Գլխավոր տեղեկություն
Номер
N 315-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (10.06.2020-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
09.06.2020
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
09.06.2020
Дата вступления в силу
10.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հունիսի 2020 թվականի N 315-Ա

 

«ԹՈՒՖԵՆԿՅԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 7,562,433 դրամ ընդհանուր արժողությամբ «Կապի միջոցների ձեռքբերում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 90026188)՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Վիրուս Նետ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01268308) 2020 թվականի մայիսի 11-ին կնքված N 05/2020 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ցանցային սարքավորումների և համակարգչային տեխնիկայի ձեռքբերում՝ 6,716,833 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Էմ էքս Պրոսերվ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01249718) 2020 թվականի մայիսի 6-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է թվով 15 ցանցային հեռախոսի ձեռքբերում՝ 426,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Նոութ․Ամ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02620164) 2020 թվականի մայիսի 15-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում համակարգչային տեխնիկայի ձեռքբերում՝ 419,600 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.

3. «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

   

2020 թ. հունիսի 9

Երևան

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

հունիսի 9-ի N 315-Ա որոշման

 

«ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ»

 

ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

ԱՀ պաշտպանության նախարարության համար կապի միջոցների ձեռքբերում

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից

3.

Բարեգործը

Թուֆենկյան Հիմնադրամ ընկերություն, գրանցված ԱՄՆ, Նյու-Յորք նահանգ, ք. Նյու-Յորք, 3-րդ Ավենյու 919

4.

Ծրագիրը կատարողը

Թուֆենկյան բարեգործական հիմնադրամ, Արցախի Հանրապետություն, քաղ. Ստեփանակերտ, Թումանյան 80, ՀՎՀՀ` 90026188

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Արցախի Հանրապետություն, տարածքային զարգացում

6.

Ծրագրի բյուջեն

7,562,433 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարություն

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2020 թվականի հունիսի 15-ից մինչև հուլիսի 15-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության համար կապի միջոցների ձեռքբերում՝ 7,562,433 դրամ արժողությամբ: 2020 թվականի հունիսի 15-ից մինչև հուլիսի 15-ը

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Ցանցային սարքավորումների և համակարգչային տեխնիկայի ձեռքբերում ընդհանուր 7,562,433 դրամ գնով: Ապրանքները ձեռք են բերվելու ըստ ստորև նշված պայմանագրերի.
1) «Վիրուս Նետ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01268308) 2020 թվականի մայիսի 11-ին կնքված N 05/2020 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ցանցային սարքավորումների և համակարգչային տեխնիկայի ձեռքբերում՝ 6,716,833 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Էմ էքս Պրոսերվ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01249718) 2020 թվականի մայիսի 6-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է թվով 15 ցանցային հեռախոսների ձեռքբերում՝ 426,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Նոութ. Ամ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02620164) 2020 թվականի մայիսի 15-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է համակարգչային տեխնիկայի ձեռքբերում՝ 419,600 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Համագործակցություն Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարության հետ

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

 Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան