ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից |
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածում`
ա) 4-րդ կետը «հաստատման համար» բառերից հետո լրացնել «(բացառությամբ գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողերի)» բառերով.
բ) 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 41 կետով`
«41. գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողերի գրավի (հիփոթեքի) պայմանագրի հաստատման համար | բազային տուրքի չափով»: |
Հոդված 2. Օրենքի 16 հոդվածի 36-րդ կետում`
ա) «ա» ենթակետը «համար» բառից հետո լրացնել «(բացառությամբ սեփականաշնորհվող պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի բնակարանների)» բառերով.
բ) «ե» ենթակետից հանել «բազմաբնակարանանոց շենքերի բնակարանների (անկախ սեփականության ձևից)» բառերը.
գ) «ժե» ենթակետը «անշարժ գույքի» և «և անշարժ գույքի» բառերից հետո լրացնել «(բացառությամբ գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողերի)» բառերով.
դ) «ժե» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ժե1» ենթակետով`
«ժե1) գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողերի գրավի (հիփոթեքի) պայմանագրերի պետական գրանցման, գրավի (հիփոթեքի) վկայական տալու և նշված հողերի գրավի (հիփոթեքի) առարկայի օտարման վրա արգելք դնելու համար | բազային տուրքի հնգապատիկի չափով»: |
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ |
|