Գլխավոր տեղեկություն
Номер
N 695-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.05.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.06.06/45(1403) 12.05.2020
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.05.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.05.2020
Дата вступления в силу
13.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 մայիսի 2020 թվականի N 695-Լ

 

«ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի (Պ-528-26.03.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2020 թ. մայիսի 11

Երևան

 

«ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Պ-528-26.03.2020-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությՈՒՆԸ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 120-րդ հոդվածի 1-ին մասի`

«1. Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Կառավարությունը հայտարարում է արտակարգ դրություն, ձեռնարկում է իրավիճակից բխող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին:»:

Համաձայն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի՝

«2. Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալու դեպքում՝ ներառյալ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու կամ տապալելու, իշխանությունը զավթելու փորձերը, զինված խռովությունները, զանգվածային անկարգությունները, բռնի գործողություններով ուղեկցվող ազգային, ռասայական, կրոնական հակամարտությունները, ահաբեկչական ակտերը, հատուկ նշանակության օբյեկտների գրավումը կամ շրջափակումը, անօրինական զինված միավորումների ստեղծումը և գործունեությունը, արտակարգ իրավիճակները:»:

Համաձայն օրենքի 11-րդ հոդվածի՝

1. Արտակարգ դրության ընթացքում յուրաքանչյուր ֆիզիկական և իրավաբանական անձ ունի իր խախտված իրավունքները և ազատությունները վարչական և դատական կարգով պաշտպանելու իրավունք:

2. Արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներից կամ դրանց հետևանքների վերացման գործողություններից տուժած ֆիզիկական անձանց փոխհատուցվում է կրած նյութական վնասը, և տրամադրվում է անհրաժեշտ օգնություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնց գույքն ու այլ միջոցներն օգտագործվել են արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման նպատակով, իրավունք ունեն ստանալու համարժեք փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

3. Արտակարգ դրության ժամանակ առգրավված գույքը արտակարգ դրության դադարումից հետո` մեկշաբաթյա ժամկետում, վերադարձվում է դրանց սեփականատերերին կամ դրանց նկատմամբ տիրապետման կամ օգտագործման իրավունք ունեցող անձանց։

Վերոգրյալ կարգավորումների բովանդակային և համադրված վերլուծությունից պարզ է դառնում, որ օրենքի 11-րդ հոդվածով սահմանված են արտակարգ դրության ժամանակ ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների, ազատությունների ժամանակավոր սահմանափակումներին համապատասխան բոլոր դեպքերում կիրառելի որոշակի իրավական երաշխիքներ: Այդպիսի իրավական երաշխիքներից են, օրինակ, յուրաքանչյուր ֆիզիկական և իրավաբանական անձի կողմից իր խախտված իրավունքների և ազատությունների վարչական և դատական կարգով պաշտպանության իրավունքը, արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներից կամ դրանց հետևանքների վերացման գործողություններից տուժած ֆիզիկական անձանց կրած նյութական վնասների փոխհատուցումը, ինչպես նաև անհրաժեշտ օգնությունը, որը ստացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և այլ իրավական երաշխիքներ:

Ինչ վերաբերում է օրենքի նախագծով առաջարկվող կարգավորմանը, հարկ ենք համարում նշել, որ ինչպես նախագծին կից ներկայացված հիմնավորումից պարզ է դառնում, առաջարկվող իրավադրույթի նախատեսումը պայմանավորված է ներկայումս կորոնավիրուսային հիվանդության տարածման հետևանքով հայտարարված արտակարգ դրությամբ: Մինչդեռ, օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից բխում է, որ արտակարգ դրության հայտարարման համար հիմք հանդիսացող հանգամանքները կարող են տարբեր լինել, ուստի տվյալ պարագայում դրա ընթացքում իրավունքների, ազատությունների ժամանակավոր սահմանափակումների նկատմամբ կիրառվող անհրաժեշտ միջոցառումները ևս պետք է լինեն իրավիճակային, այլ կերպ ասած՝ պայմանավորված լինեն և բխեն արտակարգ դրության հայտարարման համար հիմք հանդիսացած հանգամանքներից:

 Տվյալ պարագայում գտնում ենք, որ օրենքով նման դրույթի նախատեսումն ըստ էության պայմանավորված է միայն ներկայումս ստեղծված իրավիճակով, այլ կերպ ասած՝ նեղ իրավիճակային լուծում է: Դրա մասին է փաստում նաև վարկառուներին առնվազն եռամսյա վարկային արձակուրդ տրամադրելու վերաբերյալ նախագծի կարգավորումը, այնինչ հարկ է նկատի ունենալ, որ արտակարգ դրություն հայտարարելու ժամկետը յուրաքանչյուր դեպքում պայմանավորված է արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք հանդիսացած կոնկրետ հանգամանքներով, և կախված կոնկրետ հանգամանքներից՝ կարող են կիրառվել տարբեր սահմանափակումներ: Հետևաբար, հիմնավորված չէ ցանկացած դեպքում «առնվազն եռամսյա վարկային արձակուրդ» տրամադրելու անհրաժեշտությունը: Այն հանգամանքը, որ հայտարարված է արտակարգ դրություն, որի արդյունքում կիրառված են որոշակի իրավունքների և ազատությունների սահմանափակումներ, բավարար չէ փաստելու, որ անձի կողմից վարկի մարումը դառնում է անհնարին, և օրենքի ուժով անհրաժեշտ է հետաձգել վարկի մարումը, ինչը նույնպես աննպատակահարմար է դարձնում օրենքում նման նեղ իրավիճակային լուծման նախատեսումը:

Այս կապակցությամբ հարկ է նաև նկատի ունենալ, որ նախագծով առաջարկվող կարգավորումները չեն համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, այսինքն, ձևակերպված չեն բավարար աստիճանի հստակությամբ, ինչը թույլ կտա իրավունքի սուբյեկտներին դրանց հետ համատեղելու իրենց վարքագիծը (Հովհաննես Հովսեփյան) ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-630 որոշում): Մասնավորապես, սահմանված չէ «վարկային արձակուրդ» հասկացությունը, հստակեցված չէ, թե ինչ մեխանիզմներով և ում կողմից է գնահատվելու ֆիզիկական և իրավաբանական անձանց բնականոն գործունեության սահմանափակումների և խստացումների հետևանքով մարդկանց՝ միջոցների ընթացիկ շրջանառություն իրականացնելու և եկամուտներ ստանալու հնարավորությունից զրկվելու փաստը: Հստակ չէ նաև «խստացումներ» եզրույթը, քանի որ վերջինս տարաբնույթ մեկնաբանությունների առիթ կարող է հանդիսանալ:

Նշենք նաև, որ նախագծով ներկայացված կարգավորումները կրում են քաղաքացիաիրավական բնույթ: Նշված հարաբերություններն առաջանում են կողմերի ազատ կամահայտնության արդյունքում, որը նախատեսվում է կողմերի միջև կնքվող պայմանագրում: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը որոշակի կարգավորումներ է նախատեսում նաև անհաղթահարելի ուժի հետևանքով պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հարաբերությունների համար:

Նախագիծը հիմնավորված չէ նաև տնտեսագիտական առումով, մասնավորապես՝

 ներկայացված չեն պատշաճ տնտեսագիտական հաշվարկներ,

 վերաբերում է միայն ֆիզիկական անձանց,

վարկատեսակների միջև դրված չէ որևէ տարբերակում,

սահմանում է առնվազն եռամսյա ժամկետ` անկախ արտակարգ դրության տևողությունից,

 չի անդրադառնում «վարկային արձակուրդի» ընթացքում գործարկված հարկադրանքի միջոցների կասեցման հարցերին,

հաշվի չի առնում շահառուի վարկային պատմությունը կամ վարկի մեծությունը, որևէ կերպ չի տարբերակում և խրախուսում պարտաճանաչ վարկառուներին,

 հաշվի չի առնում «արձակուրդի» տրամադրման հետևանքով և (կամ) ժամկետում դասակարգված վարկերի հաշվառման հարցերը:

Այս կապակցությամբ նշենք նաև, որ վարկատու կազմակերպությունները միացել են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից վարվող հակաճգնաժամային միջոցառումներին և ներկայումս փաստացի իրականացնում են արտակարգ դրության հետևանքով տուժած ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների վարկերի պայմանների վերանայում: Այսինքն, ֆինանսական շուկայի մասնակիցները պայմանագրի ազատության սկզբունքի առկայության պայմաններում, վարկառուների դիմումի հիման վրա իրականացնում են վարկի ժամկետի, տոկոսագումարի, տոկոսադրույքի և այլ էական պայմանների փոփոխություններ: Ավելին, վարկի էական պայմանների վերանայման արդյունքում վարկառուները խնդիրներ չեն ունենա ԱՔՌԱ վարկային բյուրո տեղեկատվության ներկայացման հետ կապված, քանի որ նման վարկերը չեն համարվի ժամկետանց: Մինչդեռ, նախագծի կարգավորումների արդյունքում վարկատուները կզրկվեն պայմանագրի ազատության սկզբունքի իրացման հնարավորությունից:

Հատկանշական է, որ վարկային պայմանագրերի վերանայումների հետևանքով մուտքերը բանկային համակարգ ժամանակավորապես հետաձգվում են, մինչդեռ, զուգահեռաբար ռեսուրսներ են անհրաժեշտ նաև ավանդատուներին սպասարկելու համար: Այս դեպքում ֆինանսական կազմակերպությունները, գործունեության բնույթից ելնելով, իրենց վրա են կրում տնտեսության բոլոր հատվածներում ներկայումս ի հայտ եկած դժվարությունների համախմբված բացասական հետևանքը: Ուստի, տնտեսական նման իրավիճակի պայմաններում օրենքի ուժով որևէ միջամտության գործադրումը հանգեցնելու է ֆինանսական կառույցների ռիսկերի աճի և լրացուցիչ կորուստների: Արդյունքում, նրանք հակված են լինելու վերանայել վարկերի պայմանները, պահպանել ավելցուկային իրացվելիություն, ձեռնարկել ռիսկերի նվազեցմանն ուղղված լրացուցիչ այլ միջոցառումներ, ինչն էլ վերջին հաշվով բացասաբար կանդրադառնա տնտեսության համար կենսական նշանակություն ունեցող ֆինանսական միջնորդության իրականացման անընդհատության վրա:

Ամփոփելով վերոգրյալը՝ առաջարկում ենք նախագծով քննարկվող հոդվածը թողնել անփոփոխ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան