ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունվարի 2017 թվականի N 39-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1264-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝
1. Հաստատել «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1065-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1264-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հունվարի 19 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2017 թ. հունվարի 19-ի N 39-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Ա. Թադևոսյան |
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսաբյուջետային վարչության պետ |
Ն. Սարգսյան |
- ՀՀ վարչապետի օգնական |
Գ. Մամիկոնյան |
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական |
Ս. Աբրահամյան |
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության մասսայական սպորտի բաժնի գլխավոր մասնագետ |
Է. Ալեքսանյան |
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության քաղաքականության մշակման բաժնի պետ |
Ա. Հակոբյան |
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության գլխավոր մասնագետ |
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Վ. Մարկոսյան |
- Երևանի N 37 հիմնական դպրոցի տնօրեն (համաձայնությամբ) |
Վ. Գալուստյան |
- Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի տնօրեն (համաձայնությամբ) |
Կ. Մնացականյան |
- Երևանի օլիմպիական մանկապատանեկան համալիր մարզադպրոցի տնօրեն |
Ա. Մալումյան |
- Բռնցքամարտի աշխարհի և եվրոպայի առաջնությունների մրցանակակիր (համաձայնությամբ) |
Ռ. Մուրադյան |
- Հայաստանի ըմբշամարտի առաջնությունների մրցանակակիր (համաձայնությամբ) |
Ա. Պապիկյան |
- «Մուլտի Վելնես» մարզաառողջարարական համալիրի մարզիչ (համաձայնությամբ) |
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Մ. Աբրահամյան |
- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ծանրամարտի բռնցքամարտի և սուսերամարտի ամբիոնի պրոֆեսոր, մ.գ.թ (համաձայնությամբ) |
Վ. Սմբատյան |
- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի աթլետիկայի ամբիոնի դոցենտ (համաձայնությամբ) |
Մ. Ալիխանյան |
- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ըմբշամարտի ամբիոնի ասիստենտ (համաձայնությամբ) |
Ե. Հակոբյան |
- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության տեսության և մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր (համաձայնությամբ) |
Ա. Ստեփանյան |
- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի Ա. Ա. Լալայանի անվան սպորտի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ, մ.գ.թ (համաձայնությամբ) |
Լ. Հակոբյան |
- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզական լրագրության և շախմատի ամբիոնի դոցենտ (համաձայնությամբ) |
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Դ. Ալեքսանյան |
- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության և առողջարարական տեխնոլոգիաների ֆակուլտետի ուսանող (համաձայնությամբ) |
Տ. Ներսիսյան |
- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության և առողջարարական տեխնոլոգիաների ֆակուլտետի ուսանող |
Հ. Գևորգյան |
- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի ուսանող (համաձայնությամբ) |
Ա. Թամոյան |
- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի ուսանող (համաձայնությամբ) |
Ա. Մխիթարյան |
- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի ուսանող (համաձայնությամբ) |
Ա. Պանչուլազյան |
- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության և առողջարարական տեխնոլոգիաների ֆակուլտետի ուսանող |
(հավելվածը փոփ. 24.03.17 N 297-Ա, խմբ. 28.12.18 N 1689-Ա, 26.08.19 N 1192-Ա, 16.10.19 N 1485-Ա, փոփ. 11.06.20 N 685-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |