իջեցում, իրականացվում է ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների, փոստի, օդանավային պիտույքների, օդանավի անձնակազմի անդամների և օդանավի զննում:

(109.7-րդ կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

 

 2. ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԴԱՆԱՎԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԵՐԸ, ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ

 

110. Օդանավերի անձնակազմերը, օդանավակայանների և օդանավակայանների տարածքներում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատողները և նրանց կողմից հատուկ վերահսկելի գոտի տարվող բոլոր առարկաներն ու իրերը ենթարկվում են հսկողության` ուղևորների համար սահմանված կարգով:

(110-րդ կետը լրաց. 26.11.09 N 1371-Ն)

 

 3. ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

111. Դիվանագետներն ավիացիոն անվտանգության հսկողություն են անցնում ուղևորների համար սահմանված կարգով:

Դիվանագիտական փոստը զննման ենթակա չէ, զինված սուրհանդակների ուղեկցությամբ օդանավերով փոխադրվող հատուկ բեռներն ու փոստը ենթարկվում են զննման` բացառապես տեխնիկական միջոցներով:

(111-րդ կետը փոփ. 09.02.06 N 166-Ն)

112. Հաշմանդամ, կարդիոստիմուլյատորներ ունեցող ուղևորները զննվում են մյուս ուղևորներից առանձին: Այդ դեպքում ուղևորը և նրա ձեռքի իրերը զննվում են`

ա) ռենտգենյան սարքավորման օգնությամբ կամ դիտողական զննման միջոցով,

բ) ձեռքի մետաղափնտրիչի օգնությամբ:

 

 4. ԶԵՆՔԻ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ

 

113. Զենքն օդանավով փոխադրվում է «Ավիացիայի մասին» և «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 17-ի N 843-Ն որոշմամբ, ինչպես նաև այլ օրենքներով ու իրավական ակտերով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության օդանավակայանների հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիներ զինված անձանց մուտքն արգելվում է, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

(113-րդ կետը լրաց. 09.02.06 N 166-Ն, փոփ. 12.06.14 N 608-Ն)

 

 5. ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԿՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ

 

114. Հատուկ կարգավիճակ ունեցող ուղևորներ են հանդիսանում`

ա) Հայաստանի Հանրապետության Նախագահը,

բ) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը,

գ) Հայաստանի Հանրապետության վարչապետը,

դ) Ամենայն Հայոց Կաթողիկոսը,

ե) Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարը և անդամները,

զ) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները և Հայաստանի Հանրապետության կառավարության անդամները,

է) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի հրավերով պաշտոնական այցով ժամանող պաշտոնական պատվիրակությունների անդամները:

Հատուկ կարգավիճակ ունեցող ուղևորների փոխադրման կարգը և առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Ուղեկցման ենթակա անձինք են հանդիսանում ոստիկանական, ազգային անվտանգության մարմինների կարգախմբով ուղեկցվող անձինք, հաշմանդամները, Հայաստանի Հանրապետությունից վտարված անձինք կամ օտարերկրյա պետություններից վտարված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, կալանքի տակ գտնվող անձինք, հոգեկան խանգարում ունեցող անձինք:

Ուղեկցման ենթակա անձանց փոխադրման կարգը և առանձնահատկությունները սահմանվում են գլխավոր վարչության կողմից:

(114-րդ կետը խմբ. 09.02.06 N 166-Ն)

(5-րդ բաժինը խմբ. 09.02.06 N 166-Ն)

 

6. ԳՐԱՆՑՎԱԾ ՈՒՂԵԲԵՌՆԵՐԻ ԵՎ ԲԵՌՆԵՐԻ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

(վերնագիրը խմբ. 26.11.09 N 1371-Ն)

 

115. Օդանավեր շահագործող և ուղևորային փոխադրումների սպասարկումներ իրականացնող կազմակերպությունները պետք է ապահովեն, որպեսզի օդանավով փոխադրման ընդունվի միայն ավիատոմս ունեցող ուղևորի` հաշվառված և գրանցված ուղեբեռը: Արգելվում է որպես ուղեբեռ փոխադրման ընդունել տվյալ չվերթի հետ առնչություն չունեցող անձանց պատկանող առարկաները, իրերը, փաթեթները, ծանրոցները:

(115-րդ կետը խմբ. 28.06.07 N 763-Ն)

115.1. Օդանավեր շահագործող և ուղևորային փոխադրումների սպասարկումներ իրականացնող կազմակերպությունները, ելնելով անվտանգության նկատառումներից, պետք է ապահովեն, որպեսզի իրենց ուղևորային փաստաթղթերը և ուղեբեռը հաշվառման ներկայացնեն միայն տվյալ չվերթի ուղևորները, ինչպես նաև օդանավ շահագործողի ներկայացուցչի կողմից հարցում կատարվի ուղևորին ուղեբեռի պատկանելության, դրա փաթեթավորման և պարունակության մասին:

(115.1-ին կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

115.2. Ուղևորների և օդանավով փոխադրման ընդունված ուղեբեռների համապատասխանության ստուգման նպատակով գլխավոր վարչության կողմից կարող է կիրառվել ուղևոր/ուղեբեռ համապատասխանության և ուղեբեռի պատկանելության հաստատման ընթացակարգ:

(115.2-րդ կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

115.3. Փոխադրման ընդունված այն ուղեբեռները, որոնք մշակման ընթացքում սխալմամբ չեն փոխադրվել տվյալ չվերթով, ենթարկվում են զննման, նրանց վրա փակցվում է համապատասխան ձևաթուղթ, որի վրա նշվում են չվերթի համարը, ուղղությունը, օրը, ուղևորի անունը, ազգանունը, զննման ժամը, օրը, ում կողմից է կատարվել զննումը, որից հետո նման ուղեբեռները հանձնվում են պահեստ: Նույն միջոցառումներն են իրականացվում նաև օդանավակայան ժամանող չվերթներով սխալմամբ ուղարկված, կտրոններ չունեցող և առանց ուղեկցողի ուղարկված ուղեբեռների նկատմամբ:

(115.3-րդ կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

115.4. Զննված ուղեբեռի, ինչպես նաև բեռների, փոստի, օդանավային պիտույքների փոխադրման ընդունումից հետո դրանց հետ չթույլատրված շփումը բացառելու նպատակով օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների կողմից իրականացվում է դրանց պահպանում` մինչև դրանք օդանավ բարձելը:

(115.4-րդ կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

116. Օդանավ շահագործողներն ապահովում են, որպեսզի ուղևորների հաշվառված ուղեբեռը փոխադրվի օդանավ` միայն դրանց զննումից հետո: Արգելվում է փոխադրման ընդունել տվյալ չվերթի հետ առնչություն չունեցող անձանց ուղեբեռը:

(116-րդ կետը լրաց. 09.02.06 N 166-Ն, խմբ. 28.06.07 N 763-Ն)

116.1. Փոխադրման ընդունված` չուղեկցվող ուղեբեռը պետք է զննվի առնվազն երկու տարբեր անկյան տակ, միևնույն զննման կետում և միևնույն տեսուչի կողմից, որից հետո պետք է կազմվի չուղեկցվող ուղեբեռի զննման մասին տեղեկանք՝ նշելով, թե որ չվերթով չի փոխադրվել տվյալ ուղեբեռը, չփոխադրվելու պատճառը, չուղեկցվող ուղեբեռի կտրոնի համարանիշը, երբ է զննումը կատարվել, որ զննման կետում, ում կողմից: Տեղեկանքը լրացնելուց հետո այն փակցվում է չուղեկցվող ուղեբեռին: Չուղեկցվող ուղեբեռի զննման մասին տվյալները գրանցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի N 944-Ն որոշմամբ հաստատված կարգով սահմանված բեռի և փոստի զննման հաշվառման մատյանում:

(116.1-ին կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

116.2. Մեկ այլ օդանավ շահագործողից չուղեկցվող ուղեբեռը փոխադրման ընդունելու դեպքում չուղեկցվող բեռը փոխադրման ընդունող օդանավ շահագործողը պետք է նախկին օդանավ շահագործողից գրավոր հավաստում ստանա այն մասին, որ նախքան չուղեկցվող բեռը փոխադրման ընդունելն այդ ուղեբեռի նկատմամբ կիրառվել են պահանջվող անվտանգության հսկողության միջոցառումները:

(116.2-րդ կետը լրաց. 26.11.09 N 1371-Ն)

117. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների բեռնային համալիրներում փոխադրման ընդունված բեռները, անկախ բեռների չափսից, բնույթից և խտության աստիճանից, պարտադիր կարգով պետք է ենթարկվեն ավիացիոն անվտանգության հսկողության:

(117-րդ կետը խմբ. 28.06.07 N 763-Ն, 26.11.09 N 1371-Ն)

117.1. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների գործադիր մարմինները և գրանցված գործակալները պետք է ապահովեն, որպեսզի այն բեռները, որոնք չեն ենթարկվել ավիացիոն անվտանգության հսկողության չփոխադրվեն օդային տրանսպորտով։ Փոխադրման ընդունված բեռներն օդանավով տեղափոխումից առաջ պետք է ենթարկվեն անվտանգության հսկողության (զննման) հետևյալ միջոցներով՝

ա) զննում` ռենտգենյան սարքավորմամբ կամ,

բ) զննում` փորձարկման խցիկում կամ,

գ) զննում` պայթուցիկ նյութերի և սարքերի հայտնաբերման համակարգերի կամ,

դ) զննում` վարժեցված շների միջոցով։

Եթե օդանավակայանների պահեստներ բեռների կամ փոստի ընդունման դեպքերում դրանց բնույթի պատճառով տեխնիկական սարքավորումներով զննման ընթացքում հնարավոր չէ պարզել բեռի կամ փոստի պարունակությունը, ապա նմանատիպ բեռները և փոստը զննման նպատակով բացվում և ենթարկվում են զննման տեսուչի կողմից, որի վերաբերյալ կազմվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի N 944-Ն որոշման հավելվածի N 5 ձևով սահմանված «Առաքողի բացակայությամբ բեռի, փոստի, օդանավի պիտույքների զննման մասին» արձանագրություն՝ երկու ընթերակաների մասնակցությամբ:

Եթե օդանավակայանների պահեստներ բեռների ընդունման դեպքերում տվյալ բեռի բնույթի պատճառով հնարավոր չէ կիրառել բեռների զննման նշված միջոցներից ոչ մեկը, ապա նմանատիպ բեռների նկատմամբ պետք է կիրառվի 24-ժամյա անվտանգության պահեստավորումը։ Նման բեռների մեծածավալ լինելու դեպքում դրանց նկատմամբ կարող է կիրառվել նաև 5-օրյա պահեստավորում։

(117.1-ին կետը լրաց. 28.06.07 N 763-Ն, 26.11.09 N 1371-Ն, խմբ. 12.06.14 N 608-Ն)

117.2. Գրանցված գործակալին բեռների անվտանգության վերահսկողություն իրականացնելու թույլտվություն է տրամադրում լիազոր մարմինը՝ իր կողմից սահմանված կարգով։

(117.2-րդ կետը լրաց. 28.06.07 N 763-Ն, 26.11.09 N 1371-Ն, խմբ. 12.06.14 N 608-Ն)

117.3. (կետն ուժը կորցրել է 12.06.14 N 608-Ն)

117.4. Բեռների զննումից հետո դրանց վրա փակցվում է բեռի զննման գործընթացի իրականացման փաստը հավաստող պիտակ՝ «Զննված է» մակագրությամբ: Զննման ենթարկված բեռները պետք է մշտապես գտնվեն օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողների հսկողության ներքո: Բեռների հետ համատեղ կամ որպես բեռ փոխադրման ընդունված անձնական իրերը նույնպես ենթակա են զննման:

(117.4-րդ կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

117.5. Օդանավակայանների գործադիր մարմինները պարտավոր են ապահովել տարանցիկ բեռների անվտանգությունը: Օդանավակայանի կողմից փոխադրման ընդունված տարանցիկ բեռները ենթակա են զննման այն դեպքում, երբ օդանավով փոխադրման ընթացքում չեն իրականացվել ավիացիոն անվտանգության ապահովման միջոցառումները:

(117.5-րդ կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

117.6. Լիազոր մարմնի կողմից բեռների անվտանգության վերահսկողության թույլտվություն ստացած գրանցված գործակալները, հիմք ընդունելով քաղաքացիական ավիացիայի եվրոպական կազմակերպության (ԵԿԱԿ) տիպային անվտանգության ծրագրերը, մշակում են իրենց ավիացիոն անվտանգության ծրագրերը։

(117.6-րդ կետը լրաց. 26.11.09 N 1371-Ն, խմբ. 12.06.14 N 608-Ն)

 

 7. ՓՈՍՏԻ, ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԵՎ ՇՏԱՊ ԱՌԱՔՈՒՄՆԵՐԸ

 

118. Օդանավերով փոխադրման համար նախատեսված փոստը, սուրհանդակային և շտապ առաքումները, նախքան դրանց օդանավ բարձումը, ենթարկվում են ավիացիոն անվտանգության հսկողության: Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում փոստի, սուրհանդակային և շտապ առաքումների սպասարկման կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(118-րդ կետը խմբ. 09.02.06 N 166-Ն)

 

 8. ԱՎԻԱՍՆՈՒՆԴԸ ԵՎ ՕԴԱՆԱՎԱՅԻՆ ՊԻՏՈՒՅՔՆԵՐԸ, ՕԴԱՆԱՎ ՄԱՔՐՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

(վերնագիրը լրաց. 28.06.07 N 763-Ն)

 

119. Օդանավով առևտրային փոխադրումների իրականացման ընթացքում փոխադրման ենթակա բորտսնունդը և հարակից նյութերը, օդանավային պիտույքները, օդանավ շահագործողի տարբեր պահուստները և պարագաներն անվտանգության ապահովման նպատակով պետք է գտնվեն պատշաճ վերահսկողության տակ, որը պետք է ներառի դրանց մատակարարման շղթայի անվտանգության ապահովումը կամ դրանց նկատմամբ զննման ընթացակարգերի կիրառումը և դրանց հետագա պահպանությունը՝ մինչև օդանավ բարձելը:

 Օդանավակայանների կառավարիչները պետք է ապահովեն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և առևտրային փոխադրումներ իրականացնող օդանավեր տարվող բորտսննդի և հարակից նյութերի, օդանավային պիտույքների, օդանավ շահագործողի տարբեր պահուստների և պարագաների ավիացիոն անվտանգության հսկողության` զննման իրականացումը, կանխելու համար դրանց միջոցով զենքի, պայթուցիկ նյութերի և սարքավորումների, թունավոր, դյուրավառ, ռադիոակտիվ նյութերի և այլ վտանգավոր առարկաների օդանավ փոխադրումը:

Բորտսննդից և հարակից նյութերից, օդանավային պիտույքներից, օդանավ շահագործողի տարբեր պահուստներից և պարագաներից բացի զննման պետք է ենթարկվեն նաև օդանավերի մաքրման համար օգտագործվող նյութերը և սարքավորումները, սննդամթերքի տարաները, սննդի փաթեթները, խմիչքները, ամենօրյա օգտագործման համար նախատեսված և օդանավ տարվող պարագաները՝ թերթերը, ականջակալները, օճառը, բարձերը, վերմակները, օդանավի սանհանգույցում օգտագործվող կենցաղային պարագաները, նվերները, գովազդային նյութերը, ճանապարհային հավաքածուները, օդանավի ուղևորասրահներում վաճառվող իրերը, օդանավում օգտագործման համար նախատեսված ցանկացած այլ առարկաներ և իրեր։

Oդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և առևտրային փոխադրումներ իրականացնող օդանավեր տարվող բորտսննդի և հարակից նյութերի, օդանավային պիտույքների, օդանավ շահագործողի տարբեր պահուստների և պարագաների մատակարարման շղթայի անվտանգությունը պետք է ապահովվի դրանց տեղափոխման ամբողջ ընթացքում՝ օբյեկտից մինչև օդանավ։

Բորտսնունդ և հարակից նյութեր, օդանավային պիտույքներ, օդանավ շահագործողի տարբեր պահուստներ և պարագաներ մատակարարող կազմակերպությունների տրանսպորտային միջոցները պետք է մշտապես գտնվեն հսկողության տակ, իսկ, մինչև տրանսպորտային միջոց փոխադրման ենթակա նյութերի բարձումը, այդ տրանսպորտային միջոցների բեռնային խցիկը պետք է ենթարկվի դիտողական զննման, իսկ օդանավի մոտ նախքան բորտսնունդ օդանավ հանձնում/ընդունումը՝ ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողի կողմից պետք է ստուգվեն նաև բորտսննդի ուղեկցող փաստաթղթերում գրանցված պիտակների համարանիշների տվյալները և տարաներին փակցված անվտանգության պիտակների համարանիշների տվյալները։

Բորտսնունդ և հարակից նյութեր, օդանավային պիտույքներ, օդանավ շահագործողի տարբեր պահուստներ և պարագաներ մատակարարող կազմակերպությունների տրանսպորտային միջոցների բեռնային խցիկները փոխադրման ընթացքում անօրինական մուտքերից պաշտպանելու նպատակով պետք է լինեն փակ վիճակում և կնքված, իսկ դրանց վնասման կամ անօրինական մուտքերի (բացելու) հետքերի հայտնաբերման դեպքերում դրա մասին պետք է տեղեկացվի մատակարարող կազմակերպությանը, օդանավ շահագործողին կամ օդանավակայանի կառավարչին, իսկ փոխադրվող բորտսնունդը և հարակից նյութերը, օդանավային պիտույքները, օդանավ շահագործողի տարբեր պահուստները և պարագաները պետք է դիտվեն որպես ոչ հուսալի, և արգելվի դրանց փոխադրումը կամ դրանք պետք է հաստատված ընթացակարգերով ենթարկվեն զննման, որպեսզի համոզվեն դրանցում արգելված առարկաների բացակայության մասին։

(119-րդ կետը խմբ. 14.05.20 N 764-Ն)

119.1. Օդանավ շահագործողներին ավիասնունդ տրամադրող կազմակերպությունները, ինչպես նաև օդանավերի մաքրման ծառայություններ մատուցող կազմակերպությունները պետք է մշակեն և գլխավոր վարչության հաստատմանը ներկայացնեն իրենց անվտանգության ծրագրերը:

(119.1-ին կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

119.2. Ավիասնունդ տրամադրող կազմակերպությունների տեղամասերի արտադրատարածքները պետք է լինեն ցանկապատված, այդտեղ պետք է սահմանվի անցագրային վերահսկողություն: Ավիասննդի արտադրամաս ներկրվող մթերքները, օդանավ տարվող բոլոր տեսակի հեղուկները և սննդամթերք պատրաստելու համար անհրաժեշտ նյութերն ու պարագաները պարտադիր կարգով ենթակա են ավիացիոն անվտանգության հսկողության: Ավիացիոն անվտանգության հսկողության պետք է ենթարկվեն նաև ավիասննդի արտադրամաս մուտք գործող աշխատողները և այցելուները:

(119.2-րդ կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

119.3. Օդանավերի մաքրման համար նախատեսված նյութերն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի ժամանակ ենթակա են ավիացիոն անվտանգության հսկողության՝ դրանց միջոցով զենքի, պայթուցիկ, թունավոր, դյուրավառ, ռադիոակտիվ նյութերի, հեղուկների և այլ վտանգավոր առարկաների մուտքն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և փոխադրումը դեպի օդանավ կանխելու համար:

(119.3-րդ կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

119.4. Սույն հավելվածի 119.3-րդ կետում նշված նյութերի պահպանության համար օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներում պետք է նախատեսվեն պահեստարաններ, որոնք պետք է գտնվեն մշտական հսկողության տակ:

Արգելվում է չզննված մաքրող նյութերի, հեղուկների և մաքրման պարագաների փոխադրումն օդանավ:

(119.4-րդ կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

 

9. ՕԴԱՆԱՎԻ ՀԱՏՈՒԿ ԶՆՆՈՒՄՆԵՐԸ

 

120. Օդանավերը թռիչքից առաջ և հետո ենթարկվում են նախաթռիչքային և հետթռիչքային զննումների: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավերի զննման կանոնները սահմանվում են գլխավոր վարչության կողմից:

(120-րդ կետը խմբ. 09.02.06 N 166-Ն)

121. Անօրինական միջամտությունների մասին ահազանգերի դեպքում օդանավը, ուղեբեռը և բեռը զննվում են օդանավակայանի աշխատանքային հրապարակներից անվտանգ հեռավորության վրա գտնվող` այդ նպատակով առանձնացված հատուկ կայանատեղերում:

122. Եթե զննմամբ չեն հայտնաբերվել պայթուցիկ նյութեր կամ այլ վտանգավոր առարկաներ և իրեր, սակայն սպառնալիքը շարունակվում է, ապա օդանավը, ուղեբեռը և բեռը մնում են հատուկ կայանատեղում այնքան ժամանակ, որքան նախատեսված է տվյալ չվերթի կատարման համար:

123. Անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու նպատակով օդանավ շահագործողի դիմելու դեպքում օդանավակայանը շահագործող ընկերության գործադիր մարմինը պարտավոր է անվտանգության լրացուցիչ միջոցներ ձեռնարկել օդանավի անվտանգության ապահովման համար (օդանավի զննում, պահպանում, ուղեբեռի և բեռների զննում, ուղևորների և նրանց ձեռքի իրերի կրկնակի զննում): Այդպիսի դեպքերում պետք է երաշխավորվի նման ծառայությունների համար վճարումը:

 

 10. ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՆ ՕԴԱՆԱՎՈՒՄ

 

124. ՈՒղևորների փոխադրման համար նախատեսված օդանավերը պետք է սարքավորված և ապահովված լինեն`

ա) օդաչուական խցիկի գնդակաանթափանց դռներով, որոնք պետք է ունենան լայնանկյուն դիտողական սարք` դռան առջևի տարածության և կից ուղևորասրահի դիտման նպատակով,

բ) օդաչուական խցիկի և ուղեկցորդների միջև հատուկ ազդանշանային և հաղորդակցական սարքով (սարքերով),

գ) քողարկված անցումներով (սողանցքներով), որոնք կապահովեն հատուկ խմբի հանկարծակի մուտքն ուղևորասրահ` 2 և ավելի տեղերից,

դ) հակաառևանգման սարքերով, որոնք կբացառեն շարժիչների չթույլատրված աշխատանքը և օդանավի թռիչքը,

ե) թռիչքի ժամանակ ուղևորներից վերցված նյութերի և առարկաների պահպանման համար նախատեսված` փակվող հատուկ տեղամասերով,

զ) հրահանգչական փաստաթղթերով` անօրինական միջամտության գործողությունների ժամանակ անձնակազմի գործողությունների, թռիչքի ընթացքում օդանավում հատուկ զննման անցկացման և օդանավում հայտնաբերված պայթուցիկ նյութերի հետ վարվելու կարգի մասին:

125. Թռիչքի ընթացքում ուղևորների և օդանավի անձնակազմի անդամների անվտանգության ապահովման նպատակով, օդանավի հրամանատարի որոշմամբ, կարող է իրականացվել ուղևորների և նրանց ձեռքի իրերի զննում:

 

 VIII. ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

126. ՈՒղևորների, նրանց ուղեբեռի ու բեռների ավիացիոն անվտանգության հսկողության համար յուրաքանչյուր օդանավակայան պետք է ունենա օդանավով փոխադրման համար արգելված առարկաների և իրերի հայտնաբերման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցներ:

127. Այն օդանավակայանները, որոնք ոչ լրիվ են ապահովված ավիացիոն անվտանգության հատուկ տեխնիկական միջոցներով, պետք է ունենան անհրաժեշտ պայմաններ և անձնակազմ` ուղևորների ուղեբեռի և բեռների դիտողական զննման համար:

128. Ավիացիոն անվտանգության հատուկ տեխնիկական միջոցները պետք է տեղադրվեն այնպիսի սրահներում, որոնք համապատասխանում են նման տեխնիկայի շահագործմանը ներկայացվող պահանջներին: Անհրաժեշտության դեպքում հատուկ տեխնիկական միջոցներ կարող են տեղադրվել նաև օդանավակայանների ընդհանուր օգտագործման տարածքներում, ուղևորային համալիրների մուտքերում, ավտոկանգառներում։ Ընդհանուր օգտագործման տարածքներում կարող են տեղադրվել տեսահսկման սարքավորումներ, իսկ ուղևորային համալիրների մուտքերում՝ այդ տարածքներ մուտք գործող անձանց և նրանց ուղեբեռների զննման համար՝ զննման սարքավորումներ։

(128-րդ կետը լրաց. 18.01.18 N 41-Ն)

129. Ավիացիոն անվտանգության հատուկ տեխնիկական միջոցների մշտական աշխատունակության ապահովման համար դրանց շահագործումը և տեխնիկական սպասարկումը պետք է իրականացվեն համապատասխան պատրաստականություն ունեցող մասնագետների կողմից:

130. Ավիացիոն անվտանգության հատուկ տեխնիկական միջոցներն ընտրվում, գնվում և ներդրվում են օդանավակայան շահագործող ընկերության գործադիր մարմնի կողմից` համաձայնեցվելով գլխավոր վարչության հետ:

131. Օդանավակայանում ավիացիոն անվտանգության ապահովման համար պետք է օգտագործվեն հետևյալ հատուկ տեխնիկական միջոցները`

1) ռենտգենյան անշարժ մետաղափնտրիչ, որը պետք է արտաբերի սարքավորման թունելի միջով անցնող առարկաների և իրերի ամբողջական պատկերները, տարանջատի օրգանական և անօրգանական մասերը դրանք տարբեր գույներով պատկերելու միջոցով և ավտոմատ կերպով կատարի վտանգավոր իրերի ու առարկաների ճանաչում, կարողանա առնվազն երկու անգամ մեծացնել արտապատկերված պատկերի ցանկացած մասը, ունենա տեսափոխարկելիության հնարավորություն (կարողանա ստանալ միագույն պատկեր՝ սպիտակը փոխարինի սևով և հակառակը) և մոխրագույնի բազմաստիճանավորում, կարողանա ընդգծել պատկերի ուրվագծերը (եզրերը) և տեսանելի արտապատկերել այն նյութերը, որոնց միջով ունակ չէ ներթափանցել.

ա. զննման ռենտգենյան սարքավորման էկրանը պետք է լինի չթարթող և ունենա առնվազն 800 տող (տիպայինը՝ 1024*1024 պիկսել բարձր որոշողականություն ունեցող էկրան),

բ. զննման ռենտգենյան սարքավորման պատկերի որակը պետք է հնարավորություն տա սարքավորման օպերատորին տեսնելու օրգանական ապակու վրա տեղադրված 0,254 մմ հաստությամբ չմեկուսացված պղնձե մետաղալարը, 0.5105 մմ հաստությամբ չմեկուսացված պղնձե մետաղալարը՝ տեղադրված 11.1 մմ հաստությամբ ալյումինի թիթեղի հետևում, 0.10 մմ հաստությամբ պողպատե թիթեղը, 1.5 մմ հաստությամբ կապարի ձողը՝ 14 մմ հաստությամբ պողպատե թիթեղի հետևից,

գ. զննման ռենտգենյան անշարժ մետաղափնտրիչները պետք է համալարված լինեն ավտոմատ կերպով զննված պատկերների արխիվացման ծրագրերով: Համակարգը պետք է գրառի զննված առարկաների և իրերի պատկերները և պատկերների ներկայացման ամսաթիվն ու ժամը.

2) անշարժ մետաղափնտրիչ կամրջակ, որը պետք է ունենա տեսանելի և լսելի ազդանշանային համակարգեր, որոնց ազդանշանները որևէ մետաղական իր հայտնաբերելու դեպքում պետք է տեսանելի լինեն առնվազն երկու մետր հեռավորությունից, կարողանա հայտնաբերել և ահազանգել ամենաչնչին մետաղական իրերի առկայության դեպքում՝ թե առանձին, թե միացությունների տեսքով՝ անկախ մետաղի դասավորվածությունից, դիրքից և անցման արագությունից: Անշարժ մետաղափնտրիչ կամրջակի զգայունությունը պետք է լինի վտանգի աստիճանին համապատասխան, իսկ կամրջակի զգայունության կարգավորումը պետք է կատարվի միայն լիազորված անձնակազմի կողմից.

ա. անշարժ մետաղափնտրիչ կամրջակը պետք է կարողանա կուտակել հետևյալ վիճակագրական տվյալներ՝ շահագործման ժամանակը, ուղևորների թիվը, ազդանշանների քանակը (տարանջատելով հիմնական և լրացուցիչ զանգերը): Անշարժ մետաղափնտրիչ կամրջակը պետք է տեղադրված լինի հարթ մակերևույթի վրա, լինի մեկուսացված, ամուր և ոչ հասանելի տեղաշարժման համար, իսկ հատակի մակերևույթը պետք է լինի զերծ խոչընդոտներից.

 բ. անշարժ մետաղափնտրիչ կամրջակի ներքին չափսերը պետք է լինեն հարմար՝ ուղևորների զննման համար, լայնությունը՝ նվազագույնը 70 սմ, բարձրությունը՝ նվազագույնը 200 սմ, խորությունը՝ նվազագույնը 65 սմ.

3) ռենտգենյան անշարժ մետաղափնտրիչները և անշարժ մետաղափնտրիչ կամրջակները պետք է լինեն անջրաթափանց, ղեկավարման վահանակներն ունենան պաշտպանիչ շերտ, ինչպես նաև պաշտպանված լինեն շոգից, խոնավությունից, փոշուց և համապատասխանեն առողջապահական ու տեխնիկական անվտանգության նորմերին.

4) ուղևորների ամբողջական զննման սկաներներ և պայթուցիկ նյութերի հետքեր հայտնաբերող սարքավորումներ։

(131-րդ կետը լրաց. 09.02.06 N 166-Ն, խմբ. 26.11.09 N 1371-Ն, լրաց. 18.01.18 N 41-Ն)

131.1. Յուրաքանչյուր աշխատանքային օրվա ընթացքում մինչև հերթափոխի ընդունումը, ռենտգենյան անշարժ մետաղափնտրիչների և անշարժ մետաղափնտրիչ կամրջակների սպասարկումներ իրականացնող մասնագետները պետք է կատարեն օդանավակայաններում օգտագործվող զննման սարքավորումների թեսթավորում և ստացված տվյալները գրանցեն համապատասխան մատյաններում (պահպանեն թեսթավորման արդյունքները).

1) ձեռքի մետաղափնտրիչը, որն օգտագործվում է ուղևորներին զննելու նպատակով և պետք է բավարարի հետևյալ պահանջները՝

ա. հայտնաբերի փոքր չափսերի մետաղյա իրերն առանց դրանց հետ ուղղակի շփում ունենալու,

բ. հայտնաբերի ինչպես երկաթային, այնպես ոչ երկաթային մետաղները՝ 50 մմ հեռավորությունից,

գ. մետաղափնտրիչի գլխամասը (օղակը) պետք է ունենա այնպիսի կառուցվածք, որպեսզի կարողանա ճիշտ մատնանշել հայտնաբերված մետաղյա իրի դիրքը,

դ. պետք է համալրված լինի լսելի և (կամ) տեսանելի ազդանշանի ցուցիչով, ընդ որում, ազդանշանային համակարգը պետք է աշխատի անմիջապես (վայրկյանական), իսկ ձայնի տոնը և բարձրությունը պետք է լինեն կարգավորվող: Ազդանշանային համակարգը պետք է տեղեկացնի նաև հայտնաբերված մետաղի քանակի վերաբերյալ (օրինակ` դա կարող է կատարվել մի քանի ձայների կամ ձայնը փոխելու միջոցով).

 2) ձեռքի մետաղափնտրիչը պետք է հարմար լինի կրելու և աշխատելու համար, ունենա հստակ աշխատող ազդանշանային համակարգ և միացնելուց հետո չունենա լրացուցիչ կարգավորման կարիք: Ձեռքի մետաղափնտրիչը պետք է ունենա ինքնահսկման համակարգ և ապահովված լինի պատահական անջատումներից.

3) ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների, փոստի զննումներ կարող են իրականացվել նաև պայթուցիկ նյութերի հայտնաբերման համակարգերի, պայթուցիկ սարքերի հայտնաբերման համակարգերի, հետքեր հայտնաբերող սարքերի, մարմնի պատկերման սկաներների միջոցով, որոնց տեխնիկական հատկանիշները պետք է համապատասխանեն Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ԻԿԱՕ) և քաղաքացիական ավիացիայի եվրոպական կազմակերպության (ԵԿԱԿ) չափորոշիչներին:

(131.1-ին կետը լրաց. 26.11.09 N 1371-Ն)

 

 IX. ԱՆՁՆԱԿԱԶՄԸ

 

 1. ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

132. Ավիացիոն անվտանգության համար պատասխանատու լիազորված մարմիններն ավիացիոն անվտանգության աշխատանքները կազմակերպելիս պետք է կարևորեն մարդկային գործոնը, վարեն ուշադիր և հետևողական կադրային քաղաքականություն, սահմանեն տարիքի, առողջության, կրթության անհրաժեշտ չափանիշներ` ելնելով այն գործառույթներից, որոնք պետք է կատարի այս կամ այն աշխատողը` կոնկրետ աշխատատեղում կամ պաշտոնում:

Հայաստանի Հանրապետության օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի հավաքագրման, ընտրության և աշխատանքի ընդունման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

(132-րդ կետը լրաց. 09.02.06 N 166-Ն)

133. Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայության ստորաբաժանումներում աշխատանքի ընդունվելու նպատակով դիմած քաղաքացիները, մինչև աշխատանքի ընդունվելը, պետք է անցնեն հարցազրույց՝ նրանց մտքի ճկունությունը, արագ կողմնորոշվելու ունակությունը, հուսալիությունը, ընդհանուր վարվելակերպը և տրամադրվածությունը պարզելու համար, ինչպես նաև մասնագիտացված ավիաբժշկական հաստատություններում անցնեն նախնական բժշկական ստուգում և առնվազն տարեկան մեկ անգամ` պարբերաբար բժշկական զննում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի N 1089-Ն որոշմամբ սահմանված կարգով:

(133-րդ կետը խմբ. 28.06.07 N 763-Ն)

134. Հաշվի առնելով քաղաքացիական ավիացիայում ավիացիոն անվտանգության աշխատանքների հատուկ բնույթը` բոլոր թեկնածուները պետք է ենթարկվեն նախնական ստուգման` նրանց բնակության վայրի, աշխատանքային գործունեության, ընտանեկան դրության, դատվածության կամ քրեական պատասխանատվության մասին տեղեկությունների ճշտման նպատակով: Ազգային ծրագրով սահմանված չափանիշները չբավարարելու դեպքում չի թույլատրվում անձին ընդունել աշխատանքի:

134.1. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության (զննման) գործառույթներ իրականացնելու իրավունք ունեն Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության կողմից ճանաչված անվտանգության ուսումնական կենտրոններում համապատասխան մասնագիտական պատրաստականություն ստացած և սերտիֆիկացված անձինք:

(134.1-ին կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

 

2. ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

135. Ավիացիոն անվտանգության գործառույթներ իրականացնող ընկերությունները ազգային ծրագրի կատարումն ապահովելու նպատակով մշակում և իրականացնում են իրենց ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատողների պատրաստման ու վերապատրաստման ծրագրեր, որոնք ենթակա են հաստատման գլխավոր վարչության կողմից:

Ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի արդյունավետության ապահովման նպատակով լիազոր մարմինը մշակում և իրականացնում է վերապատրաստման ծրագրեր քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության անձնակազմի համար` ներառելով վերապատրաստումը մարդկային հնարավորությունների բնագավառում:

(135-րդ կետը լրաց. 09.02.06 N 166-Ն, փոփ. 14.05.20 N 764-Ն)

136. Ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատողների պատրաստումն ու վերապատրաստումն իրականացվում են Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության մշակած ծրագրերի համաձայն:

 

 X. ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

137. Անօրինական միջամտության գործողությունների դեմ կիրառվող պատասխան միջոցառումների նպատակն ուղևորների, օդանավի անձնակազմի անդամների կյանքի և առողջության պահպանումն է:

138. Հայաստանի Հանրապետության օդանավակայանները պետք է լինեն բաց և հասանելի` անօրինական միջամտության գործողությունների օբյեկտ դարձած օդանավերի համար: Այդ օդանավերը պետք է ապահովվեն օդային երթևեկության կառավարման մարմինների սպասարկման, կապի միջոցների, լուսաազդանշանային սարքավորումների, օդանավակայանի գետնավորման ուղու և թռիչք-վայրէջքային գոտու օգտագործման գերակայությամբ:

139. Անօրինական միջամտության գործողություններին արդյունավետ հակազդելու նպատակով մշակվում և ընդունվում են միջոցառումների մանրամասն համաձայնեցված պլաններ, որոնք պետք է նախատեսեն հակազդման գործողություններ` անօրինական միջամտության գործողության յուրաքանչյուր դեպքի, ինչպես նաև օդանավերի վթարային վայրէջքների ու որոնողական-փրկարարական աշխատանքների կազմակերպման համար` հաշվի առնելով տեղական առանձնահատկությունները, թռիչքների յուրահատկությունները, առկա ուժերի և որոնողական-փրկարարական միջոցների առկայությունը:

140. Պարտադիր պետք է նախատեսվեն հակազդման գործողություններ հետևյալ դեպքերում`

ա) գետնի վրա օդանավի զավթման,

բ) թռիչքի ընթացքում օդանավի զավթման,

գ) օդանավի կամ օդանավակայանի կարևոր օբյեկտների նկատմամբ կիրառվող անօրինական միջամտության գործողությունների,

դ) օդանավի կամ օդանավակայանի կարևոր օբյեկտների նկատմամբ կիրառվող անօրինական միջամտության գործողությունների սպառնալիքի,

ե) անանուն սպառնալիքի, որի դեպքում պարտադիր կարգով իրականացվում են`

օդանավի ուղեբեռների և բեռների զննում` մեկուսացված հատուկ սրահներում,

օդանավի նախաթռիչքային և հետթռիչքային զննում,

օդանավի զննում` թռիչքի ընթացքում:

141. Օդանավի կամ կարևոր օբյեկտի նկատմամբ նախապատրաստվող անօրինական միջամտության գործողության մասին տեղեկատվության ստացման դեպքում օդանավակայան շահագործող ընկերության գործադիր մարմինը լրացուցիչ միջոցներ է ձեռնարկում ավիացիոն անվտանգության ուժեղացման համար, այդ թվում` օդանավերի և կարևոր օբյեկտների պահպանության, օդանավակայանի ամբողջ տարածքի հսկողության ամրապնդման, կողմնակի անձանց հայտնաբերման ու վնասազերծման համար:

142. Օդանավերը զավթելու և առևանգելու դեպքերում արտակարգ իրադրության կարգավորմանն ուղղված գործողություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

143. Անօրինական միջամտության գործողությունների դեպքում հակազդման միջոցառումները ղեկավարող շտաբի աշխատանքներն ապահովելու նպատակով օդանավակայաններ շահագործող ընկերությունների գործադիր մարմինները պետք է առանձնացնեն և հատկացնեն հատուկ սրահներ` ապահովված կապի միջոցներով ու օդանավակայանի տարածքի տեսադիտման սարքերով: Հնարավորության սահմաններում հրամանատարական կետերը պետք է ապահովվեն անօրինական միջամտության գործողությունների օբյեկտ հանդիսացող օդանավի հետ կապով:

144. Անօրինական միջամտության գործողությունների դեպքում պատասխան գործողությունների օպերատիվ ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը:

145. Այն դեպքում, երբ անօրինական միջամտության գործողությունների ենթարկված օդանավը մտնում է Հայաստանի Հանրապետության օդային տարածք և ցանկանում է վայրէջք կատարել Հայաստանի Հանրապետության որևէ օդանավակայանում, օդային երթևեկության կառավարման կենտրոնն օդանավի թռիչքի անվտանգության ապահովման նպատակով պարտավոր է ցուցաբերել ամեն տեսակի աջակցություն, հաշվի առնելով ինքնաթիռի վթարային վայրէջքի հնարավորությունը, և ձեռնարկել պատշաճ գործողություններ, թռիչքի բոլոր փուլերն արագացնելու համար` ներառյալ վայրէջքի թույլտվության հատկացումը:

146. Վայրէջքից հետո օդանավն ուղարկվում է մեկուսացված կանգառ, որից հետո հետագա գործողություններն իրականացվում են «Նաբաթ» օպերացիայի պլանին համապատասխան: Անօրինական միջամտության գործողության ենթարկված օդանավի թռիչքը Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից թույլատրվում է միայն այն դեպքում, երբ օդանավում գտնվող ուղևորների և օդանավի անձնակազմի անդամների կյանքին իրական վտանգ է սպառնում:

(146-րդ կետը լրաց. 09.02.06 N 166-Ն)

147. Այն դեպքում, երբ անօրինական միջամտության ենթարկված օդանավն անցնում է Հայաստանի Հանրապետության օդային տարածքով, օդային երթևեկության կառավարման կենտրոնը պարտավոր է թռիչքի անվտանգության ապահովման նպատակով այդ օդանավին ցուցաբերել ամեն տեսակի աջակցություն` Հայաստանի Հանրապետության օդային տարածքում օդանավի գտնվելու ամբողջ ընթացքում: Օդային երթևեկության կառավարման կենտրոնը թռիչքի մասին ամբողջ տեղեկատվությունը պետք է հաղորդի այն պետություններին, որոնց տարածքով անցնում է տվյալ օդանավի հայտնի կամ հավանական երթուղին, հայտնի կամ ենթադրվող վայրէջքի օդանավակայանին, որպեսզի հնարավոր լինի ձեռնարկել անհրաժեշտ անվտանգության միջոցներ:

148. Հայաստանի Հանրապետության տարածքում անօրինական միջամտության գործողությունների իրականացման դեպքում համապատասխան տեղեկատվությունը հաղորդվում է`

ա) այն պետությանը, որտեղ գրանցված է տվյալ օդանավը,

բ) օդանավ շահագործող պետությանը,

գ) այն պետությանը, որի քաղաքացիները միջադեպի ընթացքում զոհվել, վիրավորվել կամ բռնվել են,

դ) բոլոր այն պետություններին, որոնց քաղաքացիները գտնվում են նշված օդանավում:

149. Անօրինական միջամտության գործողությունների մասին տեղեկատվությունը նաև հաղորդվում է Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպությանը:

150. Քաղաքացիական ավիացիայի նկատմամբ կատարված անօրինական միջամտության գործողությունների դեպքում քաղաքացիական ավիացիայի լիազոր մարմինը պատրաստում և Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպություն է ուղարկում հետևյալ 2 փաստաթուղթը`

ա) անօրինական միջամտության գործողությունների մասին նախնական ծանուցում` Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության որևէ աշխատանքային լեզվով (ռուսերեն, անգլերեն, արաբերեն, իսպաներեն, ֆրանսերեն)` անօրինական միջամտության գործողությունների իրականացման պահից 30 օրվա ընթացքում,

բ) անօրինական միջամտության գործողությունների մասին վերջնական ծանուցում` անօրինական միջամտության գործողությունների իրականացման պահից 60 օրվա ընթացքում:

(150-րդ կետը փոփ. 14.05.20 N 764-Ն)

151. Անօրինական միջամտության գործողություններից հետո մեկշաբաթյա ժամկետում պետք է իրականացվի միջադեպի վերլուծություն` ձեռնարկված հակազդման միջոցների արդյունավետության աստիճանը պարզելու և անհրաժեշտ ճշգրտումներ կատարելու համար:

Ելնելով անօրինական միջամտության գործողությունների բնույթից և հետևանքներից` հակազդման միջոցառումների մասնակիցներից վերցվում են գրավոր հաշվետվություններ, որտեղ նրանք պետք է հայտնեն իրենց գործողությունների, դերի, առաջացած խնդիրների, անձնակազմի անդամների և ուղևորների հետ փոխգործունեության, կապի միջոցների արդյունավետության մասին, ինչպես նաև կարծիք հայտնեն հակազդման գործողությունների պլանի վերանայման կամ փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ:

Քննարկման և վերլուծության արդյունքներն ավիացիոն անվտանգության հարցերով լիազորված մարմինն իր երաշխավորությունների հետ միասին տրամադրում է բոլոր մասնակիցներին` ընդհանուր իրավիճակի բարելավման և բացահայտված թերությունների վերացման ուղղությամբ միջոցների ձեռնարկման համար:

Բոլոր այն փոփոխությունները, որոնց քննարկումից հետո ավիացիոն անվտանգության հարցերով լիազորված մարմինն անհրաժեշտ կհամարի կիրառել թերությունների վերացման համար, սեղմ ժամկետներում պետք է հայտնի Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպություն:

(151-րդ կետը լրաց. 09.02.06 N 166-Ն, 28.07.11 N 1061-Ն)

 

 XI. ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

152. Ավիացիոն անվտանգության ապահովման միջոցառումները ֆինանսավորվում են ավիացիոն անվտանգության գործառույթներ իրականացնող ընկերությունների հաշվին:

153. Կատարված ծախսերի ֆինանսավորման նպատակով ավիացիոն անվտանգության գործառույթներ իրականացնող ընկերությունները կարող են իրենց կողմից մատուցված ավիացիոն անվտանգության ծառայությունների (ուղևորների հատուկ զննում, օդանավերի և օբյեկտների պահպանություն) դիմաց գանձել վճարներ:

154. Ավիացիոն անվտանգության գործառույթներ իրականացնող ընկերությունների կողմից ավիացիոն անվտանգության ծառայությունների սակագները ներկայացվում են լիազոր մարմին` հաստատման:

(154-րդ կետը փոփ. 14.05.20 N 764-Ն)

(հավելվածը լրաց., խմբ., փոփ. 09.02.06 N 166-Ն, խմբ., լրաց. 28.06.07 N 763-Ն, 26.11.09 N 1371-Ն, փոփ., լրաց., խմբ. 28.07.11 N 1061-Ն, 12.06.14 N 608-Ն, փոփ. 16.03.17 N 274-Ն, լրաց., խմբ., փոփ. 18.01.18 N 41-Ն, խմբ., լրաց., փոփ. 14.05.20 N 764-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան
 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան